Jump to content

Թորվալդ Էրիկսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորվալդ Էրիկսեն
նորվ.՝ Thorvald Erichsen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 18, 1868(1868-07-18)[1][2][3][…]
ԾննդավայրՏրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 23, 1939(1939-12-23)[1][2][4][…] (71 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա[5]
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություննկարիչ
 Thorvald Erichsen Վիքիպահեստում

Թորվալդ Էրիկսեն (նորվ.՝ Thorvald Erichsen, հուլիսի 18, 1868(1868-07-18)[1][2][3][…], Տրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա - դեկտեմբերի 23, 1939(1939-12-23)[1][2][4][…], Օսլո, Նորվեգիա[5]), նորվեգացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորվալդ Էրիկսենը ծնվել է 1868 թվականի հուլիսի 18-ին Թրոնհեյմում։ Հայրը եղել է հրուշակագործ և մահացել է, երբ Էրիկսենը շատ փոքր է եղել[7]:

Ի սկզբանե Թորվալդը ցանկացել է դառնալ դաշնակահար, բայց 1886 թվականին սկսել է սովորել իրավագիտության ֆակուլտետում, իսկ հետո կիսատ է թողել ուսումը Կնուդ Բերգսլինի գեղանկարչության դպրոց ընդունվելու համար, որտեղ նա անցել է դեկորատիվ և կիրառական արվեստի դասընթաց:

1890-ական թվականներին ձմեռներն անցկացրել է Իտալիայում և Ֆրանսիայում, իսկ ամառները՝ Նորվեգիայում։ Փարիզում հանդիպել է Պիեռ Բոնարին և սկսել է հետաքրքրվել իմպրեսիոնիզմով[8]։

Որպես նկարիչ իր առաջին աշխատանքը նկարել է 1891 թվականին՝ «Գարնանային տրամադրություն» նկարով։

1892 թվականին տեղափոխվել է Կոպենհագեն, որտեղ դարձել է Քրիստիան Սաարտմանի աշակերտը, ով մեծ ազդեցություն է ունեցել նրա գեղարվեստական զարգացման վրա[9]։ Դանիայում գտնվելու շնորհիվ Էրիկսենը սերտ կապեր է հաստատել դանիական սիմվոլիստական հասարակության հետ[10]: Նորվեգիայում իր «կոլեգաների» շրջանում՝ հիմնականում շփվել է Էրիկ Վերենսշոլի հետ։

1900 թվականին նրա նա կտրուկ փոխել է իր գեղարվեստական ոճը՝ նատուրալիստական մոտեցումից մինչև գույնի և ձևի շեշտադրում, այդ կերպ իր ընկեր Օլուֆ Վոլդ-Թորնի հետ միասին դարձել է ժամանակակից նորվեգական գեղանկարչության հայտնի դեմքերից մեկը։ Այս ժամանակաշրջանի ամենահայտնի գործերը եղել են Տելեմարկի շրջանից մի քանի մերկ նկարներ և բնանկարներ[11]:

Մինչև 1907 թվականը ցուցահանդեսներ է անցկացրել Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում, ինչի արդյունքում նրա նկարները ձեռք են բերվել Ազգային պատկերասրահի և մի քանի կոլեկցիոներների կողմից, որոնցից են Ռասմուս Մեյերը, Էռնեստ Թիլը և Շվեդիայի արքայազն Եվգենին[12]:

1907-1910 թվականներին ապրել է Վեստրե Գաուսալեում, որտեղ ավելի շատ կենտրոնացել է ձմեռային լանդշաֆտներ նկարելու վրա[13]։

1915 թվականին Էրիկսենը նյարդային խանգարում է ունեցել կոմպոզիտոր Ռեյդար Բրյոգերի հետ ունեցած դժվար հարաբերությունների պատճառով[14]։ Ապաքինվելուց հետո ստեղծագործել է ավելի հանգիստ ոճով՝ իր աշխատանքի մեծ մասը կատարելով Հոլմսբիում։

Հետագա աշխատանքները եղել են Լիլեհամերի շրջակայքի գյուղերի վերաբերյալ, որտեղ նա ապրել է երկար ժամանակ: Նաև ստեղծել է բազմաթիվ նատյուրմորտներ և երկար ժամանակ չի նկարել գեղանկարներ[15][16]:

Չնայած նրան, որ ապրել է մեկուսացման մեջ՝ նրա նկարները հայտնի են եղել և վաճառվել են ամբողջ Եվրոպայում: 1929 թվականին Բարսելոնայում կայացած համաշխարհային ցուցահանդեսում նա արժանացել է ոսկե մեդալի։ 1930 թվականին նա արժանացել է Նկարիչների ամենամյա մրցանակի։

Էրիկսենի մահվան պատճառը եղել է լեյկոզը և նա մահացել է Օսլոյում 1939 թվականին[17][18]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Thorvald Erichsen (դան.)
  3. 3,0 3,1 Thorvald ErichsenOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 KulturNav — 2015.
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2010.
  6. Per Bjarne Boym (2022-06-29). «"Thorvald Erichsen"». Norsk Biografisk Leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-04-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  7. Per Bjarne Boym (2022-06-29). «"Thorvald Erichsen"». Norsk Biografisk Leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-04-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  8. Tore Kirkholt (2019-06-28). «"Thorvald Erichsen"». SNL (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-05-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  9. Tore Kirkholt (2019-06-28). «"Thorvald Erichsen"». SNL (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-05-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  10. Per Bjarne Boym (2022-06-29). «"Thorvald Erichsen"». Norsk Biografisk Leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-04-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  11. Ingeborg Astrup (2014-12-21). «"Oluf Wold-Torne"». Norsk Kunstner-leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-06-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  12. Per Bjarne Boym (2022-06-29). «"Thorvald Erichsen"». Norsk Biografisk Leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-04-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  13. Gunnar Sørensen (2013-07-03). «"Thorvald Erichsen"». Norsk Kunstner-leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-08-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  14. Rune J. Andersen (2013-10-09). «"Reidar Brøgger"». SNL (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-23-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  15. Gunnar Sørensen (2013-07-03). «"Thorvald Erichsen"». Norsk Kunstner-leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-08-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  16. Rune J. Andersen (2013-10-09). «"Reidar Brøgger"». SNL (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-11-23-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  17. Per Bjarne Boym (2022-06-29). «"Thorvald Erichsen"». Norsk Biografisk Leksikon (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-04-ին. Վերցված է 2022-07-15-ին.
  18. Tore Kirkholt (2019-06-28). «"Thorvald Erichsen"». SNL (նորվեգերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-05-ին. Վերցված է 2022-07-15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]