Թուրինյան սավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրինյան սավանը. դեմքի ժամանակակից լուսանկարը, աջից` պատկերի թվային մշակումը։

Թուրինյան սավան (իտալ.՝ Sindone di Torino), քրիստոնեական մասունք, չորս մետրանոց կտավե սավան, որով, ըստ ավանդության, Հովսեփ Արիմաթացին խաչելությունից հետո փաթաթել է Հիսուս Քրիստոսի մարմինը։ Ներկայումս պահվում է Թուրինում՝ Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարում։

Թուրինյան սավանը մինչև 2002 թվականի վերականգնումը։
  1. Ընդհանուր տեղեկություններ
  2. Սավանի պատմությունը
  3. Գիտական հետազոտություններ
Թուրինյան սավանը լուսանկարչական նեգատիվի վրա։
  1. Ընդհանուրր տեղեկություններ - Թուրինի Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարում 1578 թվականից պահպանվում է այն սավանը, որի մեջ փաթաթել են Քրիստոսի մարմինը խաչից իջեցնելուց հետո։ Այն կոչում են նաև Թուրինյան պատանք։ Սավանի երկարությունը 437 սմ է, լայնությունը՝ 111 սմ։ Սավանի միջերկրածովյան քաթանից է և եգիպտական բամբակից՝ նույն տեսակի բամբակից, որը հրեաները մշակում էին Երուսաղեմի մոտակայքում՝ մեր թվարկության առաջին դարում: Կտորի գործվածքը հնագույն տիպով է կատարված: Նմանատիպ գործվածք օգտագործվել է մինչև Մ.Թ. 276 թվականը: Ավելի ուշ նման գործվածքի ձևը չի օգտագործվել: Սավանն այսօր պահում են իրար մեջ դրված 3 արկղում։ Արկղերից յուրաքանչյուրն առանձին բանալի ունի, որոնք տարբեր մարդկանց մոտ են։ Նրանցից մեկը Հռոմի պապի մոտ է, մյուսը՝ Թուրինի եպիսկոպոսի, 3-րդը՝ մասունքների պահապանի մոտ։ Նրանք միասին հանդիպում են 25 տարին մեկ, որպեսզի բացեն արկղերը և դուրս հանեն սավանը։

2. Սավանի պատմությունը - Սավանը Թուրին է բերվել ֆրանսիական Լերեյ փոքրիկ քաղաքից։ 1347 թվականին իշխան Ժաֆրեյ Դե Շարնին այս քաղաքում կառուցված իր առանձնատուն է բերում սավանը, որն ժառանգել էր իր խաչակիր նախնիներից մեկից։ Իշխանը սավանը դնում է տեղի փոքրիկ եկեղեցում, որի տեղում հիմա մի գեղեցիկ տաճար է կանգնած։ Համարվում է, որ սավանը ժամանակին անհետացել էր Կոստանդնուպոլսից։ 1200 թվականին Կոնստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճար ուխտագնացության գնացած եպիսկոպոս Անտոնիոն իր հուշերում գրում է, որ այնտեղ տեսել է սավանը։ Սակայն խաչակիրները թալանել են Սուրբ Սոֆիայի տաճարը և անհետացած սրբությունների մեջ է եղել նաև սավանը։ Իշխան Ժաֆրեյ Դե Շարիի նախնիները երկար տարիներ թաքցրել են սավանը, քանի որ բացահայտվելու դեպքում նրանց դաժան պատիժ էր սպառնում իրենց խաչակիր նախնու արաքի համար։ սավանը 1978թ. տեղափոխվել է Թուրին քաղաք:

3. Գիտական հետազոտությունները - Այս կտորը հետազոտել են տարբեր պետությունների հատուկ ծառայությունները, անգամ ռուսական դաշնային անվտանգության բյուրոն՝ ФСБ -ն։

1198թ. մայիսի 25-ին փաստաբան Սեկուն Դե Պյեն առաջին մարդն էր, որ լուսանկարեց սավանը: Լուսանկարի նեգատիվի վրա նա հայտնաբերեց պարզ արտահայտված տեսք: Այդ օրվանից գիտական աշխարհում իր արդիականությունը մինչև այսօր չկորցրած հասկացություն առաջացավ՝ Թուրինյան սավանի հանելուկը: Սավանի հետ կապված շատ հարցեր առաջացան՝ քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է կտորը լուսանկարի տեսք ստացել, ո՞վ է նկարում պատկերված: Այս հարցերն ուսումնասիրելու համար Թուրինյան սավանի ԱՄՆ-ի հետազոտման կենտրոնի հիմնադիր, ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի պրոֆեսոր, Կոլորադոյի <<Սփրինգս>> համալսարանի ֆիզիկայի դոկտոր և արբանյակային զենքերի մասնագետ Ջոն Ջեքսոնը ԱՄՆ և Եվրոպայի ռազմական և քաղաքացիական լաբորատորիաների լավագույն գիտնականներից կազմված խումբ ստեղծեց: Խումբը 1978թ. հոկտեմբերին քրիստոնեական մասունքը ամբողջապես գիտականորեն ուսումնասիրելու թույլտվություն ստացավ: Խումբը կազմված էր մոտ 30 հոգուց, ովքեր 5 օր շարունակ ամենատարբեր ժամանակակից մեթոդներով ուսումնասիրում էին սավանը: Խմբի տրամադրության տակ էին հզոր սպեկտրոմետրեր, ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթներով հետազոտող սարքեր, գիտական ֆոտոտեխնիկա, բինոկուլյար մանրադիտակ, ռադիոռենտգեն, արյան և պրոտեինների քիմիական անալիզի համար նախատեսված սարքեր: Հետազոտությունները ցույց տվեցին 2 փաստ. 1. Սավանի վրայի պատկերը՝ մարդու հետքը նկար չէ: Ներկանյութերում պարունակվող ոչ մի տեսակի նյութ չգտնվեց սավանի վրա՝ ո՛չ օրգանական ծագման, ո՛չ միներալային ծագման, ո՛չ քիմական ծագման: Պատկերը կտորի վրա է առաջացել դեգիդրոտացիայի՝ այսինքն՝ այրվածքի հետևանքով: 2. Կտորի վրա արյունն իսկական մարդկային արյուն է: Այն կտորի վրա է հայտնվել մինչև պատկերի առաջացումը: Մարդաբանները փաստում են, որ պատկերված անձը հրեական դիմագծեր ունի: Նկարից պարզ է դառնում, որ անձը երկար մազեր և մորուք ունի: Հրեական ավանդույթի համաձայն՝ սափրվել և մազ կտրել չի կարելի, քանի-որ կարելի է վնասվել, իսկ արյունը թափել չի կարելի: Այս ավանդույթը կա դեռ այն ժամանակավանից, երբ հրեաները դուրս եկան եգիպտական գերությունից:

Խումբը փաստեց նաև, որ ըստ անատոմիական տվյալների, սավանով փաթաթված անձը մտրակվել է, խաչվել է և մահացել սրտային անբավարարությունից՝ որը բնորոշ մահ է խաչվածների համար: Սավանի վրայի արյան հետ խառնված հողի անալիզը ցույց տվեց, որ այդպիսի բաղադրությամբ հողը հանդիպում է միայն Երուսաղեմի մոտ: Ընդ որում հողը հայտնաբերվել է ոտնաթաթի, ծնկների և քթի հատվածում: Սավանի վրա կան փշերի ծակածի հետքեր և նիզակից ստացված վերքի հետք: Վերջինս ստացվել է մահը վրա հասնելուց հետո: Սավանի վրա կան նաև մահացածի մարմնին քսվող բուրանյութերի հետքեր՝ մասնավորապես հալվեյի /ալոե/:

Ամբողջ հետազոտությունը փաստում է՝ սավանի մեջ փաթաթված մարդկային մարմին է եղել, որը մեզ համար անհասկանալի կերպով ռադիակտիվ է դարձել, ինչ-որ էներգիա ազդել է այդ մարմնի վրա, որի արդյունքում էլ առաջացել է պատկերը: Ինչ-որ պահի կտորը սկսել է անցնել մարմնի ամեն մի կետի միջով: Ժամանակակից ֆիզիկան չի կարող բացատրել դա, բայց ապացուցել է, որ դա տեղի է ունեցել: Գիտնականների խումբը այս իրավիճակն անվանելու՝ քրիստոնյանների կողմից <<Հարություն՝ մահացած մարդու վերադարձը կյանքին>> կոչվածից բացի այլ տարբերակ չունի:

Հետազոտողների մեկ այլ խումբ փաստել է, որ կտորի տարիքը 2000 տարուց ավելի է։ Սավանի վրա առկա է խաչված մարդու պատկեր։ Կտորի վրա չորացած արյան հետքեր կան։ Սավանը ենթարկվել է կրիմինալիստական նույնպիսի փորձաքննության՝ ինչպեսին ենթարկվում են սպանությունների ժամանակ գտնված իրեղեն ապացույցները։ Համաձայն փորձաքննության արդյունքերի՝ այդ սավանի մեջ փաթաթված անձի վերքերը ամբողջովին համընկնում են Նոր Կտակարանում նկարագրված Քրիստոսի վերքերի հետ։ Ապացուցվել է, որ արյունը պատկանել է 30-35 տարեկան տղամարդու։ Արյունը հոսել է մտրակի հարվածներից, մարմնի մեջ մեխեր խփելուց, փշե պսակից՝ երբ նա դեռ ողջ է եղել, իսկ նիզակի նմանվող գործիքի հարվածից ստացված վերքից արյուն է հոսել մահից հետո։ Արյան ներծծվածությունն ուսումնասիրելով պարզվել է նաև մահացածի մարմնի և սավանի միջև շփման ժամանակը՝ մոտ 36 ժամ՝ ուրբաթ մայրամուտից՝ Քրիստոսին խաչից իջեցնելու պահից մինչև կիրակի առավոտ՝ հարության պահը։ Բայց հետքեր չկան այն բանի, թե մարմինը տեղից վերցրել են։ Այն ասես գոլորշիացել է։ Սավանը հետազոտող գիտնականները նշում են, որ կտորի վրա այդպիսի հետքեր առաջացնելու համար անհրաժեշտ է էներգիայի այնպիսի քանակություն, որը կբավականացներ ատոմային ռումբ պայթեցնելու համար։ Աշխարհի տարբեր լաբորատորիաներում բազմաթիվ փորձեր են կատարվել, որպեսզի միայն լույսի ազդեցությամբ կտորի վրա պատկերներ հայտնվեն, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել։

Երկար ժամանակ լուրեր էին պտտվում, թե սավանն 16-րդ դարին է պատկանում և կեղծվել է Լեոնարդո դա Վինչիի կողմից։ Եթե անգամ Դա Վինչին գտներ 30-35 տարեկան, արտաքնապես Քրիստոսին նման տղամարդու և ենթարկեր նույն կտտանքներին, ինչին ենթարկվել է Քրիստոսը, ապա նա չէր կարող հաշվարկել մի կարևոր հանգամանք։ Թուրինյան սավանի վրա հայտնաբերվել են հողի հետքեր այն հատվածում, որը համապատասխանում է տղամարդու ծնկներին և դեմքին։ Այդ հետքերն առաջացել են այն ժամանակ, երբ դեպի Գողգոթա ընթացող Քրիստոսը, չդիմանալով խաչի ծանրությանը, ճանապարհին վայր է ընկնում։

2012 թվականին նկարիչ Լուչիանո Բուզոն ենթադրել է, որ Թուրինյան սավանը ստեղծել է միջնադարի իտալացի մեծ գեղանկարիչ Ջոտտո դի Բոնդոնեն[1]։

Իտալիայի Լանչանո քաղաքի Սուրբ Ֆրանսիսկո եկեղեցին վաղուց կոչում են Հաղորդության հրաշքի եկեղեցի։ Ըստ հաղորդության խորհրդի՝ պատարագի ընթացքում եկեղեցում տրվող հացն ու գինին Քրիստոսի արյունն ու մարմինն են։ Դա են վկայում Քրիստոսի խոսքերը Խորհրդավոր ընթրիքի ժամանակ. <<Նա հացը վերցրեց, օրհնեց ու կիսեց և աշակերտներին տալով՝ ասաց. «Առե՛ք և կերեք, այս է Իմ Մարմինը» (Մատթեոս ԻԶ 26): Հետո գինու գավաթը ձեռքն առնելով՝ օրհնեց ու աշակերտներին տալով՝ ասաց. «Խմե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» (Մատթեոս ԻԶ 28):

8-րդ դարում այս եկեղեցու քահանան կասկածել է, որ հրաշքը կատարվում է, որ հացն ու գինին իսկապես Քրիստոսի մարմինն ու արյունն են դառնում։ Այդ պահին գավաթում գտնվող գինին դարձել է արյուն, իսկ հացը՝ մարդկային մկանի մի կտոր։ Այդ օրից կնքված գավաթում մինչև հիմա պահպանվում են արյան 5 գնդիկներ, որոնք թարմ են մինչև հիմա և պիտանի են անգամ փոխներարկման համար։ Արյունը 4-րդ խմբի է և փորձաքննությունը ցույց է տվել, որ այն լիովին համապատասխանում է Թուրինյան սավանի վրա գտնված արյանը։ ՄԱԿ-ի փորձագետների կողմից արված փորձաքննության եզրակացությունը փաստում է՝ գիտությունը չի կարող բացատրել այս երևույթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilson, Ian ։ The Turin Shroud: The Burial Cloth of Jesus Christ?, Galilee Trade; Revised edition, 1979, ISBN 0-385-15042-3
  • Picknett, Lynn and Prince, Clive։ The Turin Shroud: In Whose Image?, Harper-Collins, 1994 ISBN 0-552-14782-6.
  • Nickell, Joe ։ Inquest on the Shroud of Turin: Latest Scientific Findings, Prometheus Books; Subsequent edition, 1998, ISBN 1-57392-272-2.
  • McCrone, Walter ։ Judgment Day for The Turin Shroud, Prometheus Books, 1999, ISBN 1-57392-679-5
  • Antonacci, Mark ։ The Resurrection of the Shroud, M. Evans & Co., New York 2000, ISBN 0-87131-890-3
  • Zugibe, Frederick ։ The Crucifixion of Jesus: A Forensic Inquiry – (2005), 2nd edition, ISBN 1-59077-070-6
  • Whiting, Brendan, The Shroud Story, Harbour Publishing, 2006, ISBN 0-646-45725-X
  • Rogers, Raymond N., A Chemist's Perspective on the Shroud of Turin, Joan Rogers and Barrie Schwortz, 2008, ISBN 978-0-615-23928-6
  • Wilson, Ian ։ The Shroud : the 2000-Year-Old Mystery Solved, Bantam Press, 2010, ISBN 0-593-06359-7
  • Di Lazzaro, Paolo (ed.) ։ Proceedings of the International Workshop on the Scientific Approach to the Acheiropoietos Images, ENEA, 2010, ISBN 978-88-8286-232-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

. Կոորդինատներ: 45°04′23″ հս․ լ. 07°41′09″ ավ. ե. / 45.07306° հս․. լ. 7.68583° ավ. ե. / 45.07306; 7.68583