Թոր. Ասգարդի պատմությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թոր. Ասգարդի պատմությունները
անգլ.՝ Thor: Tales of Asgard
Thor Tales of Asgard.jpg
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և ֆիլմ անչափահասների համար
Հիմնված էԹոր (Marvel Comics)
ՌեժիսորSam Liu?
ՀնչյունավորումԹարա Սթրոնգ, Rick Gomez? և Jay Brazeau?
ՊրոդյուսերCraig Kyle?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունMarvel Animation?, Lionsgate Home Entertainment? և Lions Gate Entertainment
ԴիստրիբյուտորLions Gate Entertainment
Տևողություն77 րոպե
Թվական2011 և սեպտեմբերի 19, 2011[1]

Թոր. Ասգարդի պատմությունները (անգլ.՝ Thor: Tales of Asgard), մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է «Lionsgate» ստուդիայում: Այն «Lionsgate» և Marvel Animation ստուդիաների 8-րդ ֆիլմն է: Ֆիլմը 2011 թվականի մայիսի 17-ին թողարկվել է DVD և Blu-ray ձևաչափերով[2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև ամենակարող Մյոլնիր մուրճի ստեղծումը գոյություն ուներ սուրը: Հենց նրա հետևից էլ ուղևորվում է Թորը: Գաղտնի լքելով Ասգարդը` նա և նրա եղբայր Լոկին ուղևորվում են այդ սուրը որոնելու: Եվ այն, ինչը պետք է ուրախ ճանապարհորդություն և գանձերի որոնում լիներ, վերածվում է մահացու վտանգի: Չնայած դրան` Թորը պետք է ցույց տա իրեն. չէ՞ որ նա Օդինի որդին է և արժանի է իր ճակատագրին:

Հնչյունավորման դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթյու Վոլֆ` Թոր
  • Ռիկ Գոմես` Լոկի
  • Տարա Սթրոնգ` Սիֆ
  • Էլիսթեր Էբելլ` Ֆանդրալ
  • Փոլ Դոբսոն` Խոգուն
  • Բրենտ Չեփման` Վոլստագ
  • Քրիստոֆեր Բրիթոն` Օդին
  • Ռոն Հելդեր` Ալգրիմ
  • Քեթի Վեսելակ` Բրունհիլդա
  • Մայքլ Դոբսոն` Հեյրմար
  • Ջոն Նովակ` Տրիմ
  • Էշլի Բոլլ` Արոմա
  • Բրիան Դրումոնդ` Ֆենրիր

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IGN-ից Սինդի Ուայթը մուլտֆիլլմը 10-ից 7.0 է գնահատել` ասելով. «Երբ խոսքը գնում է մուլտֆիլմի` միանգամից DVD ձևաչափով թողարկման մասին, ապա DC և Warner Bros.-ը Marvel ստուդիային հեշտորեն գերազանցում են անիմացիայի որակով, օրիգինալությամբ և սյուժեով: Բայց ընդհանուր առմամբ դիտումը դրական հույզեր է առաջացնում[3]: Քոֆի Օութլեյվն ասում է. «Հնարավոր է, դուք չեք ցանկանա այս մուլտֆիլմը նորից ու նորից դիտել, բայց եթե դուք ուրախ Marvel երկրպագուն եք, ապա այս մուլտֆիլմը հենց ձեզ համար է»[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. White Cindy (2011-02-23)։ «Exclusive: Marvel Announces Thor: Tales of Asgard»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-02-24 
  3. White Cindy (2011-05-05)։ «Thor Tales of Asgard Blu-ray Review»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-01-ին։ Վերցված է 2011-05-17 
  4. Outlaw Kofi (2011-05-16)։ «‘Thor: Tales of Asgard’ Review»։ Screen Rant։ Վերցված է 2011-05-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]