Jump to content

Թոմ դե Մյուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ դե Մյուլ
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1986(1986-03-04)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Kapellen, Անտվերպեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Հասակ 178 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան

Թոմ դե Մյուլ (հոլ.՝ Tom De Mul,մարտի 4, 1986(1986-03-04)[1][2][3], Kapellen, Անտվերպեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, որը ավարտել է խաղային կարիերան, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում: 2007 թվականին երկու հանդիպում է անցկացրել Բելգիայի հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերան սկսել է «Ժերմինալ Բերշոտ» ակումբի պատանեկան թիմի կազմում, այնուհետև 15 տարեկանում հայտնվել է Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայում: «Այաքսի» հիմնական թիմում նորամուտն է նշել 2004 թվականի հունվարի 25-ին «Նեկի» դեմ խաղում, որն ավարտվել է «Այաքսի» հաղթանակով՝ 1:0 հաշվով, խաղում փոխարինման է դուրս եկել 63-րդ րոպեին Վիկտոր Սիկորայի փոխարեն[4]։ Հոլանդիայի 2003/04 մրցաշրջանի առաջնությունում մասնակցել է 2 հանդիպման[5]։ 2004/05 մրցաշրջանում անցկացրել է 6 հանդիպում և աչքի է ընկել մեկ գոլով[6], որը խփել է 2004 թվականի օգոստոսի 15-ին «Տվենտեի» դեմ խաղում, որն ավարտվել է «Այաքսի» հաղթանակով՝ 3:2 հաշվով[7]։

2005 թվականին վարձակալության է տրվել «Վիտես» ակումբին[8]։ 2005 թվականի օգոստոսի 27-ին նոր ակումբում նորամուտն է նշել «ԱԶ-ի» դեմ խաղում, որն ավարտվել է «Վիտեսի» պարտությամբ՝ 5:0 հաշվով[9]։ Այդ խաղում փոխարինման է դուրս եկել 46-րդ րոպեին, սակայն 35 րոպե անց փոխարինվել է Էլդրիդ Ռոերով: Արագ ամրապնդվել է հիմնական կազմում՝ 2005/06 մրցաշրջանում անցկացնելով 27 հանդիպում և խփելով 2 գոլ[10]։ Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Այաքս» և տեղ է ստացել հիմնական կազմում։ 2006/07 մրցաշրջանում մասնակցել է 28 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, «Այաքսի» կազմում մասնակցել է 36 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ:

2007 թվականին տեղափոխվել է իսպանական «Սևիլյա», որը վճարել է մոտ 5 միլիոն եվրո[11][12]։ 2007 թվականին «Սևիլյայի» կազմում Իսպանիայի սուպերգավաթակիր է դարձել։ «Սևիլյայում» հազվադեպ էր հայտնվում թիմի հիմնական կազմում և 2009 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Գենկ»․ չորս ամսվա ընթացքում առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում և խփել է 4 գնդակ[13], ինչպես նաև դարձել է Բելգիայի գավաթակիր։

Կարիերա հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 2-ին Բելգիայի հավաքականում նորամուտն է նշել Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում, 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Ֆրանսուա Ստերշելի փոխարեն, հանդիպումն ավարտվել է Բելգիայից կրած պարտությամբ՝ 2:1 հաշվով:

2008 թվականին Բելգիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է 2008 թվականի ամառային Օլիմպիական խաղերին, որտեղ նրա հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. Ajax — NEC 1:0
  5. «De Mul — season 2003/2004». Արխիվացված է օրիգինալից 2009-07-19-ին. Վերցված է 2009-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  6. «De Mul — season 2004/2005». Արխիվացված է օրիգինալից 2009-07-22-ին. Վերցված է 2009-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  7. FC Twente — Ajax 2:3
  8. www.ajax.nl(չաշխատող հղում)
  9. Vitesse — AZ 0:5
  10. «De Mul — season 2005/2006». Արխիվացված է օրիգինալից 2009-07-22-ին. Վերցված է 2009-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)
  11. www.sevillafc.es Արխիվացված 2008-02-16 Wayback Machine
  12. «www.ajax.nl». Արխիվացված է օրիգինալից 2008-02-05-ին. Վերցված է 2008-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «De Mul — season 2009». Արխիվացված է օրիգինալից 2009-07-22-ին. Վերցված է 2009-07-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 7 (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]