Թոնի Բուզան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոնի Բուզան
անգլ.՝ Tony Buzan
Tonybuzan1.jpg
Ծնվել էհունիսի 2, 1942(1942-06-02)[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էապրիլի 13, 2019(2019-04-13) (76 տարեկան)
Վախճանի վայրJohn Radcliffe Hospital, Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհոգեբան և գրող
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիտանական Կոլումբիայի համալսարան և Simon Langton Grammar School for Boys?
Կայքbuzanworld.com
Tony Buzan Վիքիպահեստում

Էնթոնի Փիթեր «Թոնի» Բուզան (անգլ.՝ Anthony Peter "Tony" Buzan, հունիսի 2, 1942(1942-06-02)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - ապրիլի 13, 2019(2019-04-13), John Radcliffe Hospital, Օքսֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի հեղինակ և կրթական խորհրդատու։

Բուզանը հանրայնացրել է մտավոր գրագիտության գաղափարը և մտքի քարտեզ կոչվող տեխնիկան[2], որն ավելի վաղ կիրառել են դա Վինչին և մյուսները[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուզանը ծնվել է Լոնդոնի Փալմերս Գրին շրջանում։ Սովորել է Կիցիլանոյի միջնակարգ դպրոցում (Վանկուվեր)։ Եղբայրը՝ ակադեմիկոս Բարի Բուզանն է։ Ավարտել է Բրիտանական Կոլումբիայի համալսարանը, իսկ 1965-1966 թվականներին եղել է Սայմոն Ֆրեյզերի համալսարանի ասպիրանտ և ուսանողական համայնքի առաջին նախագահը[4]։ Սայմոն Ֆրեյզերի համալսարանում ուսանելու տարիներին մեծապես ներգրավվել է Մենսա կազմակերպության գործունեության մեջ[5]։

Մնեմոնիկական համակարգերի և մտքի քարտեզ տեխնիկայի խթանող։ 2006 թվականի դեկտեմբերին գործարկեց իր սեփական iMindMap համակարգչային ծրագիրը, որն օգնում է մտքի քարտեզ նկարել։ «Buzan Organisation»-ին է պատկանում մտքի քարտեզ ապրանքանիշը՝ Միացյալ Թագավորությունում[6], ԱՄՆ-ում[7] և Գերմանիայում[8]՝ ինքնազարգացման կրթական դասընթացներ կատեգորիայում։ Ապրանքանիշը գրանցված չէ Կանադայի Մտավոր սեփականության գործակալությունում[9]։

1970-ական թվականներին ԲիԲիՍի-ում իր «Use Your Head» շարքից հետո Բուզանի գաղափարները տեղ գտան նրա 5 գրքերում՝ «Use Your Memory», «Master Your Memory», «Use Your Head», «The Speed Reading Book» և «The Mind Map Book»։ Նա հեղինակել է կամ համահեղինակ է ավելի քան 100 գրքերի, որոնք թարգմանվել են 30 լեզուներով։

Լինելով հանրամատչելի հոգեբանության ոլորտի հեղինակ՝ Թոնի Բուզանը գրել է ուղեղի, «հանճարության գործակցի (GQ)», հոգեկան ինտելեկտի, հիշողության, ստեղծարարության և արագ ընթերցման մասին։ Նա «Brain Foundation»-ի (չպետք է շփոթել տարատեսակ բժշկական մարմինների հետ, որոնք նույն անունն են կրում), ինչպես նաև «Brain Trust Charity»-ի, «World Memory Championships»-ի[10] և «World Championships of the Brain»-ի հիմնադիրն ու նախագահն է։ Բուզանը Լոնդոնի «Mind Body Spirit» փառատոնի և «Ինտելեկտուալ օլիմպիադաներ»-ի համահիմնադիրն է[11]։

Քննադատները մտքի քարտեզը պսևդոգիտություն են համարում՝ հարցականի տակ դնելով, թե արդյոք որևէ փաստ կա, որը վկայում է մտքի քարտեզի տեխնիկայի օգտակարությունը[12]։ Այնուամենայնիվ, հասկացությունը քարտեզելու ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վերջինս ավելի արդյունավետ է, քան տեքստերի պարբերություններ կարդալը, դասախոսությունների հաճախելը և դասարանում քննարկումների մասնակցելը[13]։ Նույն ուսումնասիրությունը նաև ցույց տվեց, որ հասկացություն քարտեզելը քիչ ավելի արդյունավետ է «քան այլ կառուցողական գործողությունները, ինչպիսիք են ամփոփումներ և ընդհանուր նկարագրություններ գրելը»։

Հատընտիր երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Mind Mapping ™, Developing your ideas, Information Skills for Researchers
  3. «Personal Details» 
  4. «SFU Student Presidents: Where are they now?»։ The Peak (en-CA)։ Վերցված է 2015-12-14 
  5. «We Were Here First»։ The Peak (en-CA)։ Վերցված է 2015-12-14 
  6. Mind Maps Trademark, UK
  7. http://tess2.uspto.gov/bin/showfield?f=doc&state=4801:4qhaee.2.17 Mind Maps Trademark, USA
  8. https://register.dpma.de/DPMAregister/marke/register/2015931/DE Mind Maps Trademark, Germany
  9. Canadian Intellectual Property Office
  10. World Memory Championships
  11. About Us Archived 2011-07-18 at the Wayback Machine., World Memory Sports Council
  12. Pseudoscience and mind mapping, WikIT, the mind mapping wiki
  13. Nesbit, JC, Adesope, OO (2006)։ «Learning with concept and knowledge maps: A meta-analysis»։ Review of Educational Research (Sage Publications) 76 (3): 413։ doi:10.3102/00346543076003413։ Վերցված է նոյեմբերի 1, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]