Թուրքիան և Արցախյան ազատագրական պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թուրքիան և Արցախյան ազատագրական պատերազմը, մինչև ԽՍՀՄ փլուզումը (1991) Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ զզուշավոր և հաշվենկատ է, և խնդիրը հիմնականում դիտվում էր որպես ԽՍՀՄ ներքին հիմնահարց։ Չնայած մտավախությանը, ու Ղարաբաղի հարցը հայերի օզտին լուծելու դեպքում նույն խնդիրը կարոդ է առաջանալ նաև Նախիջևանի պարագայում այնուամենայնիվ, Թուրքիան որդեգրել էր ադասոդական դիրքորոշում՝ խուսափելով ԽՍՀՄ-ի կողմից հնարավոր հակազդեցությունից։ Թուրքական իշխանությունների հետաքրքրություններն Այակովկասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ավելի են մեծացել 1988 թ.- ին՝ Բաքվի հայկական ջարդերից և քաղաքում խորհրդային զորքեր մտցնելուց հետո, երբ ադրբեջանական հասարակական-քաղաքական շրջանակներում ավելի հաճախ են քննարկվել Թուրքիայի օգնությանը դիմելու և նույնիսկ միասնական պետություն ստեղծելու գաղափարները՝ հիմնված էթնիկական և լեզվական ընդհանրության վրա։ ԽՍՀՄ թուլացմանը զուգընթաց, Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու և այն հօգուտ ԱՀ լուծելու Թուրքիայի ձգտումները դարձել են ավելի բացահայտ։ Մշակելով նախկին ԽՍՀՄ թուրքալեզու երկրների ազդեցությունը տարածելու ծրագրեր՝ Անկարան ձգտել է ղարաբաղյան խաղաքարտն օգտագործել Անդրկովկասում, մասնավորապես ԱՀ-ում դիրքերն ամրապնդելու համար։ Թուրքիայի համար հատկապես կարևոր է ԱՀ-ի դերը և աշխարհագրական դիրքը՝ հյուսիսկովկասյան և մերձվոլգյան թրքախոս ժողովորոլների, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ անմիջական կապ հաստատելու առումով։ Հետևաբար, Ղարաբաղյան հիմնահարցը դիտվում է որպես Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականության իրականացմանը խանգարող գործոն։ Ղողես ԵԱՀԽ Մինսկի խմբի 12 անդամ երկրներից մեկը՝ Թուրքիան ակտիվորեն մասնակցել է հակամարտող կողմերին ներկայացվող առաջարկների մշակմանը՝ փորձելով ամրագրել ադրբեջանամետ մոտեցումներ։

Շուշիի ազատագրումից (1992 թվականի մայիսի 9) հետո Թուրքիայի վարչապետ Ս. Դհմխհլը, դատապարտելով հայերի «հերթական ագրեսիան» ադրբեջանցիների նկատմամբ, այն որակել է որպես «իսկական աղետ» և նշել, ՈՐ Թուրփան այսուհետ չի կարող կողմնակի դիտորդ լինել։ Թոմքական կառավարող շրջանակներն սկսել են հաճախ հանդես գալ ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններով, դիմել գործնական քայլերի։ Այդ քաղաքականության կողմնակից էր Ձախ ժողովրդական կուսակցության առաջնորդ Բ. էջևիթը որը հանդես էր գալիս թուրքական զորամիավորումներ Նախիջևան մտցնելու առաջարկով՝ իբր հայկական ուժերին դիմագրավելու համար։ Մեջլիսում նա առաջարկել է դադարեցնել Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնության առաքումը ՀՀ։ Ղարաբաղի հիմնահարցում խիստ հայատյաց դիրքորոշում է ունեցել «Ազգայնական շարժում» կուսակցության և «ԳՈՐՇ գայլեր» քաղաքական կազմակերպության առաջնորդ Ա. Թյուսեշը։ Նա գործուն մասնակցություն է ունեցել թուրքական ահաբեկչական ու գրոհային ջոկատներ կազմելու և դրանք ԱՀ ուղարկելու աշխատանքներին։ Ա. Թյուրքեշի հետ սերտորեն համագործակցել է «ԳՈՐՇ գայլերի» ադրբեջանական մասնաճյուղի պարագլուխ Ի. Համիդովը։ Ա. Թյուրքեշը հանդես է եկել նաև Ղարաբաղի հիմնախնդրի շորջ ընդհանուր, համաթուրքական մոտեցում մշակելու առաջարկներով։ Այս ընթացքում մի քանի անգամ խոշոր ռազմական ուժեր է կենտրոնացրել հայ-թուրքական սահմանի երկայնքով։ Թուրքիայի ռազմական ներխուժումը բացառելու համար զգուշացումով հանդես է եկել ԱՊՀ միացյալ ուժերի գլխավոր շտաբի պետ մարշալ Ե. Շապոշնիկովը։ Նպատակ ունենալով շրջավրակման միջոցով ստիպել ՀՀ-ին միակողմանի դիտումներ կատարել Ղարաբաղի հիմնահարցում՝ Թուրքիան 1989 թվականի մարտին նախ փակել է հայ-թուրքական սահմանը, ապա նաև՝ իր տարածքով անցնող միջազգային Ա-50 օդային միջանցքը։ Նախիջևանի շորջ իրադարձությունների լարվածության ընթացքում (1992 թվականի մայիս) Թ. Օզափ՝ ՀՀ- ին «մի փոքր վախեցնելու» ցանկությունը, իսկ Քելբաջարի ազատագրումից հետո, 1993 թվականի ապրիլին արված հայտարարությունը, թե «հայերը դաս չեն քաղել Անատոլիայում կրած պատժից», ավելի ցցուն են դարձրել Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դիրքորոշումը։ Այդ ժամանակ թուրքական քաղաքական շրջանակներում ձևավորվել էր կարծիք, թե Ղարաբաղի հիմնահարցում վճռական քայլերից խուսափումը կարող է հանգեցնել Թուրքիայի հեղինակության անկմանը ԱՀ-ում և Կենտրոնական Ասիայում։

Թուրքիան պատրաստականություն է հայտնել Ղարաբաղի հիմնահարցում հանդես գալ միջնորդի դերում։ Սակայն հաջողություն չունենալով՝ փորձել է ռազմական օգնությամբ նպաստել Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական կողմի հաղթանակին։ Ընդհանրապես Թուրքիան մեծ դեր է խաղացել ադրբեջանական բանակի կազմավորման գոլծում։ 1989-1994 թվականներից սկսած՝ Թուրքիան բազմիցս գաղտնաբար, տարբեր որդիներով մեծ քանակությամբ զենք և զինամթերք՝ է փոխադրել ԱՀ։ Ադրբեջանական բանակի կողմից թուրքական արտադրության զենքի օգտագործման փաստերը արձանագրվել են միջազգային դիտորդների կողմից։ Ռազմական հանդերձանքի ու զինամթերքի մատակարարումներին համընթաց՝ թուրքական կողմը ձեռնամուխ է եղել ադրբեջանցի սպաների և զինվորների մարտական կարողությունների ու ռազմական զիտելիքների կատարելագործմանը՝ նրանց ուսուցումը կազմակերպելով ԱՀ և Թուրքիայի տարածքներում գտնվող ռազմական ուսումնարաններում։ 1993 թվականի ձմեռային հարձակման նախօրեին ԱՀ-ում գործել են շուրջ 250 թուրք բարձրաստիճան զինվորականներ և հազարավոր կամավորականներ, որոնք մեծ դեր են խաղացել ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի և կամավորական ջոկատների դեմ ռազմական գործողությունների մշակմանն ու իրականացմանը։ Փաստորեն Թարքիան դարձել է Ղարաբաղյան հակամարտության անմիջական մասնակիցը՝ իր գործակցությունը բերելով ԼՂ-ամ ծավալվող ռազմական գործողություններին։

Հետագայում խուսափելով ռազմական միջամտության ուղղությամբ գործադրվող ճնշումներից՝ Թուրքիան ջանքերը կենտրոնացրել է միջազգային տարբեր ատյաններամ (ՍԱԿ, ԵԱՀԿ Իսլամական վեհաժողով կազմակերպություն, թյուրքական գագաթնաժողովներ են) Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ադրբեջանաճետ ղիլքորոշում ապահովելու ՀՀ-ին ղատապարտող բանաձևել ընդունելու և դրանք իրագործելու ուղղությամբ։ Ղարաբաղյան հիմնախնդիրը եղել և մնում է հայ-թուրքական հարաբերությունների զարզացման օրակապի հարց։ Թուրքիայի կողմից, որպես հարաբերությունների հաստատման նախապայման, ՀՀ-ի առջև դրվել է երկու հիմնական հարց ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրսբերում և ԱՀ-ի տարածքային ամբողջականության ճանաչում։ Իսկ ՀՀ կողմ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ՝ առանց նախապայմանների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png