Թուրքական թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրքական սև թեյը ապակե փոքր բաժակի մեջ

Թուրքական թեյ (թուրք.՝ çay), սև թեյի տեսակ, որը առավել մեծ տարածում ունի Թուրքիայում և թյուրքալեզու այլ երկրներում, այդ թվում նաև Հյուսիսային Կիպրոսում, Հայաստանում, Վրաստանում և Բալկաններում։

Թուրքական թեյը, որը թուրքերեն կոչվում է չայ (çay), աճում է Սև ծովի հարավային ափերի բերրի հողերում մեղմ կլիմայի պայմաններում, որտեղ շատ են մթնոլորտային տեղումները։ Թուրքական թեյի գրեթե ողջ պաշարները աճում են Սև ծովի հարավային ափին Ռիզեի նահանգում՝ հանդիսանալով նահանգի տնտեսության կարևորագույն ճյուղը։ 2004 թվականին Թուրքիայում արտադրվել է 205,5 հազար տոննա թեյ (թեյի համաշխարհային արտադրության ծավալների 6,4 %-ը)[1]։ Նույն 2004 թվականին Թուրքիայում գրանցվել է թեյի օգտագործմամբ՝ մեկ անձին բաժին ընկնող չափով ամենամեծ ցուցանիշը՝ կազմելով 2,5 կգ մեկ անձի համար, որը ավելի շատ էր քան Մեծ Բրիտանիայում, որտեղ մեկ անձը տարվա ընթացքում օգտագործում է 2,1 կգ թեյ[2]։ Թեյը պատրաստում են հատուկ թրմաթեյնիկում, որը թուրքերեն կոչվում է չայդանլըք (çaydanlık)։ Թուրքիայում թեյ խմում են օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում։ Թեյը Թուրքիայում հյուրընկալության նշան է։ Եթե ցանկանում են պատվել հյուրին, նրան հյուրասիրում են թուրքական թեյի անուշաբույր տեսակներից։ Թուրքերը հիմնականում սիրում են խմել քաղցր թեյ՝ ավելացնելով 1- 2 կտոր շաքար թեյի բաժակին։ Մեծ քաղակությամբ թեյ են խմել նաև Օսմանյան կայսրությունում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]