Թործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թործում, տեխնիկայում, կտրման միջոցով մետաղների և փայտանյութերի մշակման եղանակ։ Կատարվում է թործիչ հաստոցի վրա ամրացված ատամնահատ գործիքով՝ թործանով։ Թործանները լինում են սկավառակաձև՝ ուղղատամ և շեղատամ ատամնանիվների մշակման, բաժակաձև ուղղատամ ատամնանիվների դիմահար մշակման, պոչավոր ներքին կառչման ատամնանիվների մշակման, վռանային փոքր ատամնանիվների մշակման համար և պատրաստվում են արագահատ պողպատներից։ Թործման ժամանակ կտրման գլխավոր շարժումը կտրող գործիքի ուղղաձիգ հետադարձ համընթաց շարժումն է, իսկ մատուցման շարժումը մշակվող նախապատրաստուկի երկայնական կամ լայնական ուղղություններով պարբերական ուղղաձիգ կամ պտտական շարժումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 207