Թութսի փոփ


«Թութսի փոփը[1]» (լատինամերիկյան տարածաշրջանում հայտնի է որպես «Թութսի Չուպա Փոփ[2]»), կոշտ կոնֆետ սառնաշաքար է, որը ներառում է շոկոլադի համով թեթև Թութսի Ռոլ կարամել։ Այն ստեղծել է 1931 թվականին «The Sweets Company of America» ընկերության աշխատակիցը[3]։ Թութսի Ռոլ կոնֆետները նախապես ստեղծել էր 1896 թվականին Լեո Հիրշֆիլդըց։ 1969 թվականին ընկերությունը փոխում է իր անունը՝ դառնալով «Թութսի Ռոլ Ինդուստրիս»։ Կոնֆետը առաջին անգամ ներկայացնում են 1931 թվականին, և դրանից հետո տարբեր համեր են ավելացնում։ Այս կոնֆետի ստեղծման գաղափարը առաջանում է այն ժամանակ, երբ մի տղամարդ, ով աշխատում էր «The Sweets Company of America»-ում, համտեսել է իր դստեր պատրաստած սառնաշաքարը և միաժամանակ փորձել է իր Թութսի Ռոլը։ Նրան շատ դուր է գալիս այս գաղափարը և ներկայացնում է այն ընկերության հաջորդ սննդի գաղափարների ժողովում։
2002 թվականին օրական արտադրում էին 60 միլիոն Թութսի Ռոլ կոնֆետներ և 20 միլիոն Թութսի Փոփ սառնաշաքարներ[4]։
Գովազդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թութսի Փոփը հայտնի է իր նշանաբանով՝ «Քանի՞ անգամ պետք է լիզել, որպեսզի հասնես Թութսի Ռոլի կենտրոնին»։ Այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործվում է անիմացիոն գովազդում, որը ցուցադրվել է ԱՄՆ հեռուստատեսությամբ 1969 թվականի օգոստոսին[5]։ Գովազդում մի տղա (բարձրաձայնում է Բադի Ֆոսթերը) նույն հարցը տալիս է կովին (Ֆրենկ Նելսոն), աղվեսին (Պոլ Ֆրիս), կրիային (Ռալֆ Ջեյմս) և բուին (Պոլ Ուինչել)։ Առաջին երեք կենդանիները պատասխանում են, որ իրենք միշտ կծում են Թութսի Փոփը՝ նախքան այն ավարտելը, և խորհուրդ են տալիս հարցնել ինչ-որ ուրիշին։ Վերջապես, տղան դիմում է բուին, որը թվում է իմաստուն։ Բուն սկսում է լիզել նարնջագույն Թութսի Փոփը, բայց ընդամենը երեք անգամ լիզելուց հետո կծում է այն։ Տղան հեռանում է և ինքն իրեն ասում․ «Եթե ինչ-որ բան չեմ կարող տանել, դա խելացի բու է[5][6]»։ Գովազդը վերջանում է միևնույն կերպ. տարբեր համերի Թութսի Փոփեր բացվում են և լիզում են մինչև կենտրոնում կծելու պահը, իսկ Հերշել Բերնարդին հարցնում է․ «Քանի՞ անգամ պետք է լիզել, որպեսզի հասնես Թութսի Ռոլի կենտրոնին։ Աշխարհը գուցե երբեք չիմանա[7]»։
Բնօրինակ գովազդը տևում է 60 վայրկյան, սակայն հետագայում ստեղծվում են 30-վայրկյանանոց և 15-վայրկյանանոց խմբագրված տարբերակներ, որոնք տարիներ շարունակ ցուցադրվել են։
30-վայրկյանանոց գովազդում Պարոն Բուն վերադարձնում է սպառված կոնֆետի փայտիկը, իսկ տղայի վերջին արտահայտությունը փոխարինվում է նրա խոժոռ հայացքով՝ ուղղված դատարկ փայտիկին[7][8]։
15-վայրկյանանոց գովազդը (որը դեռևս ցուցադրվում է 2025 թվականին) ցույց է տալիս միայն տղային և Պարոն Բուին։ Այստեղ այլախոսը (Ֆրենկ Լեսլին) կրկնում է նույն եզրափակիչ արտահայտությունը, սակայն առանց «Թութսի Ռոլ» բառերը նշելու։ Բացի այդ, այս տարբերակում բացակայում է տեսարանը, որտեղ Թութսի Փոփերը անհետանում են, և APM Music-ի «Crepe Suzette» (կոմպոզիտոր՝ Սիրիլ Ուոթերս) ստեղծագործությունը չի հնչում։ Հարցը մնում է անպատասխան[9]։
1990-ականներին ստեղծվում է նոր գովազդ, որտեղ տղան նույն հարցը տալիս է ռոբոտին և վիշապին։ Այս տարբերակում գովազդի նշանաբանը փոխվում է՝ դառնալով «Քանի՞ լիզում է պետք հասնելու Թութսի Փոփի կենտրոնին», այլ ոչ թե «Քանի՞ անգամ պետք է լիզել, որպեսզի հասնես Թութսի Ռոլի կենտրոնին[10]»։
Լուրեր և փորձեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխարկելի փաթեթավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի պահ տարածվեց լուր, թե այն սառնաշաքարների փաթեթավորումները, որոնց վրա երեք անխախտ շրջան կար, կարելի էր փոխանակել անվճար կոնֆետի կամ նույնիսկ այլ նվերների՝ օրինակ շապիկների և այլ ապրանքների։ Այս լուրն իրականությանը չէր համապատասխանում, բայց որոշ խանութներ տարիներ շարունակ պատվել են այս խոսակցությունը և թույլ են տվել մարդկանց «հաղթել» անվճար Թութսի Փոփին։
Որոշ խանութներ փոխանակել են սառնաշաքարի այն փաթեթավորումները, որոնց վրա պատկերված էր «կրակող աստղ» (երեխա, որը հնդկացիական հագուստով աղեղն է պահում և նշան է բռնել աստղին)՝ անվճար սառնաշաքարի դիմաց։ Սակայն սա կախված էր խանութի տիրոջ որոշումից և չէր վերահսկվում սառնաշաքարի արտադրողի կողմից։ Օրինակ՝ Այովայի Այովա Սիթիում գտնվող մի հարմարավետ խանութ անվճար կոնֆետ էր տալիս, երբ երեխաները հարցնում էին։ Նմանատիպ ավանդույթ կար նաև Այովայի Սիդար Ռեփիդս քաղաքում, որտեղ «Osco Drug» խանութը նախկինում երեխաներին անվճար սառնաշաքար էր տալիս աստղով փաթեթավորման դիմաց։ 1994 թվականին «Dan's Shortstop» խանութի սեփականատերը հայտնել էր, որ երբ խանութը նոր էր բացվել[11], երեխաները հաճախ էին գալիս[12], բայց որոշ ժամանակ անց նա ստիպված էր դադարեցնել անվճար բաժանումը։ Նմանատիպ դեպքեր եղել են նաև Կալիֆոռնիայի Չիքո քաղաքում, որտեղ Փլեսենթ Վոլեյ թաղամասի «7-Eleven» խանութի կառավարիչը նշել էր, որ անվճար սառնաշաքարների բաշխումը դադարեցրել են, քանի որ այն շատ էր թանկանում[13]։ 1982 թվականից ի վեր Թութսի Ռոլ Ինդուստրիս ընկերությունը երեխաներին, ովքեր փոստով ուղարկում էին իրենց «հնդկացիական աստղով» փաթեթավորումները, տրամադրել է մխիթարական մրցանակ՝ «Հնդկացիական փաթեթավորման լեգենդը» կարճ պատմվածքը[14]։
Համտեսելու թեստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրդյուի համալսարանում անցկացված ուսանողական հետազոտությունը ցույց է տվել, որ հատուկ «լիզելու մեքենան» օգտագործելով՝ միջինում անհրաժեշտ է 365 անգամ լիզել, որպեսզի հասնեն Թութսի Փոփի կենտրոնին[15][16]։ Իսկ երբ 20 ուսանողներն անձամբ են փորձել, նրանց միջին ցուցանիշը կազմել է 253 լիզում։ Մինչդեռ Միչիգանի համալսարանի մեկ այլ հետազոտության համաձայն՝ Թութսի Փոփի կենտրոն հասնելու համար անհրաժեշտ է 412 անգամ լիզել։ 1996 թվականին Սվարթմորի քոլեջի բակալավրի ուսանողները կատարել են հետազոտություն, որի արդյունքներով միջինում պահանջվել է 146 անգամ լիզել (տատանումը՝ 70-ից 222 անգամ լիզելու սահմաններում)[17]։
2014 թվականին Ֆլորիդայի համալսարանի Տրիբոլոգիայի լաբորատորիան հրապարակել է ուսումնասիրություն, որը քննարկում էր կենսաբանության, քայքայման և մեխանիկական ազդեցությունների համատեղ ազդեցությունը Թութսի Փոփի մաշվածության վրա։ 58 մասնակիցների ինքնավար հաշվետվությունները համադրվել են կոնֆետի հատվող պատկերների վերլուծության հետ, որպեսզի հաշվարկվի միջին լիզումների քանակը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ լիզելու տարբեր ոճերը մեծապես չեն ազդում արդյունքի վրա։ Միակողմանի լիզման դեպքում պահանջվել է 195±18 լիզում։ Բոլոր կողմերից լիզելու դեպքում՝ 184±33 լիզում։ Կոնֆետների մանրամասն հետազոտությունը ցույց է տվել, որ դրանց ամենաբարակ շերտը սովորաբար էկվատորի (հավասարագծի) երկայնքով չէ, այլ այլ վայրերում։ Եթե դիտարկենք ամենաբարակ հատվածը, ապա հաշվարկվել է, որ կենտրոնին հասնելու համար միջինում պահանջվում է 130±29 անգամ լիզել, անկախ լիզելու ոճից[18]։
Համեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բալ
- Շոկոլադ
- Խաղող
- Նարինջ
- Կարմիր հապալաս
Տրոպիկական համեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցիտրուսային Պանչ
- Հատապտղային պանչ
- Լիմոն և լայմ
- Նարինջ և անանաս
- Մանդարին
- Տրոպիկական Պանչ
- Մրգային Պանչ
- Անանաս
«Վայրի հատապտուղների» խառնուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վայրի խնձոր և հատապտուղ
- Վայրի հապալաս
- Վայրի Սև բալ
- Վայրի բալ և հատապտուղ
- Վայրի մանգո և հատապտուղ
- Վայրի հապալաս
Ոչ ստանդարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նուռ (2012 թվականին փոխվում է վեցերերդ համի)
- Ելակ (2011թվականին փոխվում է վեցերերդ համի)
- Լիմոն-լայմ (2004 թվականին փոխվում է վեցերերդ համի)
- Կապույտ ազնվամորի (2004 թվականին փոխվում է վեցերերդ համի)
- Ձմերուկ (2004 թվականին փոխվում է վեցերերդ համի)
- Ելակ (2004 թվականին փոխվում է վեցերերդ համի)
- Ելակ- ձմերուկ (2015 թվականին փոխվում է վեցերերդ համի)
Ոչ ստանդարտ համային տեսականի այժմ կարելի է ձեռք բերել միայնակ համային տեսականիով
Լրացուցիչ համեր` կանաչ խնձոր, սև բալ, ելակ-կիվի, մանդարին, արքայախնձոր, մանգո, բանան, կիտրոն և ելակ, կիտրրոն և ձմերուկ, վանիլ, ելակ և բանան։
Սեզոնային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղցրեղեգ (Սուրբ Ծննդյան սեզոնային համ, հասանելի է նաև Շաքարապատ կաթիլների տեսքով)
- Կարամել (Հելոուինի սեզոնային համ, բայց կարծես վաճառվում է ամբողջ տարին)
- Ելակ-Վանիլ, բալ (Վալենտինի օր)
«Քաղցր և թթու» սառնաշաքարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Քաղցր և թթու» համերը ներկայացված են ութ սառնաշաքարներից բաղկացած փաթեթով, յուրաքանչյուրը` 0.50 ունցիա (14.8 գրամ)։
- Թթու խնձոր
- Թթու մոշ
- Թթու կապույտ ազնվամորի
- Թթու լիմոն
- Քաղցր բալ
- Քաղցր խաղող
- Քաղցր նարինջ
- Քաղցր ազնվամորի
Թութսի մրգային ծամոնե սառնաշաքարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոշտ կոնֆետ, որը համադրված է համապատասխան Թութսի մրգային ծամոնի միջուկի հետ[19]։
- Նարնջի սառնաշաքար և լայմի միջուկ
- Ելակի սառնաշաքար և կիտրոնի միջուկ
- Կիտրոնի և լայմի սառնաշաքար և նարնջի միջուկ
- Կապույտ մալինայի սառնաշաքար և բալի միջուկ
Քույր արտադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թութսի Ռոլ, օրիգինալ Թութսի կոնֆետ, որի վրա հիմնված է Թութսի սառնաշաքարները
- Թութսի Փոփ դրոփս, Փոքր չափի Թութսի սառնաշաքարներ առանց մացառի, որոնք պատրաստված են տեղափոխելու համար և հաճախ վաճառվում են գրպանի փաթեթում[20]։
- Փոփ դրոփս համերի հավաքածու, կապույտ մալինա, բալ, շոկոլադ, նարինջ և խաղող
- Շաքարավազի տրտմուկներ (սեզոնային)
- Կարամելի և խնձորի սառնաշաքար, խնձորի համով կոշտ կոնֆետ, պատված ջնարակային կարամելային շերտով:
- Կարամելով և խնձորով սառնաշաքարներ (օրիգինալ համը` կանաչ խնձոր)
- Կարամել և խնձորով, հատապտուղներով սառնաշաքարներ (երեք համ` կարմիր մակինտոշ, կանաչ խնձոր, Golden Delicious)
- Չարմս բլոու սառնաշաքար – Թութսի փոփ` բաբլ գամի միջուկով` փոխարեն Թութսի Ռոլլի
- Չարմս բլոու սառնաշաքարների տեսակներ` բալ, խնձոր, խաղող, ձմերուկ, ելակ, կապույտ ազնվամորի
- Սուպեր բլոու սառնաշաքարներ
- Բլոու սառնաշաքարներ փոքր
- Մի քանի անգամ ավելի թթու սառնաշաքարներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Welcome to Tootsie – Product Information – Tootsie Pops: Original». Tootsie.com. 2010-05-22. Արխիվացված օրիգինալից 2010-11-30-ին. Վերցված է 2010-11-29-ին.
- ↑ «FindLaw's United States Fifth Circuit case and opinions». Findlaw.
- ↑ «Tootsie Roll Industries - Company History». Վերցված է 2022-09-25-ին.
- ↑ Aaseng, Nathan (2005). Business Builders in Sweets & Treats. Minneapolis: Oliver Press. էջ 108. ISBN 978-1-881508-84-7. Արխիվացված օրիգինալից 2018-04-24-ին.
- ↑ 5,0 5,1 «Fan Fun: Videos». Tootsie.com. Վերցված է 19 February 2019-ին.
- ↑ Newcomer, Emily (2021) "Tootsie Pop: Memorable Childhood Candy Commercial," Line by Line: A Journal of Beginning Student Writing: Vol. 7 : Iss. 1 , Article 8. Available at: https://ecommons.udayton.edu/lxl/vol7/iss1/8
- ↑ 7,0 7,1 «Classic Tootsie Roll Commercial - 'How Many Licks'». Tootsie Roll. 14 August 2012. Արխիվացված օրիգինալից 19 April 2018-ին. Վերցված է 24 April 2018-ին – via YouTube.
- ↑ «Tootsie Roll Commercial - "How Many Licks" - Short». Tootsie Roll. 15 January 2014. Արխիվացված օրիգինալից 14 March 2016-ին. Վերցված է 24 April 2018-ին – via YouTube.
- ↑ «Tootsie Roll Pop - Mr. Owl - short (classic) 0:15 (USA)». adland.tv. Tootsie Roll. 28 August 2005. Արխիվացված օրիգինալից 1 September 2014-ին. Վերցված է 24 April 2018-ին.
- ↑ Gamer Zylo (5 July 2007). «Tootsie Pop 3D commercial». Արխիվացված օրիգինալից 12 September 2016-ին. Վերցված է 24 April 2018-ին – via YouTube.
- ↑ «The Mystery of the Tootsie Pop Indian Wrapper». about.com. Արխիվացված օրիգինալից 28 February 2017-ին. Վերցված է 24 April 2018-ին.
- ↑ «Free Tootsie Roll Pops?». Վերցված է 16 October 2021-ին.
- ↑ «The Wrapper». Արխիվացված օրիգինալից 2013-11-09-ին.
- ↑ «The Legend of the Indian Wrapper» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011-10-02-ին.
- ↑ «Nestle getting out of the candy business and 10 other Halloween candy fun facts you didn't know». Արխիվացված օրիգինալից 9 November 2017-ին. Վերցված է 17 November 2017-ին.
- ↑ «How Many Licks Does It Take?». Tootsie Roll (անգլերեն).
- ↑ «The Tootsie Project». Kathryn A. Zyla. 1996-04-09. Արխիվացված է օրիգինալից 2011-08-20-ին. Վերցված է 2011-01-15-ին.
- ↑ Sawyer, W.G. (2014). «Lessons from the Lollipop: Biotribology, Tribocorrosion, and Irregular Surfaces». Tribology Letters. 56 (2): 273–280. doi:10.1007/s11249-014-0407-z. S2CID 51897331.
- ↑ «Tootsie Fruit Chew Pops Assorted Flavor Lollipops - 48 Piece Case - All City Candy». Արխիվացված է օրիգինալից 2020-10-19-ին. Վերցված է 2020-05-23-ին.
- ↑ «Monitoring kamery do monitoringu, monitoring CCTV, kamery przemysłowe - Snackmemory.com». www.snackmemory.com. Արխիվացված է օրիգինալից 27 December 2014-ին. Վերցված է 24 April 2018-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official page on Tootsie Pops from the manufacturer
- Scientific study about the number of licks to get to the center of a Tootsie Pop
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թութսի փոփ կատեգորիայում։ |