Jump to content

Թուրք-իրաքյան սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-իրաքյան սահման
աշխարհագրական սահման, land boundary, Պետական սահմաններ Խմբագրել Wikidata
Մասն էborders of Iraq, borders of Turkey Խմբագրել Wikidata
ԵրկիրԻրաք, Թուրքիա Խմբագրել Wikidata
Կոորդինատներ37°8′55″N 44°48′15″E, 37°6′40″N 42°21′50″E Խմբագրել Wikidata
Իրավասությունը տարածվում էԻրաք, Թուրքիա Խմբագրել Wikidata
Երկարություն352 կիլոմետր Խմբագրել Wikidata
Կազմված էHabur Border Crossing, Ibrahim Khalil border crossing Խմբագրել Wikidata
Քարտեզ

Թուրք-իրաքյան սահման (արաբ․՝ الحدود العراقية التركية, քրդ.՝ Sînorê Iraq û Tirkiyê / سنووری عێراق و تورکیا, թուրքերեն՝ Irak-Türkiye sınırı), 378 կմ ընդհանուր երկարությամբ պետական սահմանը Իրաքի և Թուրքիայի միջև[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքի և Թուրքիայի սահմանը սկսվում է արևմուտքից՝ Սիրիայի սահմանի հետ եռակի հանգույցում՝ Տիգրիս և փոքր Խաբուր գետերի միախառնման կետում։ Այնուհետև այն անցնում է վերջին գետի երկայնքով դեպի արևելք, այնուհետև Հեզիլ-Սույու գետի երկայնքով դեպի հյուսիս-արևելք: Այնուհետև սահմանը ցամաքով շրջվում է դեպի արևելք՝ կազմելով մի շարք անհարթ գծեր, որոնք անցնում են լեռնաշղթաներն ու փոքր առվակները, և, ի վերջո, շրջվում է դեպի հարավ՝ միանալով Հաջի բաք գետին (Հաջիբեյ Սույու): Այնուհետև դրան հետևում է այս գետի երկայնքով դեպի հյուսիս-արևելք մինչև Իրանի հետ սահմանին գտնվող հանգույցը: Սահմանային շրջանը չափազանց լեռնային է և երկու կողմից էլ բնակեցված է գրեթե բացառապես քրդերով՝ Քուրդիստանը բաժանելով Հյուսիսային (թուրքական) և Հարավային (իրաքյան)։

20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունը վերահսկում էր ներկայիս Թուրքիայի և Իրաքի տարածքը[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ արաբական ապստամբությունը, որին աջակցում էր Մեծ Բրիտանիան, հանգեցրել է օսմանցիների վտարմանը Մերձավոր Արևելքի մեծ մասից: Սայքս-Պիկոյի 1916 թվականի անգլո-ֆրանսիական գաղտնի համաձայնագրի արդյունքում Մեծ Բրիտանիան վերահսկողություն է ձեռք բերել Օսմանյան Մոսուլ, Բաղդադ և Բասրա վիլայեթների վրա, որոնք 1920 թվականին անցել են Իրաքի վերահսկողության տակ[2]։

1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրով Անատոլիական Թուրքիան պետք է բաժանվեր, իսկ Մոսուլի վիլայեթից հյուսիս ընկած տարածքը պետք է ընդգրկվեր ինքնավար կամ անկախ քրդական պետության կազմում։ Թուրք ազգայնականները, ի դեմս Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորած Ազգային մեծ ժողովի, Անկարայում վրդովված էին այդ պայմանագրից, ինչը հանգեցրել է քեմալական շարժման․ այս հակամարտությունում Թուրքիայի հաջողությունն առոչինչ է դարձրել Սևրի պայմանագիրը[2][3]։ 1923 թվականի Լոզանի հաշտության պայմանագրով ճանաչվել է Թուրքիայի անկախությունը և համաձայնեցվել շատ ավելի շռայլ տարածքային կարգավորում, թեև Թուրքիայի կողմից Իրաքի և Սիրիայի արաբական հողերի նկատմամբ ցանկացած պահանջատիրությունից պաշտոնապես հրաժարվելու գնով: Որպես ժամանակավոր միջոց, Մոսուլի վիլայեթի նախկին հյուսիսային սահմանը պետք է ծառայեր որպես Թուրքիայի և Իրաքի սահման[4], որը վերահսկվելու էր Մեծ Բրիտանիայի կողմից, ավելի ճշգրիտ սահմանազատմամբ, որը պետք է համաձայնեցվեր ավելի ուշ[2]։

Բրիտանացի և թուրք պաշտոնյաները հանդիպել են 1924 թվականին, սակայն չեն կարողացել որոշել փոխադարձ ընդունելի սահմանը, և այդ հարցը ներկայացվել է Ազգերի լիգայի քննարկմանը[2]: 1925 թվականի հոկտեմբերին լիգան առաջարկել է գծել սահման («Բրյուսելյան գիծ»), որն ըստ էության կհամընկներ Հին Մոսուլի վիլայեթի հյուսիսային սահմանների հետ և հետագա քննարկումներից հետո 1925 թվականի հուլիսին լիգան պաշտոնապես խորհուրդ է տվել օգտագործել բրյուսելյան գիծը[2][5], ինչը հաստատվել է Հաագայի Միջազգային արդարադատության մշտական պալատի կողմից 1925 թվականի նոյեմբերին[2]:1926 թվականի հունիսի 5-ին Մեծ Բրիտանիան և Թուրքիան ստորագրել են Անկարայի խաղաղության պայմանագիրը, որով երկու պետություններն էլ Բրյուսելի գիծը (որոշ աննշան փոփոխություններով) ճանաչել են որպես պետական սահման[2][6]։ Այնուհետև 1927 թվականին սահմանը սահմանազատվել է տեղանքում։

Սահմանային տեղանքի տեղագրական քարտեզ

Սահմանի ողջ երկայնքով տեղակայված են երեք անցակետեր՝ երկուսը ավտոմոբիլային երթևեկության համար, մեկը՝ ավտոմոբիլային և երկաթուղային: Երեք անցակետերից ամենածանրաբեռնվածը՝ Խաբուրը, աշխարհի ամենածանրաբեռնված սահմանային կետերից մեկն է։

Անցակետ թուրքական կողմում Թուրքիայի վարչական բաժանում Անցակետ իրաքյան կողմում Իրաքի վարչական բաժանում Բացման ամսաթիվ Կարգավիճակ
Խաբուր (Habur) Շըրնաքի մարզ Զախո Դախուք 1969 թվականի հուլիսի 18 Բաց
Գյուլյազը (Gülyazı) Շըրնաքի մարզ 2012 թվականի հունվարի 24 Փակ
Շեմդինլի-Դերեջեք (Şemdinli-Derecik) Հաքքարի 2011 թվականի փետրվարի 14 Փակ
Քուքուրջա-Ուզումլյու (Çukurca-Üzümlü) Հաքքարի Սար-Զերի Էրբիլ 2017 թվականի մայիսի 7 Բաց

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. CIA World Factbook – Turkey, Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 10-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին
  2. 1 2 3 4 5 6 7 8 International Boundary Study No. 27 – Iraq-Turkey Boundary (PDF), 1964 թ․ հունվարի 30, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 1-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին
  3. Helmreich, Paul C. (1974). From Paris to Sèvres: The Partition of the Ottoman Empire at the Peace Conference of 1919–1920. Columbus, Ohio: Ohio State University Press. ISBN 9780814201701.
  4. Treaty of Peace with Turkey signed at Lausanne, Lausanne, Switzerland, 1923 թ․ հուլիսի 24, Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 28-ին
  5. The Geography of the Mosul Boundary: Discussion "The Geographical Journal" 1926
  6. «Treaty Between the United Kingdom and Iraq and Turkey Regarding the Settlement of the Frontier Between Turkey and Iraq, Together with Notes Exchanged». The American Journal of International Law. 21 (4): 136–143. 2018. doi:10.2307/2213009. JSTOR 2213009. S2CID 246007497.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրք-իրաքյան սահման» հոդվածին։