Jump to content

Թունավոր վնասվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թունավոր վնասվածք
Ենթակատեգորիաֆիզիոլոգիական վիճակ
 • առողջական խնդիր Խմբագրել Wikidata

Թունավոր վնասվածք, թույնի հետևանքով առաջացած վնասվածքի տեսակ։ Թունավոր վնասվածքները ազդում են շնչառական, ստամոքսաղիքային, սրտանոթային համակարգերի, ինչպես նաև լյարդի, երիկամների վրա, ցուցաբերում տերատոգեն, նյարդաբանական ազդեցություններ կամ դրանց համակցություն: Նրանք կարող են նաև երկարաժամկետ հետևանքներ առաջացնել, ներառյալ քաղցկեղի տարբեր տեսակներ և սովորելու անընդունակություն[1]։ Էֆեկտները կարող են առաջանալ սուր (կարճաժամկետ) կամ քրոնիկ (երկարատև) ազդեցությունից հետո՝ կախված թունավորումից, դոզայից և ազդեցության ուղուց:

Նշաններ և ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր թունավոր վնասվածք կամ թունավոր նյութի ազդեցություն ունի իրեն բնորոշ սպեցիֆիկ հետևանքներն ու ախտանիշները: Որոշ թունավոր ազդեցություններ կարող են մշտական ​​վնաս չպատճառել և դարձելի լինել: Այնուամենայնիվ, որոշ տոքսիններ կարող են առաջացնել մշտական ​​վնաս։ Կախված թույնի ինտենսիվությունից՝ նյութերը կարող են ազդել միայն մեկ կոնկրետ օրգան համակարգի վրա կամ առաջացնել ընդհանրացված թունավորություն՝ ազդելով մի շարք համակարգերի վրա[2]։ Կախված նրանից, թե ինչպես և որտեղ են մարմնի վրա տոքսինները ազդում, տարբեր ախտանիշներ են առաջանում։ Սովորաբար, երբ տոքսիններն ազդում են շնչառական համակարգի վրա, ախտանշանները ներառում են հազ, կրծքավանդակի սեղմվածություն, շնչառության դժվարություն, քթի և կոկորդի գրգռվածություն։ Եթե ​​ազդեցությունը գործում է անմիջապես ձվարանների կամ ամորձիների վրա, կարող է առաջանալ վիժում կամ անպտղություն: Դեպրեսիան, ուժեղ գլխացավերը և գլխապտույտն արտահայտված ախտանշաններ են, երբ տոքսինները ազդում են ողնուղեղի և գլխուղեղի վրա: Տարածված են նաև տեսանելի ռեակցիաներ, ինչպիսիք են մաշկի ցանը, աչքերի այտուցը և կարմրությունը: Ասբեստի ազդեցությունը կարող է հանգեցնել մեզոթելիոմայի,[3], որը քաղցկեղի տեսակ է և կարող է լուրջ վնաս հասցնել թոքերի հյուսվածքին։ Ախտանիշները ներառում են դանդաղաշնչում, հազ, գիշերային քրտնարտադրություն և բարձր ջերմություն:

Թունավոր վնասվածքների առաջացման հազարավոր պատճառներ կան: Թունավոր վնասվածք է առաջանում, երբ օրգանիզմը ենթարկվում է ցանկացած թույնի ազդեցության կոնտակտային ճանապարհով: Այնուամենայնիվ, որոշ պատճառներ դեռ անհայտ են կամ չափազանց հազվադեպ են հանդիպում։ Ընդհանուր առմամբ, թունավոր վնասվածքները կարելի է բաժանել երկու կատեգորիայի՝ շրջակայում առկա թույնի հետևանքով առաջացած թունավոր վնասվածք, և թունավոր վնասվածք, որ առաջացել է քիմիական նյութերից[4]։ Շրջակայում առկա թույներից է, օրինակ, բորբոսը։ Բորբոսնած սպորները կարելի է գտնել ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում։ Թույնը կարող է արտադրվել նաև մարդու միջամտությամբ (օրինակ՝ թունաքիմիկատները), այնուամենայնիվ այն համարվում է բնական: Քիմիական նյութերի ազդեցության հետևանքով առաջացած վնասվածքները հաճախ ավելի ծանր են՝ խիստ վիրուլենտության պատճառով: Տարածված քիմիական տոքսինները, որոնք կարող են առաջացնել թունավոր վնասվածքներ, հայտնաբերված են սպառողական արտադրանքներում, դեղագործական և արդյունաբերական արտադրանքներում:

Շրջակա միջավայրի թունավոր վնասվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ հանդիպող բնական նյութեր կարող են թունավոր լինել: Նրանք կարող են հայտնաբերվել օդում, ջրի կամ սննդի մեջ: Շրջակա միջավայրի ամենատարածված տոքսինների տասնյակն են[5]

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուսափելով տոքսինների անմիջական ազդեցությունից՝ հնարավոր է նվազեցնել թունավոր վնասվածքների վտանգը: Ապահով մնալու համար անհրաժեշտ է կրել անձնական պաշտպանիչ սարքավորումներ շրջակա միջավայրի տոքսինների կամ քիմիական նյութերի հետ աշխատելիս: Շատ երկրներ ունեն ուղեցույցներ, որտեղ դասակարգում են վտանգավոր նյութերը և բացահայտում դրանց հետ կապված ռիսկերը, օրինակ՝ Կանադայի աշխատավայրում վտանգավոր նյութերի տեղեկատվական համակարգը: Այս ուղեցույցները մշակվել են՝ ապահովելու համար աշխատողների անվտանգությունը վտանգավոր քիմիական տոքսինների հետ աշխատելիս: Կարևոր է նաև մաքուր և չոր միջավայր պահպանել՝ տանը և աշխատավայրում թունավոր բորբոսի աճը կանխելու համար[6]։

Թունավոր վնասվածքների առաջացման դեպքերում տուժողները կարող են ներկայացնել հատուկ տեսակի հայց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Toxic Injury Lawsuits». Health & Safety Injury Lawyers Network. 28 March 2012. Արխիվացված է օրիգինալից 27 April 2012-ին. Վերցված է 12 August 2024-ին.
  2. «Manifestations of Toxic Effects». Extoxnet. 23 March 2012.
  3. CDC (2024-04-23). «Mesothelioma Basics». Mesothelioma (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-14-ին.
  4. «Toxic Injury - What You Need To Know». Injury LawWiki. 23 March 2012.(չաշխատող հղում)
  5. «Top 10 most common environmental toxins». Canada.com. 10 February 2007. Արխիվացված է օրիգինալից 29 January 2012-ին. Վերցված է 23 March 2012-ին.
  6. «Toxic Mold Prevention». Toxic Mold & Tort News Online. 29 March 2012.