Թուրքական Կարմիր կիսալուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքական Կարմիր կիսալուսին
Изображение логотипа
Տեսակnational Red Cross and Red Crescent society?
Երկիր Թուրքիա
Հիմնադրվածհունիսի 11, 1868[1]
Գլխադասային գրասենյակԱնկարա, Թուրքիա[2]
Կայքkizilay.org.tr(թուրքերեն)
Կարմիր կիսալուսնի աշխատակիցները օգնություն են ցուցաբերում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Երուսաղեմի մոտ վիրավորում ստացած զինվորին

Թուրքական Կարմիր Կիսալուսին (թուրքերեն՝ Türkiye Kızılay Derneği), բուժօգնության թուրքական խոշորագույն կազմակերպությունը, որը հանդիսանում է Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թուրքական Կարմիր Կիսալուսինը» ստեղծվել է 1868 թվականի հունիսի 11-ին Օսմանյան կայսրությունում՝ Osmanlı Yaralı ve Hasta Askerlere Yardım Cemiyeti (Վիրավորների և հիվանդ զինծառայողների օսմանյան կազմակերպություն)։ Դրանից հետո կազմակերպությունը փոխել է իր անունը մի քանի անգամ։ 1877 թվականին կոչվել է Osmanlı Hilal-i Ahmer Cemiyeti (Կարմիր կիսալուսնի օսմանյան կազմակերպություն)։ 1947 թվականին վերանվանվել է Türkiye Kızılay Cemiyeti (Թուրքական Կարմիր Կիսալուսին), որը վերակազմակերպվեց արդեն անկախ Թուրքիայի ժամանակահատվածում։ Վերակազմակերպումը տեղի է ունեցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հրամանով։ Առաջին նախագահը եղել է ազգությամբ հույն Մարկո փաշան (Մարկոս Ապոստոլիդիս)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական Կարմիր Կիսալուսինը գլխավորում է 11 անձանցից բաղկացած խորհուրդը (Yönetim Kurulu): Ներկայումս խորհրդի նախագահը հանդիսանում է Թեքին Քյուչյուքալին։ Գոյություն ունեն նաև Կարմիր կիսալուսնի վերահսկողական խորհուրդ (Denetim Kurulu), տնօրենների կառավարման գլխավոր խորհուրդ (Genel Müdürlük) և կանանց ու երիտասարդների հարցերով խորհուրդ։ Կազմակերպության կառավարական մարմինը գտնվում է երկրի մայրաքաղաք Անկարայում։ Թուրքիայի ողջ տարածքում գործում է կազմակերպության շուրջ 650 ստորաբաժանում։ Բարձրագույն մարմինը համարվում է բարձրագույն խորհուրդը (Genel Kongre), որի անդամ հանդիսանում են Կարմիր կիսալուսնի կառավարական մարմնի անդամները։

Կազմակերպության հիմնական նպատակներն են՝

Թուրքական Կարմիր Կիսալուսինը հումանիտար կազմակերպություն է, որը տրամադրում է օգնություն բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, մոբիլիզացնելով կազմակերպության ուժերը և ռեսուրսները, պաշտպանելու մարդու արժանապատվությունը ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, ցանկացած իրավիճակում և նպաստում է կազմակերպության կարողության բարձրացումը աղետների հաղթահարման ժամանակաշրջանում[3]։

Թուրքական կարմիր կիսալուսնի աշխատանքը հիմնվում է նաև յոթ հիմնական կանոնների վրա, որոնք ընդունվել են Կարմիր Խաչի համայնքի XX միջազգային կոնֆերանսի ժամանակ Վիեննայում։ Այդ հիմնական կանոններն են հումանիզմը, անկուսակցակացությունը, չեզոքությունը, անկախությունը, կամավորականությունը, միավորվածությունը և ունիվերսալությունը[4]։

Գործունեության ոլորտները և ֆինանսավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքական Կարմիր Կիսալուսինը իր առջև դրել է խնդիր, ցուցաբերելու հնարավոր օգնություն, հաղթահարելու բնական աղետները և դրանց հետևանքները, դոնորության կազմակերպումը, առողջության վերականգնմանը ուղղված միջոցառումներ (վերակենդանացում), սանիտարիայի, առողջության հիգիենայի ոլորտներում տեղեկատվական գործունեության իրականացում։ Թուրքական Կարմիր Կիսալուսնի ֆինանսավորումը ոչ թե պետության, այլ մասնավոր նվիրատվությունների, անդամավճարների, բարեգործական հավաքների, դրոշմանիշների թողարկման միջոցով և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://roter-kreis.de/11._Juni (գերմ.)
  2. https://roter-kreis.de/Ankara (գերմ.)
  3. «www.kizilay.org.tr». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  4. «www.kizilay.org.tr». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական Կարմիր կիսալուսին» հոդվածին։