Թութմոս II-ի դամբարան
Երկիր | Եգիպտոս ![]() | |
---|---|---|
Վայր | Կայսրուհիների հովիտ ![]() | |
Աշխարհագրական կոորդինատներ | 25°44′12″N 32°34′42″E ![]() | |
Հայտնաբերման ամսաթիվ | 2022 ![]() |

Թութմոս II-ի դամբարան, Հին եգիպտական թագավորական դամբարան, որը գտնվում է Լուքսորից արևմուտք գտնվող Վադի Գաբբանաթ էլ-Քուրուդ տարածքում[1]։ Հայտնի է նաևդամբարանի «Wadi C-4» համարով։ 2022 թվականին հայտնաբերել է Աշրադ Օմարը[2]։ 2025 թվականին, նույնականացվել է եգիպտա-բրիտանական հնագիտական համատեղ արշավախմբի միջոցով: Դամբարանը կապված է մ․թ․ա․ 16-15-րդ դարերի Թութմոս II-ի փարավոնի հետ: Դամբարանում բացակայում է Թութմոսի մումիան, որը հայտնաբերվել է 1881 թվականին Թագավորական թաքստոցում: Սա Նոր Թագավորության կամ Եգիպտական կայսրության ժամանակաշրջանի առաջին թագավորական գերեզմանն է, որը բացահայտվել է 1922 թվականին Թութանխամոնի դամբարանի բացահայտումից հետո։
Բացահայտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանը հայտնաբերվել է լայն հնագիտական արշավների ժամանակ, որոնք անցկացվել են Արևմտյան Վադիսում: Նախնական հետախուզումը սկսվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ Լուքսորից արևմուտք գտնվող Վադի C-ի մուտքի և գլխավոր անցուղու հայտնաբերմամբ, որը նշանակվել է որպես Վադի C-4: Ենթադրվում էր, որ գերեզմանը կնքված է մնացել երրորդ միջանկյալ ժամանակաշրջանից ի վեր: Կրկնվող ջրհեղեղը հիմնական առանցքը լցրել է ավազով և քարաբեկորներով, ինչը բետոնի նման կարծրացել է: Սա նաև վտանգել է գերեզմանի առաստաղների կառուցվածքային ամբողջականությունը, ինչի հետևանքով առաստաղը մասնակի փլուզվել է[3]։
Հնագիտական խումբը ի սկզբանե կասկածել է, որ դամբարանը պատկանում է փարավոնի կնոջ, քանի որ այն մոտ է Թութմոս III- ի երեք կանանց գերեզմաններին և Հաթշեպսուտի նախատեսված թագուհու թաղման վայրին: Մանրակրկիտ պեղումները շարունակվել են մոտ երեք տարի, մինչև դամբարանի թագավորական պատկանելիության հաստատումը[4]:
Թութանհամոնի դամբարանի հայտնագործումից ի վեր հայտնաբերվել են բազմաթիվ թագավորական դամբարաններ, ինչպիսիք են 1940 թվականին Պսուսեն I-ի (Երրորդ միջանկյալ ժամանակաշրջան) և 2014 թվականին Սենեբկայի (երկրորդ միջանկյալ ժամանակաշրջան)[5], սակայն Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտարարել է, որ սա Եգիպտոսի նոր թագավորության փարավոնի գերեզմանի առաջին հայտնաբերումն էր 1922 թվականին Թութանհամոնի գերեզմանից հայտնաբերումից հետո:[5]
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դամբարանը պարզ ճարտարապետականհատակագիծ ունի, որը բնորոշ է Թութմոս II-ի գահակալությանը հաջորդող ժամանակաշրջանին, ինչը և ազդել է եգիպտական հաջորդ տիրակալների թաղման կառույցների վրա։ Գերեզմանի գտնվելու վայրը՝ Թագավորների հովտի և թագավորական կանանց թաղման վայրերի մոտ, պատկերացում են տալիս թագավորական թաղման գործելակերպի էվոլյուցիայի մասին տասնութերորդ դինաստիայի ընթացքում[4]: Դամբարանը կառուցվել է առանցքից ձախ պտտվող նախագծման վաղ տարբերակով, որը սովորական է դարձել ավելի ուշ տասնութերորդ դինաստիայի թագավորական դամբարանների համար[6]:
Դամբարանն ունի երեք ավելի մեծ խցիկներ, որոնք հնեաբանների կողմից նշված են A, B, D: C խցիկն ավելի փոքր է, B-ի կողքին: A խցիկը (5,3 x 5,2 մ և 3,4 մ բարձրություն) ամենաներքին ու ամենամեծն է, որը ժամանակին զարդարված է եղել, բայց զարդարանքի միայն փոքր մասերն են պահպանվել հիմնականում անկյուններում[7]: Երկու միջանցք կա, միջանցք 1-ը հիմնականն է, որը կազմում է մուտքը և տանում դեպի խցիկ D: Միջանցք 2-ը ավելի ուշ է կառուցվել: Այն սկսվում է միջանցք 1-ի արևմտյան կողմից և գնում դեպի հիմնական խցիկ A, որտեղ մտնում է հատակի մակարդակից 1,7 մ բարձրության վրա գտնվող սենյակ[7]:
«Անսովոր» երկրորդ միջանցքում առկա է սպիտակ գիպսով երեսպատում և երկու ընդլայնման փուլերի ապացույցներ: Ի տարբերություն տիպիկ դամբարանների միջանցքների, որոնք թեքվում են դեպի ներքև, անցուղին թեքվում է դեպի վեր և հատվում է թաղման սենյակին՝ պալատի հատակից 1,4 մետր (կամ 1,7 մ) բարձրության վրա: Հնագիտական ապացույցները ցույց են տալիս, որ այս փոփոխությունը ծառայել է որպես արտակարգ ելքի երթուղի այն բանից հետո, երբ ջրհեղեղը փակել է սկզբնական միջանցքը[6]: Գերեզմանի վիճակը զգալիորեն վատթարացել է հիմնականում ջրհեղեղի պատճառով, որը տեղի է ունեցել Թութմոս II-ի թաղումից անմիջապես հետո: Հնագիտական ապացույցները ցույց են տվել, որ այս հնագույն ջրհեղեղներից հետո գերեզմանի սկզբնական նյութերից շատերը տեղափոխվել են՝ դրանք հետագա վնասներից պաշտպանելու համար։ Նրա սկզբնական թաղումից հետո դարեր անց Թութմոս II-ի մարմինը տեղափոխվել է Դեյր էլ-Բահարի, որտեղ էլ՝19-րդ դարում, հայտնաբերվել նրա մումիան[4]:
Գտածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանը ներառել է մի քանի գտածոներ, որոնք հաստատում են նրա թագավորական պատկանելիությունը: Պահպանված դեկորատիվ տարրերը ներառում էին ալեբաստրե անոթներ, որոնց վրա գրված են Թութմոս II-ի անվան հիերոգլիֆային արձանագրությունները, որոնք նրան անվանում են Օսիրիս, ինչպես նաև նրա կին-քրոջ՝ Հատշեպսուտի հիերոգլիֆային արձանագրությունները, որոնք ենթադրում են, թաղման ծեսերն իրականացրել էՀատշեպսուտը, քանի որ նրա որդին և իրավահաջորդը՝ Թութմոս III-ը, չափազանց երիտասարդ է եղել դրանք ինքնուրույն կատարելու համար[4][6]։ Հայտնաբերված գտածոներից առաջինը Թութմոս II-ի հուղարկավորության կահույքն է եղել,: Հնագետները ենթադրել են, որ այլ առարկաներ ոչնչացվել են դամբարանների հեղեղումների հետևանքով[6]։ Պատշաճ թաղման իրերի բեկորներ չեն գտնվել, բայց հիմնականում B և C խցիկներից հայտնաբերված խեցե անոթների բազմաթիվ բեկորներ, վկայում են, որ տեղի է ունեցել թաղում[7]։
Զարդարանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատերի դեկորներից շատերը մեծապես վնասվել են հեղեղումների հետևանքով, որոնք պարբերական են եղել հովտում: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են շաղախի բեկորներ՝ զարդարված կապույտ մակագրություններով և դեղին աստղերի մոտիվներով։ Դեղին երանգով ֆոնի բեկորների վրա (նախատեսված է նմանեցնելու հնացած պապիրուսի), պարզվել է, որ դամբարանը պարունակում է նաև Ամդուաթ՝ հին եգիպտական թաղման գրական ստեղծագործության հատվածներ, թաղման տեքստ, որը սովորաբար հանդիպում է այդ ժամանակաշրջանի թագավորական դամբարաններում, որը նախատեսված էր մահացած թագավորական ընտանիքի անդամներին առաջնորդելու հանդերձյալ կյանքում[4][6]։ Հնագետները ենթադրել են, որ դամբարանի զարդարանքն ի սկզբանե պետք է նման լիներ KV34-ին՝ Թութմոս II-ի որդու՝ Թութմոս III-ի գերեզմանին[8]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Litherland, Piers (2023). «Has the Tomb of Thutmoses II been found?». Egyptian Archaeology. 63: 28–31.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Litherland (2023), էջեր. 29.
- ↑ Litherland (2023), էջեր. 28–31.
- ↑ «Latest Discovery in Wadi C (2022) | Theban Mapping Project». Theban Mapping Project (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 8 December 2024-ին. Վերցված է 19 February 2025-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Shawkat, Ahmed (18 February 2025). «Egypt announces first discovery of a royal tomb since King Tutankhamun's was found over a century ago – CBS News». CBS News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 19 February 2025-ին.
- ↑ 5,0 5,1 Yuhas, Alan (February 21, 2025). «Archaeologists Find a Pharaoh's Tomb, the First Since King Tut's, Egypt Says». New York Times. Վերցված է February 21, 2025-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Long-lost royal tomb of King Thutmose II finally discovered in Luxor». State Information Service. 18 February 2025. Վերցված է 18 February 2025-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Litherland (2023)
- ↑ Mao, Frances (19 February 2025). «Thutmose II: First pharaoh's tomb found in Egypt since Tutankhamun's». BBC. Վերցված է 20 February 2025-ին.