Թուրգութ Ույար
Թուրգութ Ույար թուրքերեն՝ Turgut Uyar | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 4, 1927 |
| Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
| Վախճանվել է | օգոստոսի 22, 1985 (58 տարեկան) |
| Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
| Գերեզման | Աշյան գերեզմանատուն |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Քաղաքացիություն | |
| Գրական ուղղություններ | Q233298? |
| Ուշագրավ աշխատանքներ | Dünyanın En Güzel Arabistanı? |
| Պարգևներ | |
| Ամուսին | Tomris Uyar? |
Թուրգութ Ույար (թուրքերեն՝ Turgut Uyar, օգոստոսի 4, 1927, Անկարա, Թուրքիա - օգոստոսի 22, 1985, Ստամբուլ, Թուրքիա), 20-րդ դարի թուրք բանաստեղծ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրգութ Ույարը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 4-ին Անկարայում։ Եղել է Ֆաթմա հանըմի և Հայրի բեյի վեց զավակներից հինգերորդը։ Հայրը եղել է թուրքական բանակի սպա, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Միջնակարգ կրթությունն ստացել է Թուրքիայի տարբեր քաղաքներում, իսկ այնուհետ ընդունվել Բուրսայի ռազմական ուսումնարան։ Ուսանողական տարիներին ամուսնացել է Եզդեն Շեների հետ։ Այդ ամուսնությունից զույգն ունեցել է 3 դուստր՝ Սեմիրամիսը, Թունգան և Շեյդան։ Ույարը Դիգուրում, Թերմեում և Անկարայում ծառայել է որպես կադրային սպա։ 1950-ական թվականներին նրա հոդվածները հրապարակվել են «Forum» ամսագրում[2]։ 1958 թվականին Ույարը թողնում է ծառայությունը, իսկ արդեն 1966 թվականին բաժանվում կնոջից։ Ստամբուլ տեղափոխվելուց հետո՝ 1969 թվականին ամուսնանում է Թոմրիս Ույարի հետ։ Զույգն ունեցել է մեկ որդի՝ Հայրին[3]։ Մահացել է 1985 թվականի օգոստոսի 22-ին լյարդի ցիռոզից։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ույարի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Ենթարկում»-ը (թուրքերեն՝ Arzıhal) լույս է տեսել 1949 թվականին։ Այդ ժողովածուն, իսկ երեք տարի անց լույս տեսած երկրորդ ժողովածուն, որը ստացել էր «Իմ Թուրքիան» անվանումը (թուրքերեն՝ Türkiyem), դրական արձագանք են գտել քննադատների շրջանում, որոնց թվում էր նաև Նուրուլլա Աթաչը։ Վերջինիս կարծիքը մեծ նշանակություն ուներ այդ ժամանակաշրջանում[3]։
Հաջորդած մյուս ժողովածուները ևս մեծ հաջողություն են ունեցել ու հրատարակվել մեծ խմբաքանակներով։ Ստեղծագործական գործունեությունից զատ Թուրգութ Ույարը զբաղվել է նաև գրական քննադատությամբ՝ գրելով «Մեկ պոեմից» (թուրքերեն՝ Bir Şiirden) գիրքը, որտեղ վերլուծել էր 21 բանաստեղծների աշխատությունները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Halman, Talât Sait (2006). The Turkish Muse: Views & Reviews, 1960s-1990s (անգլերեն). Syracuse University Press. ISBN 9780815630685.
- ↑ Bora Gürdaş (2020). «Bilge Karasu'nun Forum dergisinde yayımlanan sanat yazıları (1954-1959)». Rumelide Dil ve Edebiyat Araştırmaları Dergisi (թուրքերեն) (20): 296–309. doi:10.29000/rumelide.791646.
- ↑ 3,0 3,1 3,2 Arslanbenzer, Hakan (2014-08-02). «Turgut Uyar: 'When I stayed honest and Islam'». Daily Sabah (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-04-02-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրգութ Ույար» հոդվածին։ |
| ||||||||||||
