Թուր Կայծակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուր-կեծակին Սասունցի Դավթի ձեռքին (Հակոբ Կոջոյան - «Սասունցի Դավիթ»)

Թուր Կայծակին, թուր-կեծակի, «Սասնա ծռեր» հայ ժողովրդական Էպոսի գլխավոր հերոսների զենքը։ Հիշատակվում է «Թուր կեծակին», «Կեծական թուր» և այլ ձևերով։ Ներկայացվում է որպես ամենահատու կայծակնափայլ թուր, որը շերտում է երկաթն ու պողպատը։

Նրանով Սասունցի Դավիթը կտրում է 40 գոմեշի կաշին, նույնքան ջրաղացքարը, երկու կես անում Մսրա Մելիքին։ Ժողովուրդը Թուր Կայծակին պատկերացրել է իբրև իսկական կայծակ, որից կրակ է թափվում ու վառում մարդկանց։ Նույն պատկերացմամբ՝ այն զոդվել է երկնաքարից կամ շանթաքարից (մետեորիտ), կամ ձեռք բերվել ծովի հատակից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 248