Դերսիմի նահանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թունջելի (նահանգ)ից)
Picto infobox map.png
Թունջելի
թուրք.՝ Tunceli
Երկիր Թուրքիա Թուրքիա
Կարգավիճակ Նահանգ
Մտնում է Կենտրոնական Անատոլիա տարածաշրջան
Վարչկենտրոն Թունջելի
Բնակչություն (2007) 84 022
Խտություն 10,8
Տարածք 7774 կմ²
Latrans-Turkey location Tunceli.svg
Թունջելի վարչական միավորի քարտեզը
Ժամային գոտի +2
ISO 3166-2 կոդ TR-62
Հեռախոսային կոդ 428
Ավտոմոբիլային կոդ 62
Կոորդինատներ: 39°12′52.999999999203″ հս․ լ. 39°28′17.000000000409″ ավ. ե. / 39.21472222222200088° հս․. լ. 39.47138888888900254° ավ. ե. / 39.21472222222200088; 39.47138888888900254
http://www.tunceli.gov.tr

Թունջելի (թուրք.՝ Tunceli), նահանգ Թուրքիայի Հանրապետության Կենտրոնական Անատոլիա տարածաշրջանում։ Պատմական անունը՝ Դերսիմ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ներկա անվամբ և վարչական սահմաններով ձևավորվել է համաձայն 1936 թ. Հունվարի 4-ին ընդունված «Թունջելիի նահանգի վարչության մասին օրենք»-ի (Tunceli Vilayetinin İdaresi Hakkında Kanun)։ Նահանգի վարչական կենտրոնը Թունջելի (Դերսիմ) քաղաքն է։

Նահանգը հյուսիսից և արևմուտքից սահմանակից է Երզնկային, հարավից՝ Էլազիգին, արևելքից՝ Բինգյոլին (Բյուրակն)։ Նահանգի ընդհանուր մակերեսն է 7,774 քառ. կմ։

Նահանգը բաժանվում է ութ գավառների, որոնք են՝ Չմշկածագ, Խոզաթ, Մեծկերտ, Նազիմիե (պատմական անունը՝ Ղզլքիլիսա կամ Կարմիր Վանք), Օվաջըկ (պատմական անունը՝ Բլուր), Բերդակ, Բոլոմոր և Թունջելի։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պաշտոնական տվյալների բնակչության թիվը 76,699 է։ Այդ ցուցանիշով այն Թուրքիայի առավել նվազ բնակեցված տարածքներից մեկն է (բնակչության խտությունը՝ 9.8 բնակիչ/կմ²)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]