Թուփսի Քլեմենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուփսի Քլեմենթ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1871(1871-04-13)[1]
ԾննդավայրՏրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա
Մահացել էսեպտեմբերի 5, 1959(1959-09-05) (88 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
ԱմուսինGad Frederik Clement?
 Tupsy Jebe Վիքիպահեստում

Թուփսի Քլեմենթ (նորվ.՝ Martha Caroline Clement), (ապրիլի 13, 1871(1871-04-13)[1], Տրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա - սեպտեմբերի 5, 1959(1959-09-05)), նորվեգացի նկարչուհի։

Դանիացի նկարիչ Գադ Ֆրեդերիկ Կլեմենտի կինը։ Նա իր ամենահայտնի բնապատկերները նկարել է Սկագենում, որտեղ՝ 1908 թվականից 1920 թվականը ամառներն անցկացրել է ամուսնու հետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թրոնհեյմում, Քլեմենթը մայոր Հակոն Ջեբեի և Հեդվիգ Կլինգենբերգի դուստրն էր։ Մինչև Փարիզում իր ուսումնառությունը շարունակելը, սովորել է Հանս Հեյերդալի մոտ՝ Օսլոյում (1896 թվական)[2] և Քրիստոֆ Ռոթի մոտ՝ Մյունխենում (1898-1999)։ Ուսումն ավարտել է Իտալիայում՝ 1905 թվականին[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուփսի Քլեմենթն ունեցել է մեծ գեղարվեստական պաշար, նախքան դանիացի նկարիչ Գադ Ֆրեդերիկ Կլեմենտի հետ հանդիպելը։ Զույգն ամուսնացել է Հռոմում՝ 1902 թվականին և հետագայում բնակվել Դանիայում։ Բացի դիմանկարներից, Թուփսին նկարել է ծաղիկներ, բնություն և բնապատկերներ։

Իր լավագույն նկարներից շատերն ավարտել է Սկագենում, որտեղ 1908-1920 թվականներին անցկացրել է իր ամառային հանգիստն ամուսնու հետ, հաճախ Լաուրից Տուկսենի և Վիգգո Յոհանսենի ընկերակցությամբ։ Նրա «Սկագենի լողափում խաղացող երկու աղջիկ» նկարը, նախկինում պատկանել է Քրիստիան X թագավորին, որն ամառն անց էր կացրել Սկագենում, Կլիտգարդենում[4]։ Նրա աշխատանքներից շատերում զգացվում է ամուսնու ազդեցությունը, իսկ նրա բնապատկերներում արևի լույսի պատկերումը նույնպես, հավանաբար, ազդեցության արդյունք է[3]։ 1920 թվականից զույգն ամռաներն անցկացրել է Իտալիայում[5]։ Գ. Ֆ. Կլեմենտը մահացել է 1933 թվականին, իսկ Թուփսին՝ 1959 թվականին։ Նրանք երեխաներ չեն ունեցել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kunstindeks Danmark (դան.)
  2. «Tupsy Clement – Norsk kunstnerleksikon». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 Vera Rasmussen, "Tupsy Clement", Kunstindekx Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Retrieved 28 October 2013.
  4. "1339/25: Martha Caroline (Tupsy) Clement: Two girls playing at Skagen Beach. Signed. 50 x 66 cm. Earlier in Christian X's ownership, Klitgaarden", Bruun Rasmussen. Retrieved 29 October 2013.
  5. "G.F. Clement", Dansk Biografisk Leksikon. Retrieved 28 October 2013.
  6. Vera Rasmussen, "G.F. Clement", Kunstindeks Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Retrieved 28 October 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]