Թունիսի փողի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թունիսի փողի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Թունիս
ՏեղագրությունԹունիս
Մակերես600 քառակուսի մետր
Քարտեզ
Քարտեզ

Թունիսի փողի թանգարան (ֆր. Musée de la monnaie), դրամագիտական թանգարան, որը գտնվում է Թունիսի կենտրոնում։ Թանգարանի տարբեր մետաղադրամների, թղթադրամների, նկարների, լուսանկարների և փաստաթղթերի հավաքածուն թույլ է տալիս հետևել երկրի դրամական շրջանառության դարավոր պատմությանը։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 2008 թվականի նոյեմբերի 15-ին՝ Թունիսի Կենտրոնական բանկի նոր շենքի արևելյան մասում՝ Մուհամեդ V պողոտայում[1], թանգարանի բացմանը նպաստել է կառավարության աջակցությունը և գիտնականների, պատմաբանների և դրամագետների համատեղ ջանքերը։ Մշտական և ժամանակավոր ցուցադրությունների համար հատկացված տարածքը կազմում է 600 մ²։ Բացի այդ, թանգարանում կա գրադարան, գիտահետազոտական կենտրոն, նվերների խանութ։ Թանգարանի տարածքը հագեցած է ժամանակակից կլիմայի կառավարման համակարգերով։ Վիրտուալ շրջագայությունների ծրագրերը հասանելի են այցելուներին արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է 43 ստենդներից, որոնք ներկայացնում են գրեթե 2000 իրեր, որոնք առավել հստակ արտացոլում են Թունիսի դրամական շրջանառության քսանհինգդարյա պատմությունը։ Ընդհանուր առմամբ, Թունիսի Կենտրոնական բանկի պահոցներում կան ավելի քան 5000 պատմական մասունքներ։ Դրանց մեծ մասը բանկին նվիրաբերել է պատմաբան Հասան Հոսնի Աբդելվահեբը՝ 1960 թվականին։

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է մի քանի պատմական ժամանակաշրջաններ, որոնք ազդել են Թունիսի դրամավարկային համակարգի զարգացման վրա։

Պունիկ շրջան՝ մ․թ․ա․ 814թ․ - մ․թ․ա․ 146թ․ Նումիդյան ժամանակաշրջան մ․թ․ա․ 208թ․ - մ․թ․ա․ 40թ․ Հռոմեական ժամանակաշրջան մ․թ․ա․ 146թ․- մ․թ․ 439 թ․ Բյուզանդական ժամանակաշրջան 439 թ․- 698 թ․ Արաբամուսուլմանական ժամանակաշրջանը 698թ․- 1574թ․ Ֆրանսիական պրոտեկտորատի ժամանակաշրջան 1705 թ․- 1957 թ․ Թունիսի Հանրապետության փողերը 1958 թ․ մինչև այսօր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музей денег в Тунисе, Тунис: фото достопримечательности». Горящие туры в Египет, туры в Турцию, Грецию. Скидки. Поиск туров - Турскидки.ру (ռուսերեն). 2016 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թունիսի փողի թանգարան» հոդվածին։