Թուրքիայի սահմանադրական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այս հոդվածը Թուրքիայի սահմանադրական պատմության մասին է։ Տե՛ս նաև Թուրքիայի սահմանադրություն
Թուրքիայի առաջին սահմանադրությունը, Օսմանյան կայսրություն, 1876 թվական

Թուրքիայի սահմանադրական պատմություն (թուրք.՝ Türkiye'de anayasal süreç), Թուրքիայի օրենքների մայր ժողովածուի՝ սահմանադրության պատմությունը։ Դարերի ընթացքում Թուրքիան ունեցել է շատ սահմանադրություններ։ Առաջին սահմանադրությունն ընդունվել է դեռևս 1876 թվականին՝ Օսմանյան կայսրության գոյության օրոք։

Երկրի սահմանադրությունը սահմանում է կառավարության ու իշխանության հիմնական սկզբունքները, իշխանության ու քաղաքացիների միջև փոխհարաբերությունները Թուրքիայում։ Ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին։

Թուրքիայի սահմանադրությունն ամրագրում է, որ Թուրքիան աշխարհիկ և ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Կառավարման ձևը հանրապետական է։ Թուրք ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրովի խորհրդարանի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական առաջին սահմանադրությունն ընդունվել է 19-րդ դարում՝ Օսմանյան կայսրությունում։ Այն վավերացվել է 1876 թվականին։ Թուրքիայի ազգային հեղաշրջումից հետո՝ 1908 թվականին երկրի գլուխ կանգնեց երիտթուրքական «Իթիհաթ վե թերաքի» կամ «միություն և առաջադիմություն» կուսակցությունը։ Նորընտիր Թուրքիայի կառավարությունը ևս որպես երկրորդ շրջանի թուրքական սահմանադրություն ընդունեց 1876 թվականի Օսմանյան կայսրության սահմանադրությունը՝ որոշ փոփոխություններ մտցնելով։

Դրան հաջորդած երկու տասնամյակներում սահմանադրությունը ավելի հաճախ է փոփոխվել։ 1921 թվականին ընդունվել է համաթուրքական երկրորդ սահմանադրությունը, որն օգտագործվել է ընդամենը երեք տարի։ Բարեփոխումների արդյունքում 1924 թվականին ընդունվել է նոր շրջանի թուրքական առաջին սահմանադրությունը , որն ուներ որոշ ժողովրդավարական տարրեր։ 1921 և 1924 թվականների սահմանադրություններն ընդունվել են Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից։

Երկրի սահմանադրությունը հերթական անգամ փոփոխվել է 1961 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջացած արգելքները վերացնելուց հետո[1]։ 1982 թվականին հանրաքվեի արդյունքում ընդունվել է Թուրքիայի Հանրապետության ժամանակակից սահմանադրությունը։ կսած 1982 թվականի վավերացումից՝ Սահմանադրությունը կարգավորել է Թուրքիայում մի շարք կարևորագույն փոփոխություններ։ Վերջին կարևոր բարեփոխումները կատարվել են 2010 թվականին։

2011 թվականի մարտին կատարվեց փոքր փոփոխություն 59-րդ հոդվածով, որով սպորտային ֆեդերացիաներին հնարավորություն տրվեց կառավարման և սպորտային խաղերի կարգապահության վերաբերյալ որոշումներ ընդունել։ Այն ամրագրում է թուրք ժողովրդի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև մարդկանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում պետության պարտականությունները[2]։

Սահմանադրությունը բարեփոխվել է 17 անգամ, որոնցից երկուսը կատարվել են հանրաքվեի միջոցով՝ 2010 և 2007 թվականներին, մեկը՝ մասնակի հանրաքվեի միջոցով, 1987 թվականին։ 117 հոդվածներից 113-ը բարեփոխվել են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]