Թորոս Սարկավագ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Սարկավագ
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունմանրանկարիչ

Թորոս Սարկավագ (անհայտ - անհայտ), 13-14-րդ դարերի հայ մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորոս Սարկավագի ծննդյան և մահվան թվերն անհայտ են։ 1311 թվականին ծաղկել է Ծեր Քահանայի ընդօրինակած և 1904-1924 թվականներին Թավրիզի Ս. Աստվածածին եկեղեցուց անհետացած Ավետարանը [ծաղկած երկու էջ գտնվում են Դուբլինի Չեսթեր Բիթիի գրադարանում (ձեռ. № 539), մեկը՝ Փրինսթոնի (ԱՄՆ) համալսարանի գրադարանի Գարրեթ հավաքածուում, մյուսը՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում, չորսը՝ արվեստաբան Բեռնարդ Բերենսոնի Թաթթի դղյակի (Ֆլորենցիա) հավաքածուում, չորսը՝ 1985 թվականից՝ Վ. Կարապետյանի (Լոս Անջելես) սեփականությունը][1]։

Տերունական նկարներից զրկված, վնասված արծաթե կազմով ձեռագիրը հանգրվանել է Մատենադարանում (ձեռ. № 10859): Թորոս Սարկավագի մանրանկարներում գերակայում է կանաչ գույնը, մարդկային դեմքերի փիրուզագույն երանգավորումը։

Դուբլինի պատառիկներից մեկի վրա պահպանված է Թորոս Սարկավագի ինքնանկարը։ Նրան է վերագրվում Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի՝ Եսայի Մարգարեի մեկնությունն ընդգրկող 1299 թվականի ձեռագիր մատյանի (ձեռ. № 365) պատկերը՝ «Եսայի Նչեցին աշակերտների հետ»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Der-Nersessian S., L՝art Arme՝nien des origines au XVIIs sie՝cle, P., 1977.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։