Թուրքիան՝ թուրքերի համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Թուրքիան՝ թուրքերի համար»` Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

«Թուրքիան՝ թուրքերի համար» (թուրք.՝ Türkler için Türkiye), Թուրքական Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նշանաբանը, որի վերածվել էր քաղաքական նպատակի՝ Թուրքիայի Հանրապետությունը բոլոր մյուս ազգություններից ազատելու և միատարր բնակչություն ստեղծելու համար:

Իրականում՝ «Թուրքիան՝ թուրքերի համար» նշանաբանը համարվում է պանթուրքիզմի գաղափարախոսության մի մաս: Այս նշանաբանը քաղաքական ուղեծիր էր և Թուրքիայում արտահայտվում էր բացեիբաց[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզանի պայմանագիրը ևս չօգնեց հայերին և Թուրքիայի տարածքում ապրող մյուս քրիստոնյա ժողովուրդներին ապրել առավել բարեկեցիկ կյանքով:

Թեև՝ Լոզանի պայմանագիրը, որպես այդպիսին ուղղված էր Թուրքիայում ժողովրդավարության բարձրացման: Թուրքական ոստիկանությունը անտարբեր էր հայերի նկատմամբ տեղի ունեցող բռնությունների նկատմամբ:

Թուրքիայում բնակվող հայերի համար միակ ապահով վայրը համարվում էր Կոստանդնուպոլիսը, որը գտնվում էր Թուրքիայի Եվրոպական հատվածում: Պոլսում հայերը հնարավորինս կարող էին հավաքական կյանք վարել:

Հայկական վեց վիլայեթների տարածքի մեծ մասը զինվորական գոտի էր հայտարարվել և այնտեղ ճամփորդելն արգելված էր, իսկ զբոսաշրջիկի կարգավիճակով Թուրքիայի տարածք մտնող հայերը պետք է ստորագրություն հանձնեին, որ իրենց կալվածքները կառավարությունից հետ չպիտի պահանջեն:

Այս շրջանում Լոզանի պայմանագիրը մի հասարակ մոռացված թուղթ էր: Ազգային փոքրամասնությունների հանդեպ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգրած քաղաքականությունը երկիրը տանում էր դեպի միատարր բնակչության հաստատման:

1930 թվականի օգոստոսի 31-ին թուրքական «Միլլիեթ» թերթը վարչապետ Իսմեթ Ինյոնյուի անունից հայտարարում էր.

Aquote1.png Այս երկրում միայն թուրք ժողովուրդն է, որ ազգային իրավունքներ ունի, ո՛չ մի այլ տարր չի կարող այդ իրավունքներն ունենալ Aquote2.png

Նույն թերթը սեպտեմբերի 30-ին հրապարակեց նաև Թուրքիայի արդարադատության նախարարի պաշտոնական հայտարարությունը, որտեղ նշվում էր՝

Aquote1.png Թուրքը միակ տերն է այս երկրի: Նրանք, ովքեր թուրք ազգին չեն պատկանում, միայն մեկ իրավունք ունեն՝ իրավունք ծառաներ և ստրուկներ լինելու համար
- Թուրքիայի արդարադատության նախարար
Aquote2.png

Հայտարարությունները ուղեկցվեցին գործնական քայելով: «Թուրքիան՝ թուրքերի համար» գաղափարախոսության առաջին գործնական քայլերն էին հավելյալ տուրքերի և խտրական օրենքների ավելացումը:

Ճնշումների և սահմանափակումների ենթարկվեցին Թուրքիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները և դպրոցները, իսկ մշակութային կոթողները ավերվեցին: Զուգընթաց շարունակվում էր ճնշումները հայերի նկատմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերգեյ Ավագյան, Թուրքիայի դերը հայ դատի հետապնդման պայքարում՝ պանթուրքիզմը իշխանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, Հայկական հարցի պատմություն (խմբ. Փիրումյան Ռուբինա), Երևան, «Էդիթ Պրինտ», 2002, էջ 228 — 263 էջ, ISBN 99930-821-7-1։