Թորոս Նազլըյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Նազլըյան
Ծնվել է1881
ԾննդավայրԿեսարիա
Մահացել է1915 թվականին հու­լի­սի 30/31-ին
Մահվան վայրԿեսարիա
Քաղաքացիություն Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունՀՅԴ

Թորոս Նազլըյան (1881, Կեսարիա, Թուրքիա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թվականին, Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Կեսարիա քաղաքում / Կեսարիայի գավառի Էվերեկի գավառակի կենտրոն Էվերեկ ավանում / Էվերեկի գավառակի Ֆենեսե գյուղում՝ աղքատ ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1906 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Բժիշկ է աշխատել և շուտով բոլորից հարգված մասնագետ դարձել։ Ամուսնացել է և զավակներ ունեցել։ Եղել է Գևորգ Փամբուքջյանի մոր՝ Նազելի-Հաջիգյուլ հանըմի առաջին ամուսինը։ Եղել է ՀՅԴ անդամ և աչքի ընկել իր ազգային ազատական գաղափարներով։ Եղել է թիկնեղ և կրակոտ երիտասարդ, կորովի կամքի տեր, անվախ, առաջնակարգ ատենաբան և հավատացել խոսքի ազատությանն ու սահմանադրությանը։ Բալկանյան պատերազմների ժամանակ զինվորական բժիշկ է ծառայել օսմանյան բանակում։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Դարդանելի ռազմաճակատում զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականին ընկերների մատնությամբ ձերբակալվել է։ Ի թիվս 36 ձերբակալվածների, Կոստանդնուպոլսից տարվել է Էվերեկի բանտը, որտեղ ենթարկվել է հարցաքննության։ Այնուհետ և խիստ հսկողության տակ Կեսարիայի բանտն են տեղափոխվել։ Ըստ դոկտոր Լեփսիուսի՝ 1915 թվականին այն օրը, երբ Կոստանդնուպոլսում 20 հնչակյաններ կախաղան բարձրացվեցին, Կեսարիայում 12 կուսակցական հայեր, որպես հեղափոխական մահվան՝ դատապարտվեցին։ Վերջիններիս մեջ էր նաև բժիշկ Թորոս Նազլըյանը։ 1915 թվականին հուլիսի 30/31-ին, Պատերազմական ատյանի դատավճռով Կեսարիայում կախաղան է բարձրացվել 34 տարեկանում։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կոստանդնուպոլիս, 1919։
  • Ալպօյաճեան Արշակ, Պատմու-թիւն հայ Կեսարիոյ, հ. Բ, Գահիրէ, 1937։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Գալֆայեան Կարապետ աւագ քահանայ, Գիրք ելից հայոց, Պէյրութ, 1955։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հին եւ նոր Կեսարիա։ Յուշամատեան, Փա­րիզ, 1989։
  • Գէորգ Միքայէլի Բամբուքճեան, (Ինքնակենսագրութիւն), «Սուրբ Փրկիչ», Ստամ­բուլ, մարտ-ապրիլ, 2003։
  • Փամբուքջյան Գևորգ, Հայերը իրենց կենսագ րականներով (թուրքերեն),Ստամբուլ, 2003։
  • Շահբազյան Հասմիկ և Միրզոյան Անահիտ (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թվականներ), հ. 3, Անկարայի նահանգ, Երև­ան, 2006։