Թոնի Քոլլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոնի Կոլլետից)
Jump to navigation Jump to search
Թոնի Քոլլեթ
անգլ.՝ Toni Collette
Toni Collette by Gage Skidmore.jpg
Ծնվել էնոյեմբերի 1, 1972(1972-11-01)[1][2][3][4][5] (47 տարեկան)
ԾննդավայրBlacktown
ԿրթությունԴրամատիկ արվեստի ազգային ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ

Անտոնիա «Թոնի» Քոլլեթ (անգլ.՝ Antonia «Toni» Collette, նոյեմբերի 1, 1972(1972-11-01)[1][2][3][4][5], Blacktown), ավստրալացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի թեկնածու «Վեցերորդ զգայարան» ֆիլմում դերի համար[6], «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակակիր «Թարայի Միացյալ Նահանգներ» սերիալում նույնականության դիսոցիացիոն խանգարումով տառապող կնոջ դերի համար[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Քոլլեթը ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 1-ին Ավստրալիայում՝ Սիդնեյում, Բոբ և Ջուդի Քոլլեթների ընտանիքում։ Հայրը բեռնատարի վարորդ էր, իսկ մայրը՝ հասարակ ծառայող[7]։ Նա ուներ երկու եղբայր։ Տասնմեկ տարեկանում ձանձրույթից ձևացրել է, թե կույրաղիքի նոպա է սկսվել․ բժիշկները այնքան են վախեցել, որ հանել են կույրաղիքը, այն դեպքում, երբ հետազոտության արդյունքները ոչ մի վտանգավոր բան ցույց չեն տվել։

Թոնիի կարիերան սկսվել է «Մյուրիելի հարսանիքը» ֆիլմից․ Քոլլեթը այդ ֆիլմում խաղալիս 22 տարեկան էր, և, չնայած նրան, որ դա իր ընդամենը երրորդ դերն էր, քննադատները և հեռուստադիտողը այնքան տպավորված էին նրանով, որ ABBA-ի գեր երկրպագուհու դերի համար նա արժանացավ Ավտրալիայի կինոյի ինստիտուտի մրցանակի (Ավստրալիայի գլխավոր մրցանակ) 1994 թվականին։ Ընդհանուր առմամբ այդ մրցանակը Քոլլեթը ստացել է չորս անգամ։

Դերասանուհու հոլիվուդյան բարձունքը ապահովեց «Վեցերորդ զգայարան» միստիկ թրիլլերում մի մոր դեր, որի տղան մեռյալների էր տեսնում։ Այդ դերի համար Թոնին 1999 թվականին առաջադրվեց «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։

Այդ ֆիլմից հետո Թոնին հայտնվեց մի շարք հայտնի ֆիլմերում՝ ստանալով դրական կարծիքներ կինոքննադատների կողմից ինչպես կատակերգական, այնպես էլ դրամատիկ դերերի համար։ Ավելի շատ ճանաչված դարձավ կատարյալ տնային տնտեսուհի Քիթթի Բարլոուի իր փոքր դերը (միայն մեկ դրվագ Ջուլիանա Մուրի հետ) 2002 թվականի «Ժամեր» ֆիլմում։

2006 թվականին Թոնի Քոլլեթը խաղաց մի քանի ֆիլմերում, որոնցից փոքր դրամական և քննադատական հաջողություն բերեց «Փոքրիկ միսս Երջանկություն» ընտանեկան կատակերգությունը։

2003 թվական հունվարի 11-ին Քոլլեթը ամուսնացել է երաժիշտ Դեյվ Գալաֆասսիի հետ։ Նրանց դուստր Սեյջ Ֆլորենս Գալաֆասսին ծնվել է 2008 թվականի հունվարի 8-ին։ 2011 թվականի ապրիլի 22-ին զույգը որդի է ունեցել՝ Առլո Ռոբերտ Գալաֆասսին[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Սփոթսվուդ / Spotswood — Վենդի Ռոբիսոն
  • 1994 — Մյուրիելի հարսանիքը / Muriel’s Wedding — Մյուրիել Հեսլոփ
  • 1996 — Օտար հուղարկավորություն/ The Pallbearer
  • 1996 — Էմմա / Emma — Գարիեթ Սմիթ
  • 1997 — Դիանան և ես / Diana & me — Դիանա Սփենսեր
  • 1998 — Թավշյա ոսկե երակ / Velvet Goldmine — Մենդի Սլեյդ
  • 1999 — 8 1/2 Կին / 8 1/2 Women — Գրիզելդա
  • 1999 — Վեցերորդ զգայարան / The Sixth Sense — Լինն Շիր
  • 2000 — Հյուրանոց Սփլենդիդ / «Hotel Splendide» — «Քեյթ»
  • 2000 — Շաֆթ / Shaft — Դայան Փալիմիերի
  • 2002 — Փոխելով շարքերը / Changing Lanes — Միշել
  • 2002 — Տղայի մասին / About a Boy — Ֆիոնա Բրյուեր
  • 2002 — Ժամեր / The Hours — Քիթթի Բարլոու
  • 2002 — Կեղտոտ գործեր / Dirty Deeds — Շերոն
  • 2003 — Ճապոնական պատմություն / Japanese Story — Սենդի Էդվարդս
  • 2004 — Քոննին և Քարլան / Connie and Carla — Քարլա
  • 2005 — Նրա կոշիկներում / In Her Shoes — Ռոուզ Ֆելլեր
  • 2006 — Փոքրիկ միսս Երջանկություն / Little Miss Sunshine — Շերիլ Հուվեր
  • 2006 — Ցունամի․ Հետևանքները / Tsunami, The Aftermath — Քեթի Գրեհեմ
  • 2006 — Գիշերային լսողը / The Night Listener — Դոննա
  • 2006 — Մաքուր մտքեր / Like Minds — Սալլի
  • 2007 — Մեռած աղջիկը / The Dead Girl — Արդեն
  • 2007 — Երեկո / Evening — Նինա
  • 2007 — Բարև, բարև, Էսթեր Բլուբարգերն է / Hey, Hey, It’s Esther Blueburger — Մերի
  • 2008 — Սև փուչիկը / The Black Balloon — Մեգգի Մոլլիսոն
  • 2009-2010 — Թարայի Միացյալ Նահանգներ / United States of Tara — Թարա
  • 2011 — Վախի գիշեր / Fright Night — Ջեյն Բրյուսթեր
  • 2011 — Հիսուս Հենրի Քրիստոս / Jesus Henry Christ — Պատրիսիա Հերման
  • 2011 — Ֆոսթեր / Foster — Զոուի
  • 2012 — Հիչքոք / Hitchcock — Փեգգի Ռոբերտսոն
  • 2013 — 2014 — Պատանդներ / Hostages — Էլլեն Սանդերս
  • 2013 — Ճանապարհ, ճանապարհ հետ / The Way Way Back — Փեմ
  • 2013 — Բավական ասված է / Enough Said — Սառա
  • 2013 — Երկար անկում / A Long Way Down — Մորին
  • 2014 — Թեմմի / Tammy — Միսսի
  • 2014 — Բոքսթրոլները / The Boxtrolls — լեդի Փորթլի-Ռինդ
  • 2015 — Արդեն կարոտում եմ / Miss You Already
  • 2015 — Բացվածը / Unlocked
  • 2015 — Կրամպուս / Krampus
  • 2016 — Կայսրություն / Imperium
  • 2017 — Երեք իքս. Համաշխարհային տիրակալություն / xXx: Return of Xander Cage — Ջեյն Մարկ

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 — «Ոսկե գլոբուս» մրցանակ «Լավագույն կանացի դեր հեռուստասերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգում «Թարայի Միացյալ Նահանգներ» ֆիլմի համար
  • 2007 — «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ» «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմի համար
  • 2009 — «Էմմի» մրցանակ «Լավագույն կանացի դեր կատակերգական սերիալում» անվանակարգում «Թարայի Միացյալ Նահանգներ» ֆիլմի համար

Առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 — Առաջադրում «Օսկար» մրցանակի «Լավագույն երկրորդ պլանի կանացի դեր» անվանակարգում «Վեցերորդ զգայարան» ֆիլմի համար
  • 1996 — Առաջադրում «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կանացի դեր (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգում «Մյուրիելի հարսանիքը» ֆիլմի համար
  • 2007 — Առաջադրում «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կանացի դեր (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգում «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմի համար
  • 2007 — Առաջադրում «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն երկրորդ պլանի կանացի դեր (մինի սերիալ, հեռուստասերիալ կամ հեռուստաֆիլմ)» անվանակարգում «Ցունամի» սերիալի համար
  • 2011 — Առաջադրում «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն կանացի դեր հեռուստասերիալում (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգում «Թարայի Միացյալ Նահանգներ» ֆիլմի համար
  • 2003 — Առաջադրում «BAFTA» մրցանակի «Լավագույն երկրորդ պլանի կանաց դեր» անվանակարգում «Տղայի մասին» ֆիլմի համար
  • 2007 — Առաջադրում «BAFTA» մրցանակի «Լավագույն երկրորդ պլանի կանաց դեր» անվանակարգում «Փոքրիկ միսս Երջանկություն» ֆիլմի համար
  • 2003 — Առաջադրում «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ»-ի «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում «Ժամեր» ֆիլմի համար
  • 2010 — Առաջադրում «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ»-ի «Կատակերգական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Թարայի միացյալ նահանգներ» ֆիլմի համար
  • 2007 — Առաջադրում «Էմմի» մրցանակի «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր (մինի սերիալ կամ ֆիլմ)» անվանակարգում «Ցունամի» սերիալի համար
  • 2003 — Առաջադրում «Էմմի» մրցանակի «Լավագույն կանացի դեր կատակերգական սերիալում» անվանակարգում

«Թարայի Միացյալ Նահանգներ» սերիալի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 «Awards for Toni Colette»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-18-ին։ Վերցված է փետրվարի 22, 2009 
  7. Toni Collette Biography — Yahoo! Movies
  8. «Arlo Robert Galafassi: A Son for Toni Collette and Dave Galafassi, a Brother for Sage Florence» (անգլերեն)