Թոնի Վիդմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Վիդմար
անգլ.՝ Tony Vidmar
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 4, 1970(1970-07-04)[1][2] (53 տարեկան)
Ծննդավայր Ադելաիդա, Ավստրալիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Էնթոնի Վիդմար (անգլ.՝ Antony "Tony" Vidmar,հուլիսի 4, 1970(1970-07-04)[1][2], Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Հայտնի է «Ռենջերս», «Կարդիֆ Սիթի», ՆԱՔ Բրեդա ակումբների և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղով։ 1992 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։

Թոնին ունի եղբայր՝ Աուրելիոն, որը ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է եղել։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդմարը կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Ադելաիդիա Սիթի» ակումբի կազմում։ Նա ակումբի կազմում խաղացել է 6 մրցաշրջան և օգնել է նրան երկու անգամ դառնալ Ազգային լիգայի չեմպիոն։ 1993 թվականին Թոնին փորձ է ձեռք բերել եվրոպական ֆուտբոլում՝ կարճ ժամանակով վարձավճարով հանդես գալով բելգիական «Բերսհոտ»-ում։

1995 թվականին Վիդմարը տեղափոխվել է Եվրոպա՝ պայմանագիր ստորագրելով Նիդերլանդների ՆԱՔ Բրեդա ակումբի հետ։ Նիդերլանդների ֆուտբոլի առաջնությանը նա խաղացել է 2 մրցաշրջան, որից հետո տեղափոխվել է Շոտլանդիայի «Ռեյնջերս» ակումբ։ Գլազգոյից ակումբի հետ նա երկու անգամ հաղթել է Շոտլանդիայի պրիմեր լիգայում, երեք անգամ գրավել է Շոտլանդիայի գավաթը և երկու անգամ դարձել է Լիգայի գավաթի դափնեկիր։ Չեմպիոնների լիգայի 1999/2000 ընտրական փուլում Վիդմարի գոլը իտալական «Պարմա»-ի դարպասը թույլ է տվել «ռեյնջերներին» մտնել հիմնական մրցաշար։ Շոտլանդիայում կայացած փայլուն ելույթից հետո նրանով հետաքրքրվել են անգլիական շատ ակումբներ և 2002 թվականի նա վարձակալության ազատ իրավունքով տեղափոխվել է «Միդլսբրո» ակումբ[3]։ Թոնին չի կարողացել վաստակել տեղ «Բորո» ակումբի հիմնական կազմում և եղել է ռոտացիայի ֆուտբոլիստ։ Մեկ տարի անց լքել է ակումբը և տեղափոխվել է Ուելսի «Կարդիֆ Սիթի»[4]։ Երկու տարվա ընթացքում Թոնին դարձել է թիմի առաջատարը և 2004 թվականին նա թիմի երկրպագուների կողմից համարվել է տարվա լավագույն ֆուտբոլիստը։

2005 թվականին Վիդմարը վերադարձել է ՆԱՔ Բրեդա ակումբ[5], որտեղ խաղացել է մրցաշրջանը։ 2006 թվականին նա վերադարձել է հայրենիք և դարձել է «Սենթրալ Քոսթ Մարիներս» ակումբի խաղացող։ 2008 թվականին Թոնին օգնել է թիմին զբաղեցնել երրորդ տեղը Ավստրալիայի ֆուտբոլի առաջնությունում և ավարտել է կարիերան։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Վիդմարը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում։ Մեկ տարի անց օլիմպիական հավաքականի կազմում նա մասնակցել է Բարսելոնի Օլիմպիական խաղերին։ Մրցախաղում Թոնին խաղացել է Շվեդիայի[6], Պոլշայի[7], Մեքսիկայի[8], Դանիայի[9], և երկու անգամ Գանայի[10][11] ֆուտբոլի երիտասարդական հավաքականների դեմ։ Գանացների և դանիացիների դեմ մրցախաղերում խփել է մեկական գոլ։

1995 թվականի հունիսի 18-ին Գանայի հավաքականի դեմ ընկերական խաղում Վադմարը խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում։ 1997 թվականին Թոնին մասնակցել է Սաուդյան Արաբիայի Կոնֆեդերացիաների գավաթին։ Մրցախաղում նա օգնել է թիմին գրավել երկրորդ տեղը։ 2001 թվականին Վիդմարը երկրորդ անգամ մասնակցել է Կոնֆեդերացիաների գավաթին։ Մրցախաղում նա խաղացել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի, Մեքսիակայի[12], Ֆրանսիայի[13], Հարավային Կորեայի[14], Ճապոնիայի[15] և Բրազիլիայի[16] թիմերի դեմ խաղերում։ 2004 թվականին դարձել է ՕՖԿ ազգերի գավաթի գավաթակիր։ 2005 թվականին Վիդմարը երրորդ անգամ է մասնակցել Կոնֆեդերացիաների գավաթին։ Մրցախաղում նա խաղացել է Արգենտինայի[17] և Թունիսի[18] թիմերի դեմ մրցախաղում։

Գոլեր Ավստրալիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Տեղը Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցախաղ
01. 1995 թվականի հունիսի 18 Սիդնեյի մարզադաշտ, Սիդնեյ, Ավստրալիա Գանա Գանա 1:0 2:1 Ընկերական խաղ
02. 2001 թվականի ապրիլի 9 Քոֆս Հարբոր, Քոֆս Հարբոր, Ավստրալիա Տոնգա Տոնգա 16:0 22:0 2002 թվականի աշխարհի որակավորման առաջնություն
03. 2004 թվականի հոկտեմբերի 12 Սիդնեյի մարզադաշտ, Սիդնեյ, Ավստրալիա Սողոմոնյան Կղզիներ Սողոմոնի Կղզիներ 3:0 6:0 ՕՖԿ ազգերի գավաթ 2004

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրալիա «Ադելաիդա Սիթի»

  • Ֆուտբոլի ազգային լիգա՝ 1991/1992
  • Ֆուտբոլի ազգային լիգա՝ 1993/1994

Շոտլանդիա «Ռեյնջերս»

  • Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1998/1999
  • Շոտլանդիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1999/2000
  • Շոտլանդիայի գավաթի գավաթակիր՝ 1998/1999
  • Շոտլանդիայի գավաթի գավաթակիր՝ 1999/2000
  • Շոտլանդիայի գավաթի գավաթակիր՝ 2000/2001
  • Շոտլանդական լիգայի գավաթի գավաթակիր՝ 1998/1999
  • Շոտլանդական լիգայի գավաթի գավաթակիր՝ 2001/2002

Միջազգային

Ավստրալիա Ավստրալիա

  • ՕՖԿ ազգերի գավաթ՝ 2004
  • Կոնֆեդերացիաների գավաթ՝ 1997
  • Կոնֆեդերացիաների գավաթ՝ 2001

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Boro sign Vidmar» Արխիվացված 2003-01-14 Wayback Machine BBC Sport Retrieved on 10 October 2007
  4. «Vidmar joins Cardiff». BBC Sport. 2003 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Croft shown exit door by Cardiff» Արխիվացված 2014-05-08 Wayback Machine BBC Sport Retrieved on 10 October 2007
  6. «Швеция (до 23) VS. Австралия (до 23) 1:2» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ օգոստոսի 2. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  7. «Польша (до 23) VS. Австралия (до 23) 6:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  8. «Мексика (до 23) VS. Австралия (до 23) 1:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  9. «Дания (до 23) VS. Австралия (до 23) 0:3» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  10. «Гана (до 23) VS. Австралия (до 23) 3:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  11. «Австралия (до 23) VS. Гана (до 23) 0:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ օգոստոսի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  12. «Мексика VS. Австралия 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ մայիսի 30. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  13. «Австралия VS. Франция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  14. «Южная Корея VS. Австралия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  15. «Япония VS. Австралия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  16. «Австралия VS. Бразилия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  17. «Австралия VS. Аргентина 2:4» (ռուսերեն). soccerway.com. 2005 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  18. «Австралия VS. Тунис 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2005 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]