Շիրակ Թորոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թորոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շիրակ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Գանձա, Վրաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատմաբան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Շիրակ Արտեմի Թորոսյան (ապրիլի 16, 1972, Գանձա, Վրաստան), հայ քաղաքական և պետական գործիչ, միջազգայնագետ-պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Երևանի պետական համալսարանի դասախոս[1]։ 2006 թվականից «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է[2]։ «Իմ քայլը» խմբակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1997 թվականին` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան, 2006 թվականին` Եվրախորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրակ Թորոսյանը 2006 թվականից «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահն է։
2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2012 թվականի մայիսի 6-ին Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀԿ ցուցակով ընտրվել է Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր։ Հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ ֆրակցիայից։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրվել է Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Շիրակ Արտեմի Թորոսյանը ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Ջավախքի ՀԿ-ները ողջունում են Շիրակ Թորոսյանի քվեարկությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի». 2018 թ․ մայիսի 10.
{{cite web}}
:|first=
missing|last=
(օգնություն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շիրակ Թորոսյանը ԵՊՀ պաշտոնական կայքում Արխիվացված 2019-06-15 Wayback Machine
- Շիրակ Թորոսյանի հոդվածները ԵՊՀ պաշտոնական կայքում Արխիվացված 2018-10-13 Wayback Machine
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վրաստանում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ՀՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ
- Հայ պատմաբաններ
- Պատմական գիտությունների թեկնածուներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ պետական գործիչներ
- ԵՊՀ դասախոսներ