Թուրքիայի անտառային հրդեհներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
2021 թվականի Անտառային հրդեհներ Թուրքիայում
Türkiye yangınları
Smoke billows from fires in Turkey ESA23419131.jpeg
Անտառային հրդեհների արդյունքում արձակված ծխային ամպի արբանյակային պատկերը Միջերկրական ծովում
ԹվականՀուլիսի 28, 2021 (2021-07-28)
ՎայրԹուրքիա Միջերկրածովյան Թուրքիա և հարակից շրջաններ
Ադանա, Անթալիա, Բինգյոլ, Բիթլիս, Դիարբեքիր, Չանաքքալե, Ադրիանապոլիս, Ստամբուլ, Իզմիր, Մերսին, Սամսուն և այլն։
Պատճառդիտավորյալ հրդեհում
Հետևանք
  • Զոհեր, վիրավորներ և անհայտ կորածներ,
  • ավելի քան 95 հազար հեկտար անտառների, ինչպես նաև բնակելի տարածությունների մոխրացում, աղետի գոտիների առաջացում[1],
  • սեփականության օբյեկտների կորուստ,
  • մթնոլորտային ախտոտում։
Վնասվածքներ800+ վիրավոր[2]
Մահ(եր)8 զոհված
Կասկածյալ(ներ)Flag of Kurdistan Workers' Party.svg Քրդական բանվորական կուսակցություն

Թուրքիայի անտառային հրդեհները սկզբնավորվել են 2021 թվականի հուլիսի 18-ին՝ երկրի հարավային՝ Միջերկրածովյան տարածաշրջանում։ Հրդեհներն իրենց ծավալներով ամենակործանարարն են, որոնք պատուհասել են Թուրքիային վերջին տասնամյակների ընթացքում[3]։

Անտառային հրդեհները սկսվել են Անթալիայի մարզի Մանավգաթ քաղաքից 2021 թվականի հուլիսի 28-ին՝ 37 °C ջերմաստիճանի պայմաններում[4]։ 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ընդհանուր առմամբ 17 նահանգներ, ներառյալ Միլասը, Ադանան, Օսմանիեն, Մերսինը և Կայսերին, միաժամանակ տուժել են անտառային հրդեհների արդյունքում[5]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովն իր չորրորդ զեկույցում հայտնել է հետևյալը․ «ավելի տաք, չոր պայմանները կհանգեցնեն առավել հաճախակի և երկարատև երաշտների, ինչպես նաև հրդեհների վտանգի ավելացման, հատկապես՝ Միջերկրածովյան տարածաշրջանում»[6]։

Հրդեհները հաջորդել են 2021 թվականի համաշխարհային անոմալիկ եղանակներին։ Թուրքիայի անտառներում անտառային հրդեհները սովորական երևույթ են ամառային ամիսներին, հատկապես՝ Միջերկրածովյան և Էգեյան տարածաշրջաններում։ 2021 թվականի մայիսին արձանագրվել է վերջին 50 տարիների ամենաթեժ մայիսը[7], որին հաջորդել է ցածր ջերմաստիճանային անոմալիաներով հունիսը`առատ տեղումներ։ Այնուամենայնիվ, նույնիս հունիսյան հարաբերական զով եղանակը չխոչընդոտեց հունիսի 26-ին և 27-ին Քաշում, Տարսոնում և Մարմարիսում բռնկված հրդեհներին[8]։

Անոմալիկ ջերմաստիճանային ցուցանիշներ արձանագրվել է նաև հուլիսին․ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գզիրա քաղաքում գրանցվել է 60 տարվա վաղեմության ջերմաստիճանի ռեկորդ՝ 49 °C (120 °F) ջերմաստիճանով[9][10][11]։

Հրդեհներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհները սկզբնավորվել են 2021 թվականի հուլիսի 28-ին Անթալիայից 75 կմ արևելք գտնվող, նոսր բնակեցված Մանավգաթ քաղաքից։ Մինչև հուլիսի 29-ը կրակը հասել է օջախից հյուսիս ընկած Կարաոզ գյուղական բնակավայր։ Առաջիկա երկու օրերի ընթացքում հրդեհի արդյունքում տուժել է 3 մարզ, հազարավորները տարհանվել են, կրակը տարածվել է երկրի շոթ շրջաններում։ Ավելի ուշ, անտառային հրդեհներն ընգրկել են նաև Թուրքիայի հարավում գտնվող Միջերկրածովյան տարածաշրջանի մեծ մասը։

Հրդեհները արագորեն տարածվեցին նաև Մարմարիս և Բոդրում քաղաքների շրջակայքում։ Կրակի չդադարող տարածման ֆոնին տեղական իշխանությունները ստիպված էին տարհանել զբոսաշրջիկներին, այդ թվում այս հանգստավայրերի մշտական այցելուների մեջ մեծ թիվ կազմող բրիտանացի տուրիստներին և այստեղ անշարժ գույք ձեռք բերած անգլիացի թոշակառուներին[12]։

Հուլիսի 31-ին Էրդողանը աղետի գոտի է հայտարարել Ադանայի, Անթալիայի, Մուղլայի, Մերսինի և Օսմանիյա նահանգների անտառային հրդեհներից տուժած շրջանները։

Հուլիսի 31-ի դրությամբ 88 անտառային հրդեհների դեմ պայքարը հաջողվել է վերահսկել։ Տասը հրդեհների մարումը շարունակվել է Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում։ Օգոստոսի 1 -ին 107 անտառային հրդեհների վերահսկողություն է սահմանվել։ Հինգ հրդեհները շարունակվել են Անթալիայի (Մանավգաթ, Գյունդոգմուշ շրջաններ) և Մուղլայի (Մարմարիս, Կոյչեգիզ, Միլաս) նահանգներում։ Օգոստոսի 3-ի դրությամբ հրդեհի զոհերի ընդհանուր թիվը 10 մարդ է, վիրավորների թիվը գերազանցում է 1000-ը։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհների որոշակի տեղայնացման ֆոնին Թուրքիայում քննարկումների հիմնական թեման դարձել են դրանց ծագման պատճառները։ Հրդեհների տարածման սկզբում, երբ աղետը դեռ նման ծավալի չէր հասել, Թուրքիայի նախագահը հանձնարարել էր երկրի դատախազությանը հետաքննել հրդեհի արհեստածին լինելու վարկածը։ Վերջին օրերին թուրքական որոշ շրջանակներում այս ենթադրությունները էլ ավելի ամրապնդվեցին։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իշխանամետ «Yeni Safak» պարբերականը հրապարակեց «Քրդական բանվորական կուսակցության» հետ ենթադրյալ առնչություններ ունեցող մի կազմակերպության՝ «Կրակի զավակներ» կոչվող կառույցի հայտարարությունը, որով այն ստանձնում էր Թուրքիայում ծագած հրդեհների պատասխանատվությունը։ Անթալիայի ճգնաժամային կենտրոնում ունեցած իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է․ «Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները։ Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք ամենախիստ պատիժը կկրեն»[13]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Turkey appeals for help to fight wildfires as heatwave continues»։ The Guardian։ 2021-08-02։ Վերցված է 2021-08-03 
  2. «Turkey: Death toll rises as wildfires rage along coastal resorts»։ Deutsche Welle։ 2021-08-01 
  3. «EU sends firefighting planes to Turkey as wildfire death toll rises»։ euronews (անգլերեն)։ 2021-08-02։ Վերցված է 2021-08-03 
  4. Rothwell James (29 July 2021)։ «One dead and ten stranded as wildfire rages across southern Turkey»։ The Daily Telegraph 
  5. «Three dead as wildfire in south Turkey rages on -minister»։ Reuters։ 29 July 2021 
  6. Alcamo J, Moreno JM, Nováky B, Bindi M, Corobov R, Devoy RJN, Giannakopoulos C, Martin E, Olesen JE, Shvidenko A (2007)։ «Europe»։ in Parry ML, Canziani OF, Palutikof JP, van der Linden PJ, Hanson CE։ AR4 Climate Change 2007: Impacts, Adaptation and Vulnerability. Contribution of Working Group II to the Fourth Assessment Report of the Intergovernmental Panel on Climate Change.։ Cambridge University Press։ էջեր 541–580 
  7. «Forest fires break out as Turkey experiences hottest days - Turkey News»։ Hürriyet Daily News։ Վերցված է 30 July 2021 
  8. NCEI.Monitoring.Info@noaa.gov։ «Global Climate Report - June 2021 | National Centers for Environmental Information (NCEI)»։ www.ncdc.noaa.gov (անգլերեն)։ Վերցված է 2021-08-03 
  9. Cowan Levi։ «GFS Model - Tropical Tidbits»։ www.tropicaltidbits.com։ Վերցված է 2021-08-03 
  10. «Resmi İstatistikler»։ mgm.gov.tr։ Meteoroloji Genel Müdürlüğü։ Արխիվացված է օրիգինալից 23 December 2020-ին։ Վերցված է 13 December 2020 
  11. «Historical Weather on Friday, July 30, 2021 at Istanbul Atatürk Airport, Turkey - Weather Spark»։ weatherspark.com։ Վերցված է 2021-08-03 
  12. «Թուրքիայում շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2021-08-03 
  13. ««Եթե լինեն այնպիսի դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ապա նրանք ամենախիստ պատիժը կկրեն». Էրդողան»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2021-08-03