Թուրնբերի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Թուրնբերի ամրոց
Turnberry Lighthouse - geograph.org.uk - 907831.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորSouth Ayrshire?[1] և Kirkoswald?[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կառուցված1873
Կոորդինատներ: 55°19′33.960000099988″ հս․ լ. 4°50′38.7600001″ ամ. ե. / 55.32610000002777184° հս․. լ. 4.844100000028° ավ. ե. / 55.32610000002777184; 4.844100000028

Թուրնբերի ամրոց, հատվածային ավերակ Կիրկոսվալդ գյուղի ծայրին, Մեյբոլի մոտ, Շոտլանդիայի Այրշայր կոմսությունում[2]։ Գտնվելով ծխական համայնքի տարածքի մեջ մտնող ցածրադիր թերակղզու ծայրամասում, այն հանդիսացել է Քարրիքի կոմսի նստավայրը։ Հարևանությամբ գտնվում է Թունբերիի գոլֆի մարզադաշտը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրնբերի ամրոցի ավերակները

Թուրնբերի ամրոցի ծագումը վերգրվում է հնագույն ժամանակներին։ Որևէ վավերական գրառում չկա, թե երբ և ում կողմից է այն կառուցվել, սակայն այն սկզբնապես եղել է Գելովեյ լորդերի ամրոցը, հետո 13-րդ դարասկզբին անցել է Քարրիքի կոմսերի տիրապետության տակ[3]։ 13-րդ դարի վերջին ամրոցը պատկանում էր Քարրիքի այրիացած կոմսուհի Մարջորիին։ Ըստ միջնադարյան լեգենդի, Մարջորին իրեն այցելած ասպետ Ռոբերտ դե Բրյուսին այնքան է գերի պահել, որ նա համաձայնվել է ամուսնանալ իր հետ։ 1271 թվականին նրանց ամուսնությունից հետո և՛ ամրոցը, և՛ կոմսությունը փոխանցվել են Ռոբերտին։ Նրանց առաջին որդին, նույնպես Ռոբերտ անունով, հետագայում դարձել է Շոտլանդիայի թագավոր Ռոբերտ Բրյուսը։ Թեև հայտնի չէ, արդյոք Թուրնբերիում է ծնվել նա թե ոչ, այն փաստը, որ նա մանկությունն անց է կացրել ամրոցում, կասկած չի հարուցում[4]։

Թուրնբերի ամրոցը կապվում է երկու կարևոր պատմական իրադարձության հետ, որոնք երկուսն էլ ուղղակի կապ ունեն Ռոբերտ Բրյուսի հետ։ 1286 թվականի սեպտեմբերի 20-ին մի քանի շոտլանդական բարոններ, որոնք պաշտպանում էին Բրյուսի թեկնածությունը որպես գահի ժառանգորդ, գաղտնի հանդիպել են Թուրնբերի ամրոցում։ Այդ ժամանակ Ռոբերտը դեռ 12 տարեկան էր[5]։ Երկրորդ դեպքը 1307 թվականին Ռոբերտի կողմից արված փորձն էր՝ հետ բերել ամրոցն անգլիացիներց, որոնք այդ ժամանակ տիրում էին դրան։ Փորձը մասամբ է հաջողվել, թեև վերջին հաշվով այն հանգեցրել է անգլիացի զինվորների դուրս մղմանը։ Ամրոցը հետ պահանջելու նրա այս փորձը սկիզբ է դրել մի երկար պայքարի, որն ավարտվել է Բանոքբըրնում Ռոբերտի վերջնական հաղթանակով[6]։ Հենց Ռոբերտ Բրյուսն է հրամայել քանդել ամրոցը 1310 թվականին, որպեսզի կանխի ևս մեկ անգամ այն անգլիացիների ձեռքն ընկնելը։ Ամրոցը համարյա ավերվել է․ մնացորդները, որ այսօր կանգուն են, սկզբնական ամրոցի մասն են, քանի որ ամրոցը նորից չի կառուցվել[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին կառույցից քիչ բան է մնացել այսօր։ Երեք կողմից այն շրջապատված է ծովով, իսկ ցամաքային կողմը զբաղեցնում է գոլֆի մարզադաշտը։ Ամրոցի ավերակը դարերով ենթարկվել է եղանակային ու ծովային քայքայման, անվնաս թողնելով միայն նրա ցածրադիր կամարներն ու մառանները։ Կան նաև բարձրացվող կամրջի հետքեր, ինչպես նաև հին պորտկուլիս, որը հավանաբար ծառայել է որպես դարպաս։ Հաշվի առնելով ժայռի չափը, որը գտնվում է տարածքում, ամրոցը եղել է մեծ չափերի ու հզորության բերդ։ Կան նաև քարանձավներ, որոնք ուղղված են դեպի ծովը և կարող են ծառայած լինել որպես նավահանգիստ։ 1873 թվականին ամրոցի տարածքի մի հատվածում կառուցվել է փարոս, որն այսօր կանգուն է։[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Historic Scotland ID
  2. 2,0 2,1 Ordnance of Scotland, ed. Francis H. Groome, 1892-6. Vol.6, p.454
  3. "The land of the Bruce", All the Year Round. 6:133, (1891:July) p.59
  4. "Parentage of Robert Bruce", Chamber's Edinburgh Journal, No.14 (1832:May) p.112
  5. "Turnberry Castle, Ayrshire, North Britain", Saturday Magazine, 3:72 (1833:Aug) p.60
  6. "Turnberry Castle, Ayrshire, North Britain", Saturday Magazine, 3:72 (1833:May) p.112
  7. Halliday, James, Scotland: a Concise History, Steve Savage Publishers Ltd, London 1990

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]