Թորհիլդ Վիդվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորհիլդ Վիդվեյ
 
Կուսակցություն՝ Պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Նորվեգիայի մենեջմենթի դպրոց և Idrætshøjskolen Aarhus?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և մարզական պաշտոնյա
Ծննդյան օր հունվարի 9, 1956(1956-01-09)[1] (68 տարեկան)
Ծննդավայր Avaldsnes, Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա
Քաղաքացիություն  Նորվեգիա

Թորհիլդ Վիդվեյ (նորվ.՝ Thorhild Widvey), (հունվարի 9, 1956(1956-01-09)[1], Avaldsnes, Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա[2]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի Պահպանողական կուսակցության անդամ, 2013 թվականից մինչև 2015 թվականը եղել է Նորվեգիայի մշակույթի նախարար և 2004 թվականից մինչև 2005 թվականը Նավթի և էներգետիկայի նախարար[3] [4]:

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական մակարդակում 1979 թվականից մինչև 1989 թվականը Վիդվեյը եղել է Կարմյոյի ավագանու անդամ, վերջին վեց տարվա ընթացքում գործադիր մարմնի կազմում։

1989 թվականին Ռուգլանից ընտրվել է Նորվեգիայի խորհրդարան և մեկ անգամ վերընտրվել է։

2002 թվականից մինչև 2003 թվականը նշանակվել է Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարարության պետական քարտուղար։ 2003 թվականից մինչև 2004 թվականը նույն պաշտոնը զբաղեցրել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունում։ 2004 թվականին նշանակվել է Նորվեգիայի Նավթի և Էներգետիկայի նախարարի պաշտոնում, որը թողել է 2005 թվականի Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունում կրած պարտությունից հետո։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորհիլդ Վիդվեյը ծնվել է Կարմյոյում, Ռուգլան։ Կրթությամբ Ֆիզիոթերապևտ, 1985 թվականից մինչև 1987 թվականը եղել է Նորվեգիայի հաշմանդամների մարզական ասոցիացիայի փոխնախագահ։ Վիդվեյն ապրում է Օսլոյում, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=TWI&tab=Biography
  2. «Thorhild Widvey on Statkraft». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  3. «Hareide og Widvey inn i regjeringen». Aftenposten. Վերցված է 2014-0-23-ին.
  4. «Profil: Thorhild Widvey». Aftenposten. Վերցված է 2014-0-23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]