Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի Գլխավոր շտաբի պետի շտանդարտը

Գլխավոր շտաբ հասկացությունն ընդհանրապես գերմանական ծագում ունի և զինված ուժերի կառավարման այս հաստատությունը թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը փոխառել է Գերմանիայից։ Թուրքիայի գլխավոր շտաբը ռազմական կազմակերպություն կամ հաստատություն է, որը ստեղծված է խաղաղ և պատերազմական ժամանակներում Թուրքիայի զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու և Թուրքիայի Հանրապետությունը ռազմական արտաքին և ներքին վտանգից պաշտպանելու համար[1]։ Ի լրումն վերոհիշյալ խնդրի պաշտոնապես կան նաև մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման, այսինքն՝ արտակարգ իրավիճակներում անցկացվող գործողությունների խնդիրներ[1]։

Իրականում Թուրքիայի Գլխավոր շտաբը և նրա պետերը՝ մշտապես եղել են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հավատարիմ հետևորդները, Թուրքիայի ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականության գլխավոր ոգեշնչողներն ու գաղափարախոսները։ Թուրքիայի գլխավոր շտաբի պետերն ամեն կերպ ամրապնդել են թուրքական գեներալիտետի՝ բարձրագույն զինվորականության ազդեցությունն ու իշխանությունը Թուրքիայում։ Հայտնի է, որ 1939-1945 թվականների 2-րդ Աշխարհամարտում նույնիսկ Թուրքիայի ընդհանուր առմամբ նացիստամենտ քաղաքական և զինվորական վերնախավի ֆոնին՝ Թուրքիայի Գլխավոր շտաբն աչքի էր ընկնում իր բացահայտ և առավել ցայտուն նացիստամետ կողմնորոշմամբ։ Թուրքական գլխավոր շտաբը պլանավորել էր իր զորքերի կենտրոնացումը ԽՍՀՄ սահմաններին և հետագա հարձակումը որհրդային տարածքի վրա՝ ի նպաստ նացիստական Գերմանիայի։ Հատկանշական է, որ 1941 թվականի հունիսի 18-ին՝ ԽՍՀՄ-ի վրա նացիստական Գերմանիայի հարձակումից 4 օր առաջ, Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց ՛՛Բարեկամության և չհարձակման մասին՛՛ պայմանագիր[2]։ Թուրքիան, խոսքով հայտարարելով հանդերձ իր ՛՛չեզոքության՛՛ մասին, ակտիվ գերմանամետ գործողություններ էր իրականացնում և փաստացի դարձել էր նացիստական Գերմանիայի չպատերազմող դաշնակիցը[3]։ 1942 թ. սեպտեմբերին խորհրդա-թուրքական սահմանի ողջ երկայնքով տեսչական այց է կատարում Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն, այդ շրջաններում տեղակայված բանակային զորամիավորումների հրամանատարները ստանում են ՛՛Ռազմական պատրաստության թիվ 1՛՛ գաղտնի հրամանը[4]։ 1921-1944 թվականներին Թուրքիայի Գլխավոր շտաբի անփոփոխ և ամենաերկարամյա ղեկավարը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մերձավորագույն զինակիցներից մեկը՝ մարշալ Ֆևզի Չաքմաքը ռազմական պատվիրակություններ էր ուղարկում նացիստական Գերմանիա, ինքն էլ անձամբ այցելում գերմանա-խորհրդային ռազմաճակատ և անթաքույց հիանում նացիստական զորքերի գործողություններով։

Որոշ տեղեկություններ Թուրքիայի գլխավոր շտաբի և նրա պետերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի գլխավոր շտաբի պետերից առաջինը եղել է Իսմեթ Ինյոնյուն[5]։ Նա դարձավ Թուրքիայի երկրորդ նախագահը՝ հաջորդելով հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին։

Ի դեպ, Թուրքիայի գլխավոր շտաբի պետերից երեքը՝ Իսմեթ Ինյոնյու, որպես 2-րդ նախագահ, Ջևդեթ Սունայը՝ 5-րդ նախագահ և Քենան Էվրենը՝ 7-րդ, զբաղեցրել են Թուրքիայի բարձրագույն պետական պաշտոնը՝ գլխավորելով երկիրը՝ առաջին հերթին հենց Թուրքիայի զինված ուժերի օգնությամբ։ Վերջին երկուսն ուղղակի ռազմական ուժով պետական հեղաշրջումներ են արել՝ նախագահական աթոռը գրավելու համար։ Ամենաերկարատև պաշտոնավարությունը՝ որպես Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, իրականացրել է մարշալ Ֆևզի Չաքմաքը[6]։ Ամենակարճ ժամանակով՝ 62 օր, Թուրքիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնում պաշտոնավարել է բանակի գեներալ Ռագըփ Գյումյուշփալան, որին Ազգային միաբանության կոմիտեն պաշտոնաթող է արել[7]։

Թուրքիայի գլխավոր շտաբի և նրա պետի ռազմական լիազորությունների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի գլխավոր շտաբի պետին թե՛ խաղաղության և թե՛ պատերազմի ժամանակ ենթարկվում են Թուրքիայի ցամաքային զորքերի, Թուրքիայի ռազմաօդային ուժերի, Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարները։ Պատերազմի ժամանակ Թուրքիայի գլխավոր շտաբի պետին են ենթարկվում նաև Թուրքիայի ժանդարմերիայի և Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր հրամանատարները։ Խաղաղ ժամանակ վերջին երկուսը ենթարկվում են Թուրքիայի ներքին գործերի նախարարին[8]։

Թուրքիայի գլխավոր շտաբի և նրա պետերի կողմից կատարված պետական հեղաշրջումները[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությամբ, Թուրքիայի զինված ուժերում սկսվեցին արդիականացման գործընթացներ, որոնք ներառում էին նաև Գլխավոր շտաբը[9]։ Սակայն Թուրքիայի զինված ուժերը 1960 թվականին իրականացրեցին պետական հեղաշրջում և փոխեցին երկրի սահմանադրությունը[10]

1974 թվականի տեղի ունեցավ Թուրքիայի ներխուժումը Կիպրոս կամ Կիպրոսի ռազմագործողությունը, որի ամենացայտուն նախաձեռնողն ու անցկացնողը Թուրքիայի գլխավոր շտաբն էր[11]։

1980 թվականին Թուրքիայում տեղի ունեցավ հերթական ռազմական հեղաշրջումը և իշխանությունը զավթեց Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Քենան Էվրենը, ինքն իրեն հռչակելով երկրի նախագահ[11][12]։ Պաշտոնական տվյալներով 650 անձ առանց դատ ու դատաստանի ձերբակալվեց, 1011 մարդ սպանվեց[13][14]։

Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը միջազգային գործողություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի զինված ուժերը՝ Թուրքիայի գլխավոր շտաբի պլանավորմամբ, մասնակցել և մասնակցում են ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի մի շարք միջազգային գործողությունների[9]։

Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայիս պետը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի գլխավոր շտաբի 29-րդ պետը՝ բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Ներկայումս Թուրքիայի Գլխավոր շտաբի գլուխ է կանգնած թվով 29-րդ գլխավոր շտաբի պետը՝ բանակի գեներալ Հուլուսի Աքարը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2015 թվականի օգոստոսին՝ Թուրքիայի բարձրագույն ռազմական խորհուրդի որոշմամբ՝ հաջորդելով բանակի գեներալ Նեջդեթ Օզելին[15]։

Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նստավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի գլխավոր շտաբի պետի նստավայրը գտնվում է Թուրքիայի հանրապետության մայրաքաղաք Անկարայում։

Թուրքիայի գլխավոր շտաբի պետի ուսադիրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ինչպե և իր ենթականերից շատերը (այդ թվում՝ Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը, Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը, Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը) ունի բանակի գեներալի կոչում։ Սակայն, ի տարբերություն Թուրքիայի զինված ուժերի բոլոր մյուս բանակի գեներալների ուսադիրներից, Թուրքիայի գլխավոր շտաբի պետի ուսադիրները շրջանակված են ոսկեգույն կաղնու տերևներից կազմված երիզով։

Թուրքիայի գլխավոր շտաբի պետերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ցուցակն ընդգրկում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերին (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Genelkurmay Başkanı

Անուն Պատկեր Ծննդյան տարեթիվ
Մահվան տարեթիվ
Թաղման վայր
Կոչումը
(վերջին կոչումը)
Սկիզբը
Ավարտը
Գրանցումը
Ուսման ավարտի տարեթիվը։ Թուրքիայի ռազմական ակադեմիա՝ KHO
Ուսման ավարտի տարեթիվը։ Օսմանյան ռազմական քոլեջ / Թուրքիայի ռազմական քոլեջ շտաբային քոլեջ
Ծանոթագրություն
1 Իսմեթ Ինյոնյու (İsmet İnönü)
Erkân-ı Harbiye-i Umumiye Reis Vekili
24 Սեպտեմբերի 1884, Զմյուռնիա
25 Դեկտեմբերի 1973
Անըթքաբիր
Միրլիվա
(Գեներալ)
3 Մայիսի 1920
3 Օգոստոսի 1921
Հրետանի 1319 (1903)-1
1906 (59-րդ դասընթաց)
Մարտի 31-ի միջադեպ
Բալկանյան պատերազմ
I Աշխարհամարտ
Թուրքիայի անկախության պատերազմ
Թուրքիայի 2-րդ նախագահը
2 Ֆեվզի Չաքմաք (Fevzi Çakmak)
Erkân-ı Harbiye-i Umumiye Reis Vekili
1876, Կոստանդնուպոլիս
10 April 1950
Էյուպ գերեզմանատուն
Մարշալ 5 Օգոստոսի 1921
12 Հունվարի 1944
Հետևակազոր 1311 (1895)-c-7
1898 (51-րդ դասընթաց)
Ալբանիայի ազգային ապստամբություն
Իտալա-թուրքական պատերազմ
Բալկանյան պատերազմներ
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
3 Քյազիմ Օրբայ (Kâzım Orbay) 11 Մարտի 1887, Զմյուռնիա
3 Հունիսի 1964
Զինջիրլիքույու գերեզմանատուն
Թուրքիայի պետական պանթեոն
Բանակի գեներալ 12 Հունվարի 1944
30 Հուլիսի 1946 (պաշտոնաթող)
Հրետանի 1320 (1904)-1
1907 (60-րդ դասընթաց)
Մարտի 31-ի միջադեպ
Ալբանական ապստամբություն
Բալկանյան պատերազմներ
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
Դերսիմի ապստամբություն
4 Սալիհ Օմուրթաք (Salih Omurtak) 1889, Սալոնիկ
23 Հունիսի 1954
Անկարայի ռազմաօդային գերեզմանատուն
Թուրքիայի պետական պանթեոն
Բանակի գեներալ 1 Օգոստոսի 1946
8 Հունիսի 1949
P. 1323 (1907)-1
1910 (63-րդ դասընթաց)
Բալկանյան պատերազմներ
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
5 Աբդուռահման Նաֆիզ Գյուրման (Abdurrahman Nafiz Gürman) 1882, Բոդրում
6 Փետրվարի 1966
Զինջիրլիքույու գերեզմանատուն
Թուրքիայի պետական պանթեոն
Բանակի գեներալ 10 Հունիսի 1949
6 Հունիսի 1950
P. 1319 (1903)-5
1906 (59-րդ դասընթաց)
Իտալա-թուրքական պատերազմ
Բալկանյան պատերազմներ
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ (ռազմագերի 1919 թվականին)
6 Նուրի Յամութ (Nuri Yamut) 1890, Սալոնիկ
5 Հունիսի 1961
Զինջիրլիքույու գերեզմանատուն
Բանակի գեներալ 5 Հունիսի 1950
10 Ապրիլի 1954
P. 1324 (1908)-27
1920 (67-րդ դասընթաց)
Բալկանյան պատերազմներ (ռազմագերի 1912 թվականին)
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
7 Նուրեթթին Բարանսել (Nurettin Baransel) 1897, Կոստանդնուպոլիս
21 Մայիսի 1967
Զինջիրլիքույու գերեզմանատուն
Բանակի գեներալ 28 Մայիսի 1954
25 Օգոստոսի 1955
P. 1328 (1912)-b-84
1925 (69-րդ դասընթաց)
Բալկանյան պատերազմներ
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
8 Իսմաիլ Հաքքը Թունաբոյլու (Hakkı Tunaboylu|İsmail Hakkı Tunaboylu) 1895, Օրյախովո
28 Հոկտեմբեր 1958
Ջեբեջի Ասրի գերեզմանատուն
Բանակի գեներալ 25 Օգոստոսի 1955
10 Հոկտեմբերի 1957
Հրետանի 1330 (1914)-c-3
1927 (71-րդ class)
World War I
War of Independence
9 Ֆեյզի Մենգյուչ (Feyzi Mengüç) 1896, Կոստանդնուպոլիսl
23 Հունիսի 1966
Էդիրնեկափըի նահատակաց գերեզմանատուն
Բանակի գեներալ 11 Հոկտեմբերի 1957
22 Օգոստոսի 1958
Ռազմական ինժեներ 1330 (1914)-c-39
1925 (69-րդ դասընթաց)
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
10 Ռյուշտյու Էրդելհուն (Rüştü Erdelhun) 1894, Ադրիանապոլիս
9 Նոյեմբերի 1983
Ջեբեջի Ասրի գերեզմանատուն
Բանակի գեներալ 23 Օգոստոսի 1958
27 Մայիսի 1960
Հրետանի 1330 (1914)-b-10
1926 (70-րդ դասընթաց)
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
11 Ռագըփ Գյումյուշփալա (Ragıp Gümüşpala) 1897, Ադրիանապոլիս
6 Հունիսի 1964
Զինջիրլիքույու գերեզմանատուն
Բանակի գեներալ 3 Հունիսի 1960
4 Օգոստոսի 1960
P. 1333 (1917)-92
1934 (78-րդ դասընթաց)
I Աշխարհամարտ
Անկախության պատերազմ
Շեյխ Սաիդի ապստամբությունը
12 Ջևդեթ Սունայ (Cevdet Sunay) 1899, Տրապիզոն
22 Մայիսի 1982
Թուրքիայի պետական պանթեոն
Բանակի գեներալ 4 Օգոստոսի 1960
16 Մարտի 1966
Հրետանի 1334 (1918)-N-6
1930 (74-րդ դասընթաց)
I Աշխարհամարտ (ռազմագերի 1917-ին)
Անկախության pատերազմ
Թուրքիայի 5-րդ նախագահը
13 Ջեմալ Թուրալ (Cemal Tural) 1905, Երզնկա
17 Դեկտոմբերի 1981
Զինջիրլիքույու գերեզմանատուն
Բանակի գեներալ 16 Մարտի 1966
16 Մարտի 1969
Հետևակազոր 1341 (1925)-12
1933 (77-րդ դասընթաց)
14 Մեմդուհ Թաղմաչ (Memduh Tağmaç) 1904, Կարին
30 Մարտի 1978
Զինջիրլիքույու գերեզմանատուն
Բանակի գեներալ 16 Մարտի 1969
29 Օգոստոսի 1972
Հրետանի 1928-1
1938 (82-րդ դասընթաց)
Թուրքիայի 1971 թվականի պետական հեղաշրջում՝ Մարտի 12-ի հուշագիր
15 Ֆարուք Գյուրլեր (Faruk Gürler) 1913, Կոստանդնուպոլիս
23 Օգոստոսի 1984
Ջեբեջի Շեհիթլիղի
Բանակի գեներալ 29 Օգոստոսի 1972
6 Մարտի 1973
Հրետանի 1931-13
1942 (86-րդ դասընթաց)
Մարտի 12-ի հուշագիր
(որպես Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար)
16 Սեմիհ Սանջար (Semih Sancar) 1911, Կարին
8 Դեկտեմբերի 1984
Ջեբեջի Շեհիթլիղի
Բանակի գեներալ 6 Մարտի 1973
7 Մարտի 1978
Հրետանի 1932-8
1942 (86-րդ դասընթաց)
Թուրքիայի ներխուժումը Կիպրոս՝ Կիպրոսի ռազմագործողություն
17 Քենան Էվրեն (Kenan Evren) 17 Հուլիսի 1917, Ալաշեհիր
9 Մայիսի 2015, Անկարա
Բանակի գեներալ 7 Մարտի 1978
1 Հուլիսի 1983
Հրետանի 1938-50
1949 (93-րդ դասընթաց)
1980 սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումը
Թուրքիայի հանրապետության 7-րդ նախագահը
18 Նուրեթթին Էրսին (Nurettin Ersin) 1918, Դարդանել՝ Չանաքքալե
3 Հոկտեմբերի 2005
Ջեբեջի Շեհիթլիղի
Բանակի գեներալ 1 Հուլիսի 1983
6 Դեկտեմբերի 1983
Հետևակազոր 1937-88
1948 (92-րդ դասընթաց)
Կիպրոսի ռազմագործողություն
(որպես Կիպրոսում Թուրքիայի ռազմական համակազմի հրամանատար)
Սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջում
(որպես Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար)
19 Նեջդեթ Ուրուղ (Necdet Üruğ) 1921, Կոստանդնուպոլիս
-
Բանակի գեներալ 6 Դեկտեմբերի 1983
2 Հուլիսի 1987
Հրետանի 1941-30
1950 (95-րդ դասընթաց)
Օմեր Ֆարուք Գյուրլերի զարմիկը
20 Նեջիփ Թորումթայ (Necip Torumtay) 1926, Տրապիզոն
- 28 Օգոստոսի 2011, Անկարա
Բանակի գեներալ 24 Հուլիսի 1987
3 Դեկտեմբերի 1990
Հրետանի 1944-9
1954 (96-րդ դասընթաց)
21 Դողան Գյուրեշ (Doğan Güreş) 1926, Քիլիս
-
Բանակի գեներալ 6 Դեկտեմբերի 1990
30 Օգոստոսի 1994
Հետևակազոր 1947-Ռազմական լոգիստիկա՝ ռազմաթիկունքային ապահովում-2
1965 (107-րդ դասընթաց)
22 Իսմաիլ Հաքքը Կարադայը (İsmail Hakkı Karadayı) 1932, Չանղըրը
-
Բանակի գեներալ 30 Օգոստոսի 1994
30 Օգոստոսի 1998
Հրետանի 1951-67
1963 (105-րդ դասընթաց)
՛՛Պողպատ՛՛ ռազմագործողություն՝ (Օպերացիա Սթիլ)
՛՛Բազե՛՛ ռազմագործողություն՝ 1996 թ. Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ
՛՛Մուրճ՛՛ ռազմագործողություն (1997)
Փետրվարի 28-ի պրոցես
՛՛Արևածագ՛՛ ռազմագործողություն (1997)
23 Հյուսեյին Քըվրըքօղլու (Hüseyin Kıvrıkoğlu) 1934, Բոզույուք
-
Բանակի գեներալ 30 Օգոստոսի 1998
28 Օգոստոսի 2002
Հրետանի 1955-3
1967 (109-րդ դասընթաց)
24 Հիլմի Օզքյոք (Hilmi Özkök) 1940, Թուրգութլու
-
Բանակի գեներալ 28 Օգոստոսի 2002
30 Օգոստոսի 2006
Հրետանի 1959-1
1972 (114-րդ դասընթաց)
25 Յաշար Բյույուքանըթ (Yaşar Büyükanıt) 1 Սեպտեմբերի 1940, Կոստանդնուպոլիսl
-
Բանակի գեներալ 30 Օգոստոսի 2006
30 Օգոստոսի 2008
Հետևակազոր 1961-2
1972 (114-րդ դասընթաց)
՛՛Մուրճ՛՛ ռազմագործողություն
(որպես VII բանակային կորպուսի հրամանատար)
Խորքային պետություն՝ Շեմդինլիի միջադեպ
(որպես Թուրքիայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար)
E-հուշագիր
2008 Թուրքիայի ներխուժումը Հյուսիսային Իրաք՝ ՛՛Արև՛՛ ռազմագործողություն
26 Իլքեր Բաշբուղ (İlker Başbuğ) 29 Ապրիլի 1943, Ափյոնգարահիսար՝ Աֆյոնգարահիսար, Աֆյոնկարահիսար
-
Բանակի գեներալ 30 Օգոստոսի 2008
30 Օգոստոսի 2010
Հետևակազոր 1962-2
1973 (115-րդ դասընթաց)
27 Իշիք Քոշաներ (Işık Koşaner) 5 Դեկտեմբերի 1945, Զմյուռնիա
-
Բանակի գեներալ 30 Օգոստոսի 2010
29 Հուլիսի 2011
P. 1965-3
1978 (120-րդ դասընթաց)
28 Նեջդեթ Օզել (Necdet Özel) 1950, Անկարա
-
Բանակի գեներալ 30 Հուլիսի 2011
18 Օգոստոսի 2015
Հետևակազոր 1969-1
1978 (120-րդ դասընթաց)
29 Հուլուսի Աքար (Hulusi Akar) 1952, Կեսարիա
-
Բանակի գեներալ 18 Օգոստոսի 2015
Հետևակազոր 1972-1
1982

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետերի ցուցակը Genelkurmay Başkanları listesi Արխիվացված 2015-11-22 Wayback Machine (թուրքերեն)
  • Թուրքիայի ռազմական ակադեմիայի հրամանատարությունը, Harp Akademileri Komutanlığı, Harp Akademilerinin 120 Yılı, İstanbul, 1968. (թուրքերեն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 TSK "mission" web article titled.
  2. Թուրքիայի հանրապետության պատմություն, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան 2014, էջ 109
  3. Թուրքիայի հանրապետության պատմություն, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան 2014, էջ 110
  4. Թուրքիայի հանրապետության պատմություն, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Երևան 2014, էջ 111
  5. «Armed Forces, "Chief entitled" list». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Armed Forces, "Fevzi Cakmak" biography». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. TSK, "Ragıp Gümüşpala" biyografisi.
  8. Armed Forces, "Force Structure titled" Internet article.
  9. 9,0 9,1 tarihce.htm Armed Forces, "History titled" Internet text.
  10. /20080502095744/http://www.tbmm.gov.tr/tarihce/kb11.htm official website of the Parliament, "May 27 coup seized power with the country's government" headed text (is archived page).
  11. 11,0 11,1 CNN Türk, "Bir gecede değişimin adı: 12 Eylül Darbesi" başlıklı internet yazısı.
  12. TSK, Kenan Evren biyografisi.
  13. CNN Türk, "12 Eylül darbesinin bilançosu" başlıklı internet yazısı.
  14. Ntvmsnbc, "12 Eylül’ün bilançosu" başlıklı internet haberi.
  15. Türk Silahlı Kuvvetleri

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]