Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն
| Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն | |
|---|---|
| Տեսակ | արտաքին գործերի նախարարություն |
| Երկիր | |
| Ստեղծման թվական | մայիսի 2, 1920[1] |
| Շտաբակայան | Անկարա, Թուրքիա |
| Ծառայողների թիվ | 6692 մարդ |
| Կայք | mfa.gov.tr/default.en.mfa(թուրքերեն)(անգլ.)(ֆր.)(արաբ.) |


Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Dışişleri Bakanlığı), գործադիր իշխանության պետական մարմին, որը պատասխանատու է Թուրքիայի Հանրապետության արտաքին հարաբերությունների համակարգման համար։ Նախարարությունը պատասխանատու է նաև արտասահմանյան երկրներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության, Թուրքիայի քաղաքացիներին աջակցության տրամադրման, ինչպես նաև թուրքական մշակույթի առաջխաղացման համար։ Նախարարությունն իրականացնում է թուրքական արտաքին քաղաքականությունը՝ այդ երկրի ազգային շահերին համապատասխան։ Կառույցը հիմնադրվել է 1920 թվականի մայիսի 2-ին։ Դրա առաջնային պարտավորությունների թվում են դիվանագիտական առաքելությունների գործունեության համակարգումը, միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպությունում Թուրքիայի Հանրապետության ներկայացումը[2]։
Նախարարության գլխամասը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում[3]։ Արտասահմանյան երկրներում Թուրքիան ունի ավելի քան 200 դիվանագիտական ներկայացուցչություն, այդ թվում՝ դեսպանություններ, մշտական ներկայացուցչություններ և գլխավոր հյուպատոսություններ։ 2021 թվականի դրությամբ՝ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների թիվը հասնում էր 235-ի։
Թուրքիայի արտաքին գործերի գործող նախարարը Հաքան Ֆիդանն է, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2023 թվականի հունիսի 3-ից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարը Օսմանյան կայսրության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու էր Գլխավոր քարտուղարությունը։ Արտասահմանում օսմանների առաջին մշտական դեսպանությունը բացվել է 1793 թվականին Լոնդոնում։ Առաջին նախարարը եղել է Յուսուֆ աղա Էֆենդին։ 1836 թվականին քարտուղարությունը վերակազմավորվել է նախարարության։
Օսմանյան կայսրության արտաքին գործերի առաջին նախարարը եղել է Յոզղաթլը Աքիֆ Էֆենդին։ 1920 թվականի մայիսի 2-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնադրումից հետո ստեղծվել է Արտաքին գործերի նախարարությունը։ Անկախ Թուրքիայի ԱԳ առաջին նախարար է դարձել Բեքիր Սամի Քունդուհը։ Այս նախարարությունը կարևոր դերակատարություն է ունեցել Լոզանի պայմանագրի կնքման հարցում։ 1927 թվականին էլ ընդունվել է նախարարության գործառույթների մասին առաջին իրավական ակտը։
Անկախ Թուրքիայի առաջին տարիներին արտաքին քաղաքականությամբ անձամբ զբաղվում էր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Աստիճանաբար ավելանում էր նաև արտասահմանում աշխատող թուրք դիվանագետների թիվը։ 1924 թվականին արտասահմանում գործող դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների թիվը հասնում էր 39-ի։
Ներկայումս, ընդհանուր առմամբ, Թուրքիայի ԱԳՆ կազմում աշխատում է 1 775 դիվանագետ, իսկ նախարարության ընդհանուր աշխատակիցների թիվը հասնում է 6 692-ի։
Դիվանագիտական առաքելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարարությունը համակարգում է օտարերկրյա պետություններում թուրքական դիվանագիտական առաքելությունների աշխատանքը, այդ թվում՝ դեսպանությունների, հյուպատոսություննների և մշտական ներկայացուցչությունների, որոնք գործում են շուրջ 200 երկրներում և տարածքներում։
Գենդերային հավասարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023 թվականի ապրիլի դրությամբ՝ Թուրքիայի դեսպանների 42%-ը և գլխավոր հյուպատոսների 15%-ը կանայք էին։ Ըստ այդմ՝ 172 դեսպանից իգական սեռի ներկայացուցիչ էին 72-ը, իսկ 97 գլխավոր հյուպատոսից՝ 14-ը[4]։
Նախարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարարի գրասենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին գործերի նախարարության հիերարխիայում ամենաբարձր պաշտոնը նախարարինն է, որը պատասխանատու է նախարարության ընդհանուր գործունեության կազմակերպման և ղեկավարման համար։ Արտաքին գործերի նախարարն ունի երեք տեղակալ և մի շարք խորհրդականներ։
Նախարարության ստորաբաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքական հարաբերությունների դեպարտամենտը պատասխանատու է Թուրքիայի արտաքին քաղաքականության մշակման և իրականացման համար։ Այն վերլուծում է միջազգային քաղաքական զարգացումները, իրականացնում հետազոտություններ և կառավարությանը տրամադրում քաղաքական խորհրդատվություն։
- Տնտեսական հարաբերությունների դեպարտամենտը պատասխանատու է օտարերկրյա պետություններում Թուրքիայի տնտեսական շահերի առաջմղման համար։ Այն գործում է առևտրի և ներդրումների ծավալների մեծացման, այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման ու օտարերկրյա պետություններում թուրքական բիզնեսին աջակցելու ուղղությամբ։
- ԵՄ-ի հետ հարաբերությունների դեպարտամենտը պատասխանատու է Եվրոպական միության հետ Թուրքիայի հարաբերությունների համար։ Այն համակարգում է ԵՄ-ին Թուրքիայի ասոցացման շուրջ բանակցությունները ու մշտադիտարկում ԵՄ քաղաքականությունները, որոնք կարող են ազդել Թուրքիայի շահերի վրա։
- Բազմակողմ քաղաքական հարաբերությունների դեպարտամենտը պատասխանատու է միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում Թուրքիայի մասնակցության համար։
- Հյուպատոսական հարաբերությունների դեպարտամենտը արտասահմանում հյուպատոսական ծառայություններ է մատուցում Թուրքիայի քաղաքացիներին, իսկ Թուրքիայում՝ օտարերկրյա քաղաքացիներին։ Ստորաբաժանումը տրամադրում է անձնագրեր և վիզաներ, արտակարգ իրավիճակներում օգնություն տրամադրում Թուրքիայի քաղաքացիներին ու աշխատում օտարերկրյա պետություններում Թուրքիայի քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
- Մշակութային հարաբերությունների դեպարտամենտը պատասխանատու է օտարերկրյա պետություններում թուրքական մշակույթի և լեզվի առաջխաղացման համար։ Ստորաբաժանումը կազմակերպում է մշակութային իրադարձությունները, օտարերկրյա պետություններում աջակցում թուրքերենի ուսուցմանը և համակարգում Թուրքիայի ու այլ երկրների միջև մշակութային փոխանակումները։
- Արարողակարգի դեպարտամենտը պատասխանատու է օտարերկրյա պետություններ պաշտոնական այցերի կազմակերպման և Արտաքին գործերի նախարարության միջոցառումների կազմակերպման համար։ Ստորաբաժանումը լոգիստիկ աջակցություն է տրամադրում թուրքական դիվանագիտական առաքելություններին։
- Հանրային դիվանագիտության դեպարտամենտը պատասխանատու է արտասահմանում Թուրքիայի իմիջի առաջխաղացման և օտարերկրյա հասարակությունների հետ Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար։ Ստորաբաժանումը կազմակերպում է հանրային դիվանագիտության միջոցառումներ, կառավարում արտասահմանում գործող մշակութային կենտրոնները և թուրքական դիվանագիտական առաքելությունների միջոցով համակարգում PR գործողությունները։
Տարածաշրջանային գրասենյակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարածաշրջանային գրասենյակներ ունի հետևյալ քաղաքներում.
Օտարերկրյա ներկայացուցչություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական դեսպանությունները, գլխավոր հյուպատոսությունները, մշտական ներկայացուցչությունները և առևտրային ներկայացուցչությունները մասամբ անկախ են արտաքին քաղաքական գերատեսչության կենտրոնական մարմնից։ Նրանք հետևում են նախարարության հրամաններին և հանձնարարականներին, իսկ առաքելության ղեկավարը օտարեկրյա պետության տարածքում գործող թուրքական դիվանագիտական առաքելության առաջնորդն է։ Թուրքիայի ԱԳՆ համակարգում դեսպանը դեսպանության կամ էլ մշտական ներկայացուցչության ղեկավարն է։ Թայվանում թուրքական առևտրային ներկայացուցչության ղեկավարը ևս ունի դեսպանի դիվանագիտական աստիճան։ Գլխավոր հյուպատոսությունները գլխավորող դիվանագետներն էլ կոչվում գլխավոր հյուպատոսներ։
Խոշոր հիմնախնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կիպրոսի հիմնախնդիր |
| Եվրոպական Միություն-Թուրքիա հարաբերություններ |
| Թուրքիայի անվտանգության հարց |
| Ահաբեկչություն |
| Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայի և Հայաստանի դիրքորոշումների տարբերություն |
| Թուրքիայի միջազգային էներգետիկ ռազմավարություն |
| Ջրային ռեսուրսների խնդիր |
| Բնապահպանական հիմնախնդիրներ |
| Սևծովյան նեղուցներ |
| Հակամարտությունների կարգավորում և մեդիացիա |
| Սպառազինությունների նկատմամբ վերահսկողություն և զինաթափում |
| Օտարերկրյա պետություններում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ |
| Թուրքիայի բազմակողմ տրանսպորտային քաղաքականություն |
| Մարդու իրավունքներ |
| Թուրքիան և անկանոն միգրացիան |
| Մարդկային թրաֆիքինգը Թուրքիայում |
| Թմրամիջոցների դեմ պայքար |
| Կազմակերպված հանցավորության դեմ պայքար |
| Կոռուպցիան Թուրքիայում |
| Թուրքիայի մարդասիրական օգնություն |
| Թուրքիայի ներքին տեղահանված անձինք |
| Ծովային հիմնահարց |
| Քաղաքակրթությունների դաշինք նախաձեռնություն |
| Asia Anew նախաձեռնություն |
Միջազգային կազմակերպություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի Հանրապետությունն անդամակցում է միջազգային 26 կազմակերպության։ Այս կազմակերպությունների և Թուրքիայի միջև շփումներն իրականացվում են Արտաքին գործերի նախարարության միջոցով։
Արտաքին գործերի նախարարների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնն ստեղծվել է 1920 թվականին՝ Թուրքիայի անկախության պատերազմի ժամանակ։
| No. | Լուսանկար | Անվանում | Պաշտոնավարում | Քաղաքական կուսակցություն | |||
|---|---|---|---|---|---|---|---|
| Պաշտոնն ստանձնել է | Պաշտոնը թողել է | Ժամանակահատված | |||||
| 1 | Բեքիր Սամի Քունդուհ
(1867–1933) |
մայիսի 3, 1920 թվական | մայիսի 8, 1921 թվական | 1 տարի, 5 օր | անկուսակցական | ||
| 2 | Ահմեթ Մուհթար Մոլլաօղլու
(1870–1934) |
մայիսի 8, 1921 թվական | մայիսի 16, 1921 թվական | 8 օր | անկուսակցական | ||
| 3 | Յուսուֆ Քեմալ Թենգիրշենք
(1878–1969) |
մայիսի 16, 1921 թվական | հոկտեմբերի 25, 1922 թվական | 1 տարի, 162 օր | անկուսակցական | ||
| 4 | Իսմեթ Ինյոնյու
(1884–1973) |
հոկտեմբերի 25, 1922 թվական | նոյեմբերի 22, 1924 թվական | 2 տարի, 28 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 5 | Շյուքրյու Քայա
(1883–1959) |
նոյեմբերի 22, 1924 թվական | մարտի 3, 1925 թվական | 101 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 6 | Թևֆիք Ռյուշթյու Արաս
(1883–1972) |
մարտի 3, 1925 թվական | նոյեմբերի 11, 1938 թվական | 13 տարի, 253 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 7 | Շյուքրյու Սարաջօղլու
(1887–1953) |
նոյեմբերի 11, 1938 թվական | օգոստոսի 14, 1942 թվական | 3 տարի, 276 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 8 | Հյուսեին Նուման Մենեմենջիօղլու
(1893–1958) |
օգոստոսի 14, 1942 թվական | հունիսի 16, 1944 թվական | 1 տարի, 307 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| (7) | Շյուքրյու Սարաջօղլու
(1887–1953) |
հունիսի 16, 1944 թվական | սեպտեմբերի 13, 1944 թվական | 89 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 9 | Հասան Սաքա
(1885–1960) |
սեպտեմբերի 13, 1944 թվական | սեպտեմբերի 10, 1947 թվական | 2 տարի, 362 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 10 | Նեջմեթին Սադաք
(1890–1953) |
սեպտեմբերի 10, 1947 թվական | մայիսի 22, 1950 թվական | 2 տարի, 254 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 11 | Մեհմեթ Ֆուաթ Քյոփրուլու
(1890–1966) |
մայիսի 22, 1950 թվական | ապրիլի 15, 1955 թվական | 4 տարի, 328 օր | Ժողովրդական կուսակցություն | ||
| 12 | Ադնան Մենդերես
(1899–1961) |
ապրիլի 15, 1955 թվական | հուլիսի 27, 1955 թվական | 103 օր | Ժողովրդական կուսակցություն | ||
| — | Ֆաթին Ռյուշթյու Զորլու
(1910–1961) |
հուլիսի 27, 1955 թվական | դեկտեմբերի 9, 1955 թվական | 135 օր | Ժողովրդական կուսակցություն | ||
| (11) | Մեհմեթ Ֆուաթ Քյոփրուլու
(1890–1966) |
դեկտեմբերի 9, 1955 թվական | հունիսի 20, 1956 թվական | 194 օր | Ժողովրդական կուսակցություն | ||
| — | Էթհեմ Մենդերես
(1899–1992) |
հունիսի 20, 1956 թվական | նոյեմբերի 25, 1957 թվական | 1 տարի, 158 օր | Ժողովրդական կուսակցություն | ||
| 13 | Ֆաթին Ռյուշթյու Զորլու
(1910–1961) |
նոյեմբերի 25, 1957 թվական | մայիսի 27, 1960 թվական | 2 տարի, 184 օր | Ժողովրդական կուսակցություն | ||
| 14 | Սելիմ Սարփեր
(1899–1968) |
մայիսի 30, 1960 թվական | մարտի 26, 1962 թվական | 1 տարի, 300 օր | անկուսակցական | ||
| 15 | Ֆերիդուն Ջեմալ Էրքին
(1899–1980) |
մարտի 26, 1962 թվական | փետրվարի 20, 1965 թվական | 2 տարի, 331 օր | Արդարություն կուսակցություն | ||
| 16 | Հասան Էսաթ Իշըք
(1916–1989) |
փետրվարի 20, 1965 թվական | հոկտեմբերի 27, 1965 թվական | 249 օր | անկուսակցական | ||
| 17 | Իհսան Սաբրի Չաղլայանգիլ
(1908–1993) |
հոկտեմբերի 27, 1965 թվական | մարտի 26, 1971 թվական | 5 տարի, 150 օր | Արդարություն կուսակցություն | ||
| 18 |
|
Օսման Էսիմ Օլջայ
(1924–2010) |
մարտի 26, 1971 թվական | դեկտեմբերի 11, 1971 թվական | 260 օր | անկուսակցական | |
| 19 | Ումիթ Հալուք Բայուլքեն
(1921–2007) |
դեկտեմբերի 11, 1971 թվական | հունվարի 26, 1974 թվական | 2 տարի, 46 օր | անկուսակցական | ||
| 20 |
|
Թուրան Գյունեշ
(1922–1982) |
հունվարի 26, 1974 թվական | նոյեմբերի 17, 1974 թվական | 295 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | |
| 21 |
|
Մելիհ Էսենբել
(1915–1995) |
նոյեմբերի 17, 1974 թվական | մարտի 31, 1975 թվական | 134 օր | անկուսակցական | |
| (17) | Իհսան Սաբրի Չաղլայանգիլ
(1908–1993) |
մարտի 31, 1975 թվական | հունիսի 21, 1977 թվական | 2 տարի, 82 օր | Արդարություն կուսակցություն | ||
| 22 | Ահմեթ Գյունդյուզ Յոքչուն
(1935–1986) |
հունիսի 21, 1977 թվական | հուլիսի 21, 1977 թվական | 30 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| (17) | Իհսան Սաբրի Չաղլայանգիլ
(1908–1993) |
հուլիսի 21, 1977 թվական | հունվարի 5, 1978 թվական | 168 օր | Արդարություն կուսակցություն | ||
| (22) | Ահմեթ Գյունդյուզ Յոքչուն
(1935–1986) |
հունվարի 5, 1978 թվական | նոյեմբերի 12, 1979 թվական | 1 տարի, 311 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 23 | Հայրեթին Էրքմեն
(1915–1999) |
նոյեմբերի 12, 1979 թվական | սեպտեմբերի 5, 1980 թվական | 298 օր | Արդարություն կուսակցություն | ||
| — |
|
Էրթուղրուլ Էքրեմ Ջեյհուն
(1927–2017) |
սեպտեմբերի 5, 1980 թվական | սեպտեմբերի 12, 1980 թվական | 7 օր | Արդարություն կուսակցություն | |
| 24 | Իլթեր Թյուրքմեն
(1927–2022) |
սեպտեմբերի 20, 1980 թվական | դեկտեմբերի 13, 1983 թվական | 3 տարի, 84 օր | անկուսակցական | ||
| 25 | Վահիթ Մելիհ Հալեֆօղլու
(1919–2017) |
դեկտեմբերի 13, 1983 թվական | դեկտեմբերի 21, 1987 թվական | 4 տարի, 8 օր | Հայրենիք կուսակցություն | ||
| 26 | Մեսութ Յըլմազ
(1947–2020) |
դեկտեմբերի 21, 1987 թվական | փետրվարի 21, 1990 թվական | 2 տարի, 62 օր | Հայրենիք կուսակցություն | ||
| 27 | Ալի Բոզեր
(1925–2020) |
փետրվարի 21, 1990 թվական | հոկտեմբերի 12, 1990 թվական | 233 օր | Հայրենիք կուսակցություն | ||
| 28 |
|
Ահմեթ Քուրթջեբե Ալփթեմոչին
(ծնվ. 1940 թվականին) |
հոկտեմբերի 13, 1990 թվական | հունիսի 23, 1991 թվական | 253 օր | Հայրենիք կուսակցություն | |
| 29 | Սաֆա Գիրայ
(1931–2011) |
հունիսի 23, 1991 թվական | նոյեմբերի 20, 1991 թվական | 150 օր | Հայրենիք կուսակցություն | ||
| 30 | Հիքմեթ Չեթին
(ծնվ. 1937 թվականին) |
նոյեմբերի 21, 1991 թվական | հուլիս 27, 1994 թվական | 2 տարի, 248 օր | Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցություն | ||
| 31 |
|
Մյումթազ Սոյսալ
(1929–2019) |
հուլիս 27, 1994 թվական | նոյեմբերի 28, 1994 թվական | 124 օր | Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցություն | |
| 32 | Մուրատ Քարայալչըն
(ծնվ. 1943 թվականին) |
դեկտեմբերի 12, 1994 թվական | մարտի 27, 1995 թվական | 105 օր | Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցություն | ||
| 33 | Էրդար Ինյոնյու
(1926–2007) |
մարտի 27, 1995 թվական | հոկտեմբերի 5, 1995 թվական | 192 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 34 |
|
Ջոշքուն Քըրջա
(1927–2005) |
հոկտեմբերի 5, 1995 թվական | հոկտեմբերի 30, 1995 թվական | 25 օր | Ճիշտ ուղի կուսակցություն | |
| 35 | Դենիզ Բայքալ
(1938–2023) |
հոկտեմբերի 30, 1995 թվական | մարտի 6, 1996 թվական | 128 օր | Ժողովրդահանրապետական կուսակցություն | ||
| 36 |
|
Էմրե Գյոնենսայ
(ծնվ. 1937 թվականին) |
մարտի 6, 1996 թվական | հունիսի 28, 1996 թվական | 114 օր | Ճիշտ ուղի կուսակցություն | |
| 37 | Թանսու Չիլլեր
(ծնվ. 1946 թվականին) |
հունիսի 28, 1996 թվական | հունիս 30, 1997 թվական | 1 տարի, 2 օր | Ճիշտ ուղի կուսակցություն | ||
| 38 | Իսմայիլ Ջեմ
(1940–2007) |
հունիս 30, 1997 թվական | հուլիսի 12, 2002 թվական | 5 տարի, 12 օր | Ժողովրդավարական ձախ կուսակցություն | ||
| 39 | Շյուքրյու Սինա Գյուրել
(ծնվ. 1950 թվականին) |
հուլիսի 12, 2002 թվական | նոյեմբերի 18, 2002 թվական | 129 օր | Ժողովրդավարական ձախ կուսակցություն | ||
| 40 | Յաշար Յաքըշ
(1938–2024) |
նոյեմբերի 18, 2002 թվական | մարտի 14, 2003 թվական | 116 օր | Արդարություն և զարգացում կուսակցություն | ||
| 41 | Աբդուլահ Գյուլ
(ծնվ. 1950 թվականին) |
մարտի 14, 2003 թվական | օգոստոսի 29, 2007 թվական | 4 տարի, 168 օր | Արդարություն և զարգացում կուսակցություն | ||
| 42 | Ալի Բաբաջան
(ծնվ. 1967 թվականին) |
օգոստոսի 29, 2007 թվական | մայիսի 1, 2009 թվական | 1 տարի, 245 օր | Արդարություն և զարգացում կուսակցություն | ||
| 43 | Ահմեթ Դավութօղլու
(ծնվ. 1959 թվականին) |
մայիսի 1, 2009 թվական | օգոստոսի 29, 2014 թվական | 5 տարի, 120 օր | Արդարություն և զարգացում կուսակցություն | ||
| 44 | Մևլյութ Չավուշօղլու
(ծնվ. 1968 թվականին) |
օգոստոսի 29, 2014 թվական | օգոստոսի 28, 2015 թվական | 364 օր | Արդարություն և զարգացում կուսակցություն | ||
| 45 | Ֆերիդուն Սինիրլիօղլու
(ծնվ. 1956 թվականին) |
օգոստոսի 28, 2015 թվական | նոյեմբերի 24, 2015 թվական | 88 օր | անկուսակցական | ||
| (44) | Մևլյութ Չավուշօղլու
(ծնվ. 1968 թվականին) |
նոյեմբերի 24, 2015 թվական | հունիսի 4, 2023 թվական | 7 տարի, 192 օր | Արդարություն և զարգացում կուսակցություն | ||
| 46 | Հաքան Ֆիդան
(ծնվ. 1968 թվականին) |
հունիսի 4, 2023 թվական | մինչ օրս | 2 տարի, 154 օր | Արդարություն և զարգացում կուսակցություն | ||
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականից սկսած Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մատուցած ծառայությունների համար մրցանակներ է շնորհում գերատեսչության կազմում աշխատող անձանց և կազմակերպություններին[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.mfa.gov.tr/turkiye-cumhuriyeti-disisleri-bakanligi-tarihcesi-ru.ru.mfa
- ↑ «Brief History of the Ministry of Foreign Affairs of the Republic of Turkey». Republic of Turkey Ministry of Foreign Affairs (անգլերեն). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Contact Us». Republic of Turkey Ministry of Foreign Affairs. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ The background of gender equality policies in Turkey (PDF). Beijing +15 Review Meeting on "New Challenges and Opportunities for Gender Equality in the ECE Region: Key Issues and Policy Responses". United Nations Economic Commission for Europe. 2–3 November 2009. Արխիվացված (PDF) օրիգինալից 2024 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Main Issues». Republic of Turkey Ministry of Foreign Affairs. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Distinguished Service Award of the Ministry of Foreign Affairs». Republic of Turkey Ministry of Foreign Affairs. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (en)
- Պաշտոնական կայք (tr)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն» հոդվածին։ |
| ||||||||||
