Թունելային վառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թունելային վառարան, տարբեր նյութերի ու դետալների տաքացման արդյունաբերական վառարան, ունի ուղղագիծ, օղակաձև կամ Ո–ձև թունելատիպ աշխատանքային տարածություն: Տաքացվող շինվածքները էլեկտրական կամ պնևմատիկ հաղորդակների օգնությամբ անընդհատ կամ պարբերաբար տեղաշարժվում են թունելի շարժական հատակի կամ վագոնիկների վրա բարձված, փոխադրիչներով կամ զամբյուղների մեջ: Թունելային վառարանները տաքացվում են հեղուկ կամ գազային վառելիքով, երբեմն՝ էլեկտրականությամբ: Օգտագործվում է մետաղե շինվածքների ջերմամշակման համար, աղյուսի ու խեցեղենի արտադրության մեջ, փայտանյութի չորացման, նրանից փայտածխի ստացման և այլ նպատակներով: Թունելի երկարությունը՝ կախված վառարանի նշանակումից 30–120 մ է, իսկ ջերմաստիճանը՝ 80– 100°C:ից մինչև 1400–1450°C:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 244 CC-BY-SA-icon-80x15.png