Թուրքական ավիաուղիների 634 չվերթ
| Թուրքական ավիաուղիների 634 չվերթ | |
|---|---|
Վթարված օդանավը Բուդապեշտի Ֆերհեդյ (Ferihegy) օդակայանում 2001 թ. փետրվարին | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Տեսակ | ավիապատահար |
| Թվական | հունվարի 8, 2003 |
| Բնութագրում | անկում օդային տարածքից |
| Պատճառ | Եղանակային վատ պայմաններ, անձնակազմի սխալ |
| Վայր | , , |
| Թռիչքի վայր | Ստամբուլի Աթաթյուրքի անվ. օդակայան |
| Վերջնական կետ | Դիարբեքիրի օդակայան |
| Զոհվածներ | 75 |
| Վիրավորներ | 5 |
| Aviation Safety Network ID | 20030108-1 |
| Օդանավ | |
| Մոդել | Avro RJ100 |
| Ավիաընկերություն | Turkish Airlines |
| Ուղևորներ | 70 |
| Անձնակազմ | 5 |
| Կենդանի մնացած | 5 |
![]() | |
![]() | |
Turkish Airlines-ի 634 չվերթ, Ստամբուլից դեպի Դիարբեքիր ուղղված չվերթը, որն իրականացնող օդանավը վթարի ենթարկվեց 2003 թվականի հունվարի 8-ին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվերթը կատարող TC-THG գրանցահամարի BAe 146|Avro RJ100 օդանավը վթարի ենթարկվեց թռիչքի ավարտին մոտենալիս թանձր մառախուղի պատճառով։
Օդանավը Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդակայանից օդ էր բարձրացել Արևելաեվրոպական ժամանակով (EET) 18:35-ին (UTC 16:35-ին) և Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր հասնելու համար պետք է թռչեր մոտ երկու ժամ[1]։
Վթար
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքին մոտենալով, օդանավն իջավ մինչեւ 2800 մ բարձրություն։ Երկու օդաչուները նշեցին, որ տեսնում են օդակայանի վազքուղին։ Օդակայանն օժտված չէր վայրէջքի համակարգով[2]։ Օդանավը թանձր մառախուղի մեջ վազքուղու վրա իջավ արևելաեվրոպական ժամանակով 20:19-ին (18:19 UTC): Գետնին զարկվելով օդանավը բաժանվեց երեք մեծ կտորների, որոնք բռնկվելով տարածվեցին 800 մ2 տարածքի վրա[3]։ Հետևեց պայթյուն և բռնկվեցին նաև մարմիններից շատերը։
Զոհեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զոհվեցին երկու օդաչուները, երեք ուղեկցորդները վաթսունինն ուղևոր։ Մի երեխա մահացավ հաջորդ օրը, հիվանդանոցում[4][5]։ Այս վթարն ամենածանրն էր BAe-146-ի մասնակցությամբ և ծանրությամբ երրորդը` մինչ այդ Թուրքիայում պատահած ավիավթարներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Sadece 10 havalimanında ILS var» (թուրքերեն). NTV MSNBC. 2003 թ, հունվարի 9 January 2003.
- ↑ «Diyarbakır'da THY uçağı düştü» (թուրքերեն). NTV MSNBC. 2003 թ․ հունվարի 9. Վերցված է 2008 թ. դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Aircraft accident description». Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Kaza Kırım (TC-THG 08.01.2003)» (թուրքերեն). Sivil Havacılık Genel Müdürlüğü. 2004 թ. հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին.

