Թուրք-արգենտինական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրք-արգենտինական հարաբերություններ
Արգենտինա և Թուրքիա

Արգենտինա

Թուրքիա

Թուրք-արգենտինական հարաբերություններ, երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Արգենտինայի և Թուրքիայի միջև: Արգենտինան դեսպանատուն ունի Անկարայում, իսկ Թուրքիան՝ Բուենոս Այրեսում: Երկու կողմերի միջև կան որոշակի խնդիրներ, քանի որ Ֆոլկլենդյան կղզիների հարցով Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի իր գործընկեր Մեծ Բրիտանիային, իսկ Արգենտինայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Պատմություն և դիվանագիտական հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Ֆոլկլենդյան պատերազմի ժամանակ, երբ Թուրքիան հայտարարեց լիակատար աջակցություն ՆԱՏՕ-ի իր գործընկեր Մեծ Բրիտանիային: 1992 թվականին Արգենտինայի նախագահ Կարլոս Մենեմը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա՝ դառնալով Հարավային Ամերիկայի առաջին նախագահը, ով պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա: 2007 թվականի ապրիլի 24-ին Արգենտինայի խորհրդարանը վավերացրել է «Մարդկանցից միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ հայ ժողովրդի կրած ցեղասպանության հիշատակին» վերնագրով օրենսդրական որոշմանը, որով Արգենտինայի Հանրապետությունը դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը: Թուրքիան դատապարտել և ժխտել է արգենտինական խորհրդարանի կողմից ընդունված բիլը՝ նշելով, որ օրենսդրական ակտի ընդունումը «ոչ էթիկական է և հեռու իրականությունից»: 2007 թվականին Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպան Հայրի Հայրեթ Յալավը, առկա իրավիճակի վերլուծության նպատակով, հետ է կանչվել ԱԳՆ: Բացի այդ, Թուրքիան հայտարարել է, որ վերանայելու է Արգենտինայի հետ երկկողմ հարաբերությունները[1]:

Մինչ Արգենտինայի ազգային կոնգրեսի կողմից հայոց ցեղասպանությունը դատապարտող ակտի ընդունումը, Թուրքիայի և Արգենտինայի հարաբերությունները եղել են լավ մակարդակի վրա: Միջազգային բազմաբնույթ հարցերի վերաբերյալ, որոնք քննարկվել են ՄԱԿ-ի շրջանակներում, երկրները հիմնականում համակարծիք են եղել: Բրիտանական ԶԼՄ-ները գրել են, որ Բուենոս Այրեսում թուրքական դեսպանատան գործունեությունը էֆֆեկտիվ չէ և նպատակամիտված չէ ոչ միայն Արգենտինայի, այլև Հարավային Ամերիկայի երկրների փոխհարաբերությունների կայուն զարգացմանը: Թուրք-արգենտինական գործընկերության ֆոնդը, որը հիմնվել է Արգենտինայում, նպաստում է երկու ազգերի միջև մշակութային փոխանակմանը, կազմակերպում է թուրքական խոհանոցի վերաբերյալ դասընթացներ, թուրքերենի սեմինարներ: Բացի այդ, անվճար դասընթացներ են կազմակերպվում նաև աղքատների համար[2]:

Առևտրային հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրների միջև ստորագրվել են առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: 2008 թվականին Թուրքիայից Արգենտինա արտահանումը կազմել է 35 միլիոն ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ Արգենտինայից Թուրքիա արտահանումը կազմել է 221 միլիոն ԱՄՆ դոլար: Արգենտինան Լատինական Ամերիկայում իր մեծությամբ Թուրքիայի երրորդ առևտրական գործընկերն է՝ Բրազիլիայից և Մեքսիկայից հետո[3]:

Այցելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուր Հյուրընկալող երկիր Այցելության վայր Այցելության ամսաթիվ
Արգենտինա նախագահ Կարլոս Մենեմ Թուրքիա նախագահ Թուրղութ Օզալ Չանքայա նստավայր, Անկարա Մայիսի 8-11, 1992
Թուրքիա նախագահ Սուլեյման Դեմիրել Արգենտինա նախագահ Կարլոս Մենեմ Կասա Ռոսադո, Բուենոս Այրես Ապրիլ, 1995
Արգենտինա նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներ Թուրքիա նախագահ Աբդուլա Գյուլ Անկարա և Ստամբուլ Հունվարի 20–21, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turkey's relations with Argentina under scrutiny»։ Today.Az։ 15 February 2007։ Վերցված է 2009-08-13 
  2. «Turkish Community in Buenos Aires»։ Turkish Daily News։ 20 March 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 23 September 2009-ին։ Վերցված է 2009-08-18 
  3. «TURKEY SEEKS TO INCREASE TRADE WITH LATIN AMERICA»։ Eurasia Daily Monitor Volume։ April 23, 2008։ Վերցված է 2009-08-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]