Թուրքիայի ձայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրքիայի ձայնը
Logotipo de TRT.jpg
Տեսակռադիոկայան և միջազգային ռադիոհեռարձակում
Լեզու(ներ)հայերեն
Ստեղծում
Վայր(եր)Անկարա, Ստամբուլ
Հեռարձակում
Սկզբնական եթեր1937 թվական
Պաշտոնական կայք

Թուրքիայի ձայն (թուրք.՝ Türkiye'nin Sesi Radyosu), թուրքական պետական ռադիոյի միջազգային ծառայություն, որը հեռարձակվում է կարճալիք համակարգով` Turksat 3A արբանյակով և համացանցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական առաջին միջազգային ռադիոհեռարձակումը իրականացվել է 1937 թվականի հունվարի 8-ին` Ankara Radio Corporation-ի միջոցով։ Հեռարձակման հիմնական նպատակը հանդիսանում էր` նպաստել Հաթայի կոնֆլիկտի լուծման գործընթացին։ Այն իրականացվում էր արաբերեն և հիմնականում ներկայացվում էր այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինյոնյուի ելույթները։ Թուրքիայից մշտական 24 ժամյա հեռարձակումը սկսվեց միայն 1938 թվականի հոկտեմբերի 28-ից։

Այսօր Թուրքիայի ձայնը ներքին հեռարձակումը իրականացնում է Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության TRT ալիքի միջոցով։

Ընթացիկ հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ձայնի թուրքական ծառայությունը նախատեսված է արտասահմանում բնակվող թուրքերի համար և հիմնականում կենտրոնանում է կրթական, մշակութային, երաժշտական և տեղեկատվական ռադիոհաղորդումների վրա։

Հեռարձակումը սկսվում է մուղամի դաշնամուրային տարբերակով` hicaz-ով։

Բացի թուրքերենից, Թուրքիայի ձայնը հեռարձակվում է 30 լեզուներով` ընդհանուր 58 ժամ տևողությամբ շաբաթվա ընթացքում։ Հաղորդումները հեռարձակվում են հետևյալ լեզուներով` ադրբեջաներեն, ալբաներեն, անգլերեն, արաբերեն, հայերեն, բուլղարերեն, բոսնիերեն, հունգարերեն, հունարեն, վրացերեն, իսպաներեն, իտալերեն, ղազախերեն, ղրղզերեն, չինարեն, մակեդոներեն, գերմաներեն, պարսկերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, թաթարերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն, ույղուրերեն, ֆրանսերեն, խորվաթերեն, ինչպես նաև դարի, փուշթու և ուրդու լեզուներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]