Թորուն Էրիքսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորուն Էրիքսեն
Ծնվել էհունվարի 8, 1977(1977-01-08)[1] (47 տարեկան)
Lunde, Nome Municipality, Տելեմարկ, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերջազ
Մասնագիտությունջազ երգիչ, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլJazzland Recordings?
ԿրթությունQ12000952? և Nordic Institute of Stage and Studio?
ԱնդամակցությունChipahua?
Կայքtoruneriksen.no
 Torun Eriksen Վիքիպահեստում

Թորուն Էրիքսեն (նորվ.՝ Torun Eriksenհունվարի 8, 1977(1977-01-08)[1], Lunde, Nome Municipality, Տելեմարկ, Նորվեգիա), նորվեգացի ջազ երգիչ. կոմպոզիտոր և երաժիշտ[2][3] :

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորուն Էրիքսենը ծնվել է 1977 թվականի հունվարի 8-ին նորվեգական Տելեմարք ֆյուլքեի Լունդե բնակավայրում։ Նրա մոտ երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռևս մանուկ հասակում ու սկսել է վեց տարեկան հասակում երգել։ Ելույթներ է ունեցել զանազան երաժշտական խմբերում։ Երբ Թորուն Էրիքսենը տասնինը տարեկան էր, արդեն հայտնի էր հայրենիքում որպես սոլո երգչուհի։

Թորուն Էրիքսենը հիմնականում երգում է սոուլ, ջազ, խմբերգային երգեր, ինչպես նաև փոփ ժանրի երգեր։ Այդ հարուստ փորձն ունենալով երգչուհին սկսում է անձամբ ստեղծագործել ու նոր երգեր գրել։

1997 թվականին Թորուն Էրիքսենը տեղափոխվում է մայրաքաղաք Օսլո։ Այստեղ ընդունվում է Նորվեգիայի սցենարային ինստիտուտ (նորվ.՝ Nordisk Institutt for Scene og Studio) և հաջողությամբ ավարտում այն[4]։

Երգչուհին դրանից հետո սկսում է ակտիվորեն հյուրախաղերի մեկնել ու բազմաթիվ հայտնի երաժիշտների ու երաժշտական խմբերի հետ համագործակցել։ Մասնակցում է բազմաթիվ ջազային փառատոների ինչպես հայրենի Նորվեգիայում, այնպես էլ արտասահմանում։

Թորուն Էրիքսենը ոչ միայն վոկալիստ է, այլև բազմաթիվ երգերի հեղինակ։

Նրա առաջին դեբյուտային ալբոմը լույս է ընծայվում 2004 թվականին, որը կոչվում է «Glittercard»

«Prayers & Observations» ալբոմի համար, որը ներկայացվել է նորվեգական Jazzland Recordings լեյբլում 2006 թվականին, բոլոր երգերը գրում է անձամբ Թորուն Էրիքսենը։ Նրա շատ երգեր (իսկ դրանք բոլորը մայրենի բուքմոլով չեն, այլ անգլերենով) ծնվել են անհատական հույզերի և տպավորությունների ներքո։ Ալբոմում տեղ գտած «Song Of Sadness» երգը նվիրված է ընկերոջ՝ սաքսաֆոնահար Սիգրուդ Կոնի վառ հիշատակի, ով մահկանացուն կնքում է 2004 թվականին Թայլանդում տեղի ունացած ավերիչ ցունամիի ժամանակ։ Սա միակ ստեղծագործությունն է, որտեղ Թորուն Էրիքսենը դուետով է հանդես գալիս. նրա հետ երգում է Պաալ Ֆլլաթոյը[5]։

Թորուն Էրիքսենը միշտ հանդես է գալիս ջազային խմբով։

Երաժիշտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Glittercard (Emarcy Records) 2004
  • Prayers & Observations (Emarcy Records) 2006
  • Passage (Jazzland) 2010
  • Visits (Jazzland) 2014
  • Grand White Silk (Jazzland) 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Torun Eriksen Discography». Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Asker, Cecilie (2006 թ․ փետրվարի 7). «Grensebrytende». Culture (Norwegian). Aftenposten.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Torun Eriksen Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. http://www.nestor.minsk.by/jz/cd/2006/12/1501.html Eriksen, Torun. Prayers & Observations

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորուն Էրիքսեն» հոդվածին։