Թուրք-ավստրիական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրք-ավստրիական հարաբերություններ
Ավստրիա և Թուրքիա

Ավստրիա

Թուրքիա
Ավստրիայի դեսպանատունը Անկարայում

Թուրք-ավստրիական հարաբերությունները Թուրքիայի ու Ավստրիայի և նրանց նախորդ պետությունների միջև հարաբերություններն են։

Հաբսբուրգներ և Օսմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարից մինչև քսաներորդ դարը ժամանակակից Ավստրիան և Թուրքիան հանդիսանում էին շատ ավելի մեծ կայսրությունների հիմնական շրջաններ։ Ավստրիան Հաբսբուրգների նստավայրն էր, իսկ Թուրքիան ղեկավարվում էր Օսմանների կողմից։ Հաբսբուրգյան և Օսմանյան պետությունները խոշոր բազմազգ պետություններ էին։ Այս հակառակորդ կայսրությունները հաճախակի պատերազմներ են ծավալում միմյանց դեմ՝ Կենտրոնական Եվրոպայի և Բալկանների մեծ մասը վերահսկելու համար։ Իր հզորության գագաթնակետին Օսմանյան կայսրությունը սպառնացել է նվաճել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան երկու անգամ` 1529 և 1683 թվականներին։ Վիեննայում օսմանացիների երկրորդ պարտությունից և 1699-ին Թուրքական մեծ պատերազմի ավարտից հետո, Հաբսբուրգները օսմանացիներից գրավեցին Հունգարիան և Խորվաթիան։ Այս ձեռքբերումներից հետո Ավստրիան այլևս ի վիճակի չէր առաջ ընթանալ դեպի Բալկաններ, հակառակորդ Ռուսաստանի ազդեցության պատճառով. մի խոչընդոտ և վեճ, որը հայտնի է որպես Արևելյան հարց։ Մինչ Բալկաններում օսմանյան տիրապետությունը թուլանում էր, ավստրիացիները մինչև 1908թվականը չկարողացան որևէ նոր տարածք բռնակցել։ 1908 թվականին Ավստրիան հայտարարեց, որ Բոսնիա և Հերցեգովինա միացնում է իր տերության, որը մինչ այդ պատկանում էր Օսմանյան կայսրությանը (Բոսնիական ճգնաժամ)։ Այն հանգեցրեց նույնիսկ դիվանագիտական ճգնաժամի։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Բալկաններում մի քանի ազգերի օգնում էր, որ ապստամբեն Օսմանյան կայսրության դեմ և ստեղծեն առանձին ազգային պետություններ Բալկաններում։ Հունաստանի անկախության պատերազմի (1821–1829) և Բալկանյան պատերազմների (1912–1913) արդյունքում եղած բոլոր փոփոխություններից հետո Ավստրիական և Օսմանյան կայսրությունները այլևս սահմանակից չեն եղել միմյանց։ Սա երկուսին էլ թույլ տվեցին միանալ Քառյակ դաշինքին որպես դաշնակիցներ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Քառյակ դաշինքիի պարտությունը հանգեցնում է երկու միապետությունների փլուզմանը։

Ավստրիայի և Թուրքիայի հանրապետություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Ավստրիան նորմալ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Այնուամենայնիվ, կան որոշ փոքր բարդություններ։ Ավստրիան, որտեղ բնակվում է մոտավորապես 250,000 թուրքեր (Ավստրիայի բնակչության շուրջ 3%-ը), կողմ է Թուրքիայի Եվրամիությանը միանալու գործընթացի կասեցմանը։

Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի նոյեմբերի 10-ին երկու երկրների միջև հարաբերությունները չափազանց լարված էին այն բանից հետո, երբ Ավստրիայում Թուրքիայի դեսպանը Ավստրիայի հասարակական և քաղաքական վերնախավին մեղադրեց այլատյացության մեջ և կոչ արեց միջազգային կառույցներին Վիեննայում գտնվող գլխամասերը տեղափոխել մեկ այլ երկիր։ Ավստրիական «Ազատություն» կուսակցությունը կոչ է արել դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները և կանգնեցնել ԵՄ-ին անդամակցության բանակցությունները Անկարայի հետ։ 2017 թվականի դեկտեմբերին Թուրքիան մեղադրեց նորանշանակ Ավստրիայի կառավարությանը խտրականության և ռասիզմի մեջ, այն բանից հետո, երբ նա չի համաձայնվել Անկարան ԵՄ-ին անդամակցելուն։ Բացի այդ, Թուրքիան քննադատեց ԵՄ-ին Ավստրիայի կառավարության մոտեցումը չդատապարտելու համար։ Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրեց նորանշանակ կառավարությանը «անազնվության» մեջ և նախազգուշացրեց, որ իրենց մոտեցումը Ավստրիային «կհանգեցնի Թուրքիայի բարեկամությունը կորցնելուն» և կհանդիպի «այն արձագանքին, որին նրանք արժանի են»[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Armour, Ian D. (2007). A History of Eastern Europe 1740-1918. Hodder Arnold. ISBN 0-340-76040-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]