Թուրքիայի գետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի ջրագրական քարտեզը

Թուրքիայի գետեր, հիմնականում, սահանքավոր և ոչ նավարկելի գետեր Թուրքիայում։ Որոշ գետեր անգամ ցամաքում են[1]։ Թուրքիայի արևմուտքում գտնվող գետերին բնորոշ է վարարումը՝ գարնանը և ձմռանը, իսկ ամռանը այդ գետերը ջրազրկվում են։ Թուրքիայի արևելքում գտնվող գետերին բնորոշ է վարարումը գարնանը և ամռանը, ինչը մեծապես կապված է լեռներում ձնհալի հետ։

Թուրքիայի տարածքը բաժանված է Պարսից ծոցի (խոշոր գետերն են Տիգրիսը և Եփրատը), Կասպից ծովի (Կուր, Արաքս), Սև ծովի (Եշիլ Իրմակ, Կզըլ Իրմակ, Ճորոխ, Սակարիա), Մարմարա ծովի, Էգեյան ծովի և Միջերկրական ծովի ավազանների միջև։ Կան նաև մի քանի աղի լճեր, որոնցից ամենախոշորն են Վանա լիճ և Թուզ լիճը։ Թուրքիայի եվրոպական մասի ամենախոշոր գետը Մարիցա գետն է, որը պատկանում է Էգեյան ծովի ավազանին և հոսում է Թուրքիայի ստորին հոսանքներում[2]։

Խոշոր գետերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետ Երկարություն, կմ Ակունք
Եփրատ* 2736 Պարսից ծոց
Տիգրիս* 1850 Պարսից ծոց
Կուր* 1515 Կասպից ծով
Կզըլ Իրմակ 1350 Սև ծով
Արաքս* 1072 Կուր
Սակարիա 824 Սև ծով
Արածանի 722 Եփրատ
Օրոնտես* 571 Միջերկրական ծով
Սեյհան 560 Միջերկրական ծով
Մեծ Մենդերես 548 Էգեյան ծով
Խաբուր* 486 Էգեյան ծով
Մարիցա* 480 Էգեյան ծով
Ջեյհան 474 Միջերկրական ծով
Մեծ Զաբ* 473 Տիգրիս
Կարասու 450 Եփրատ
Պորսուկ 448 Սակարիա
Ճորոխ* 438 Սև ծով
Եշիլ Իրմակ 418 Սև ծով
Գեդիզ 401 Էգեյան ծով
Տունջա* 350 Մարիցա
Սիմավ 321 Մարմարա ծով
Գայլ գետ 320 Եշիլ Իրմակ
Զամանտը 308 Սեյհան

* Գետը հոսում է ոչ միայն Թուրքիայի տարածքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия: города и страны. — 2008.
  2. Главный редактор А. М. Прохоров Большая советская энциклопедия. — Москва: «Советская энциклопедия», 1969-1978.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]