Թուրք-նիդերլանդական դիվանագիտական լարվածություն (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-նիդերլանդական
Նիդերլանդներ և Թուրքիա

Նիդերլանդներ

Թուրքիա

Թուրք-նիդերլանդական դիվանագիտական լարվածություն (թուրքերեն՝ Hollanda-Türkiye diplomatik krizi), դիվանագիտական լարվածություն Թուրքիայի և Նիդերլանդների միջև, որը սկսվել է 2017 թվականի մարտի 9-ին։ Արդյունքում երկու երկները ժամանակավորապես դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները։

Դեպքերի հաջորդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ակցիա Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության առջև, Իստիկլյալ պողոտա, Ստամբուլ, Թուրքիա

Դիվանագիտական լարվածության առաջացման պատճառ հանդիսացավ այն, որ Նիդերլանդների կառավարությունը թույլ չտվեց թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ տեղափոխող օդանավի մուտքը երկրի տարածք, ովքեր պատրաստվում էին հանդիպել երկրի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ՝ քարոզելու ապրիլին Թուրքիայում տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեն։ Օդանավում այդ պահին եղել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Բացի այդ, Նիդերլանդների կառավարությունը երկրում գտնվող Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայային խնդրել է լքել երկիրը։ Ի պատասխան, Թուրքիայում Persona Non Grata է հայտարարվել Նիդերլանդների դեսպանը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոլանդացիներին անվանել է «ֆաշիստներ» և «նացիզմի հետևորդներ»։ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռիուտեն իր հերթին մեղադրել է Էրդողանին «պատմության կեղծարարության մեջ» և պահանջել, որ նա պաշտոնական ներողություն խնդրի։ Ռիուտեն Էրդողանին հրավիրել է բանակցությունների՝ կարգավորելու երկու երկրների հարաբերությունները, այդուհանդերձ նշելով, որ Թուրքիայի առաջին դեմքը անցել է դիվանագիտական պարկեշտության և էթիկետի սահմանները։

Մինչ հանրաքվեի քարոզարշավի սկիզբը, Էրդողանը թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին հրահանգել էր մեկնել եվրոպական երկրներ և տեղի թուրքերին ծանոթացնել հանրաքվեի «այո» թևի գաղափարին։ Եվրոպայի թուրքերի մեծ մասն ունեն երկքաղաքացիություն։ Դա է պատճառը, որ սփյուռքաբնակ թուրքերի ներգրավումը ընտրական գործընթացին մեծապես կարևորվում է Էրդողանի իշխանության կողմից։ Նիդերլանդների Ռոտերդամ նավահանգստային քաղաքում բնակվում է մոտ 400 000 թուրք, և նախարար Չավուշօղլուի հանդիպումը բնակիչների հետ պետք է տեղի ունենար հենց Ռոտերդամում[1]։ Փորձագետների մի մասը նշում է, որ մուտքի արգելքը որոշակի չափով կապված է նաև մարտի 15-ին Նիդերլանդներում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարչապետ Մարկ Ռյուտեն թուրքական կառավարության դիրքորոշումը անվանել է տարօրինակ և անընդունելի և կոչ է արել թուրքական կողմին դուրս գալ փակուղուց՝ ավելացնելով, որ Թուրքիան է անցել դիվանագիտական անթույլատրելիության սահմանը։ «Այսպիսի բան նախկինում չի եղել։ Թուրքիան խախտել է դիվանագիտական կարգը և պետք է անմիջապես դադարեցնի այն»[2]։
  • Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ Նիդերլանդների բնակչության 86%-ը կողմ է կառավարության գործողություններին, իսկ 10%-ը՝ դեմ։ Բնակչության 91%-ը մեղադրում է թուրքական կողմին՝ լարվածությունը սրելու մեջ[3]։

Թուրքիայի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ Նիդերլանդները գործում է որպես «ադամաթզենու հանրապետություն» և պետք է նրա նկատմամբ կիրառել տնտեսական սանկցիաներ[4]։
  • Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նշել է, որ Նիդերլանդների նկատմամբ կիրականացվեն կոշտ գործողություններ։ Յըլդըրըմի կաբինետը ստիպել է Նիդերլանդների դեսպանին և գլխավոր հյուպատոսին լքել երկիրը[2]։
  • Ստամբուլում մարդիկ դանակով սկսել են մանրացնել նարինջները (Նիդերլանդների թագավորական ընտանիքի խորհրդանիշը), իսկ տղամարդկանցից մեկը Նիդերլանդների գլխավոր հյուպատոսարանի տանիքին ամրացրել Թուրքիայի դրոշը։ Ռեպորտաժներից մեկում էլ երևում է, որ թուրք ցուցարարները ցանկանալով այրել Նիդերլանդների դրոշը՝ շփոթմամբ այրում են Ֆրանսիայի դրոշը[5][6][7]։
  • Մարտի 13-ին երկու երկրների միջև ժամանակավորապես դադարեցվել են դիվանագիտական հարաբերությունները[8]։
  • Մարտի 14-ին Էրդողանը Նիդերլանդներին մեղադրել է Սրեբրենիցայի ջարդերի մեջ[9]։
  • Մարտի 15-ին Ստամբուլի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել՝ դադարեցնել Ռոտերդամի հետ քույր քաղաք լինելը[10][11]։
  • Թուրք հաքերները կոտրել են Թվիթերի բազմաթիվ հոլանդացի և գերմանացի օգտատերերի հաշիվները՝ ի պատասխան երկու երկրների հակաթուրքական հայտարարությունների[12]։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրամիություն – Մարտի 13-ին Եվրոպական Հանձնաժողովը պահանջեց, որ «Թուրքիան փոխի իր տոնը»՝ էսկալացիայի հնարավոր զարգացումներից խուսափելու համար։ Դրանից հետո թուրքական կողմը մեղադրեց հակադիր կողմին՝ ֆաշիզմին և նացիզմին հարելու մեջ[13]։
  • ՆԱՏՕՆԱՏՕ-ն իր երկու անդամներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ հարթելու առկա տարաձայնությունները[14]։
  • Ավստրիա – Արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը նշել է, որ Թուրքիան չի ողջունում Ավստրիայի հետ հարաբերությունների բարելավումը, ինչը կհանգեցներ երկու ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորմանը[15]։
  • Դանիա – Վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և նշել, որ ցանկանում է հետաձգել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի այցը Դանիա[16]։
  • Ֆրանսիա – Արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Այրաուլտը Էրդողանի մեկնաբանությունները անվանել է «անընդունելի» և նշել, որ Թուրքիան ոտնահարում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան[14]։
  • Գերմանիա – Կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ ինքը դեմ չի եղել թուրք նախարարների քարոզչական արշավին Գերմանիայում, քանի որ կառավարությունը նախօրոք զգուշացված է եղել։ Այդուհանդերձ արտաքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք չունի քարոզարշավ իրականացնել Գերմանիայի տարածքում[15]։ Իսկ մարտի 14-ին էլ Մերկելը հայտարարել է, որ եթե Էրդողանը շարունակի այս գործընթացը, թուրք- գերմանական հարաբերություններում կարելի է ճգնաժամ կանխատեսել։
  • Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները կոչ է արել երկու կողմերին խուսափել էսկալացիոն հռետորաբանությունից[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ondanks verzet plant Erdogan zijn Europese referendumtournee - Elsevier.nl». 2017 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  2. 2,0 2,1 The Guardian, Turkish PM threatens sanctions against Dutch over minister's expulsion. Accessed 12 March 2017.
  3. BNdeStem article. Accessed 12 March 2017.
  4. «says Netherlands acting like a 'banana republic'». SBS Australia. 2017 թ․ մարտի 13.
  5. «Cumhuriyet on Twitter». Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  6. Video of the Dutch flag incident.
  7. Photograph showing protestors knifing oranges.
  8. Roberts, Elizabeth (2017 թ․ մարտի 13). «Turkey suspends 'high-level diplomatic relations' with Dutch». CNN. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  9. Pieters, Janine. «ERDOGAN ACCUSES NETHERLANDS OF MASS MURDER IN SREBRENICA». NL Times. Վերցված է 2017 թ․ մարտի 14-ին.
  10. http://www.volkskrant.nl/binnenland/erdogan-wil-dat-rotterdam-stedenband-met-istanbul-verbreekt-maar-we-hebben-helemaal-geen-officiele-band~a4474665/
  11. Istanbul terminates sister city protocol with Rotterdam after Erdoğan’s call
  12. Turks hack Twitter accounts of Borussia Dortmund, UNICEF and others after diplomatic row
  13. «'EU: Turkey needs to moderate its tone.'». De Telegraaf. 2017 թ․ մարտի 13.
  14. 14,0 14,1 Pieters, Janine. «GERMANY, FRANCE BACK NETHERLANDS IN TURKEY ROW; NATO CALLS FOR CALM». NL Times. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  15. 15,0 15,1 «Turkey rallies row: Germany and Netherlands harden stance». BBC News Online. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  16. Danish Prime minister wants to postpone visit of Turkish minister. NOS, 12 March 2017
  17. http://aa.com.tr/en/americas/us-urges-cooler-heads-amid-turkey-netherlands-spat/771580