Թոմ Ռոզենտալ (երաժիշտ)
Թոմ Ռոզենտալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1986 (36 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | երգերի հեղինակ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար և հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ և դաշնամուր |
Կրթություն | Դարհեմի համալսարան |
Կայք | tomrosenthal.co.uk |
Թոմ Ռոզենտալ (անգլ.՝ Tom Rosenthal; օգոստոսի 26, 1986, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ և կոմպոզիտոր։ Նրա երաժշտությունը նկարագրվել է որպես «կարճ, վարպետորեն մշակված փոփ-երաժշտություն»[1]։
Երաժշտության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ Թոմն ունի 5 ալբոմ, որոնք ինքնուրույն թողարկվել են նրա սեփական լեյբլում՝ «Tinpot Records»-ում։ Spotify-ում նրա երգերը լսել են ավելի քան 200 միլիոն անգամ[2], իսկ YouTube-ում երգերի տեսահոլովակներն ունեն ավելի քան 80 միլիոն դիտում[3]։ Ներկայումս Թոմի աշխատանքները թողարկվում են «Universal Music Publishing Group» հրատարակչությունում։
Թոմի երաժշտությունը սովորաբար ուղեկցվում է տարբեր ոճերի երաժշտական տեսահոլովակներով։ «A Thousand Years»[4], «As Luck Would Have It»[5], «I Like It When You Are Gone»[6], «Lead Me To You»[7] և «Fenn»[8] երգերի տեսահոլովակները հայտնվել են «Vimeo Staff Picks» քաղվածքում։ «Watermelon» երգի տեսահոլովակը ներառվել է 2014 թվականի Huffington Post թոփ 30 երաժշտական տեսահոլովակների ցանկում[9]։ «Lights are on But Nobody's Home» երգի տեսահոլովակում գլխավոր դերը խաղացել է բրիտանացի կոմիկ Ջոզի Լոնգը[10]։ Որոշ տեսահոլովակներ նկարահանվել են երկրպագուների քրաուդսորսինգի սկզբունքի միջոցով․ այսպես՝ «Hugging You» տեսահոլովակում մարդկային գրկախառնության տեսանյութեր են օգտագործվել[11], իսկ «Just As»-ում՝ ծնողների, պապիկ-տատիկների տեսանյութեր[12]։ Ռոզենտալը երգերի շարք է գրել մարդկանց և վիճաբանությունների մասին, օրինակ, «I'm Yohan Blake» (Յոհան Բլեյքի և Ուսեյն Բոլտի դեմ նրա սպորտային կարիերայի մասին)[13], «Hey Luis Don’t Bite Me» (Լուիս Սուարեսի կծելու միջադեպի մասին)[14], «Melania» (Մելանյա Թրամփի՝ առաջին լեդիի մասին)[15], ինչպես նաև ամանօրյա երգ-շնորհավորանք Ջեֆ Բեզոսի համար՝ «Dear Mr Amazon Lady» (Մայքլեքսի հետ)[16]։
Թոմի «Forgets Slowly», «Lights on But Nobody's Home» և «Take Care» երգերը կարելի է լսել «Skins» սերիալի «Alo» սերիայում[17]։ «Go Solo» երգն օգտագործվել է գերմանական «Մեղրը գլխում» ֆիլմի սաունդթրեքում (2014), «Kid Poker» (2015) և «Hard Knocks» վավերագրական ֆիլմերի սաունդթրեքում, «Ֆելիքս և Մեյրա» ֆիլմի թրեյլերում[18]։ «Go Solo» և «I Want You in My Dreams» երգերը ներառվել են «Where We're Meant to Be» գեղարվեստական ֆիլմի սաունդթրեքում[19]։ «It's OK» երգը հնչել է «Գիսաստղ» (2014), «Անեստեզիա» (2014) և «Ոդիսական» (2016) ֆիլմերի թրեյլերում։ 2016-2018 թվականներին նրա «It’s OK» և «Woes» երգերը հնչել են «Հարևաններ» սերիալում[20]։
Թոմը նաև սաունդթրեքների շարք է գրել կարճամետրաժ ֆիլմերի և գովազդային տեսանյութերի համար[21]։
2016 թվականի մարտի 10-ից 2016 թվականի ապրիլի 19-ը Թոմը թողարկել է տասը սերիայից բաղկացած վլոգ։ Տեսանյութերում ցուցադրվում էին ինչպես իր կենդանի ելույթները, այնպես էլ Թոմի ընտանիքի անդամները և ընկերները։ Եզրափակիչ թողարկումը ներառել է հարցազրույց կոմիկ և դերասան Թոմ Ռոզենտալի հետ[22]։ Վլոգների երկրորդ սերիան նա սկսել է 2017 թվականի օգոստոսի 17-ին, որն ավարտվել է 2017 թվականի դեկտեմբերի 29-ին։
2019 թվականի մարտի 13-ին Սուրբ Պանկրատիուսի Հին եկեղեցում տեղի է ունեցել Թոմի առաջին համերգը, որին հաջորդել է Եվրոպայում շրջագայությունը և համերգը Խորհրդային մատուռում։ 2020 թվականին Թոմը շարունակել է համերգներով հանդես գալ Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, մինչև որ շրջագայությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայիս դրությամբ երաժիշտն ապրում է Լոնդոնում ցուցանակների նկարիչ Բելլա Փեյսի[23] և համատեղ դստրերի՝ Բեսսի (Մականունը Բոլու) ու Ֆեննի հետ։
Ռոզենտալի դուստրը՝ Ֆեննը, 4 տարեկանում հորինել է «Dinosaurs in Love» երգը, որը 2020 թվականին դարձել է վիրուսային հիթ և համացանցային սենսացիա[24]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ |
---|---|
Keep a Private Room Behind the Shop |
|
Who's That in The Fog? |
|
Bolu |
|
Fenn |
|
Z-Sides |
|
EP[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ |
---|---|
The Pleasant Trees |
|
The Pleasant Trees, Vol. 2 |
|
The Pleasant Trees, Vol. 3 |
|
Don’t Die Curious |
|
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Մանրամասներ |
---|---|
B-Sides |
|
The Pleasant Trees (Volumes 1, 2 & 3) |
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Chris Saunders (2011-10-09)։ «Tom Rosenthal - Keep A Private Room Behind The Shop» (անգլերեն)։ musicOMH։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal»։ Spotify։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal»։ YouTube։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal - 'A Thousand Years' (Official Music Video)» (անգլերեն)։ Vimeo։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal | "As Luck Would Have It" - Official music video» (անգլերեն)։ Vimeo։ Վերցված է 2020-04-24
- ↑ «I Like It When You're Gone» (անգլերեն)։ Vimeo։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal | “Lead Me To You” - Official music video» (անգլերեն)։ Vimeo։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal - Fenn (Official Music Video)» (անգլերեն)։ Vimeo։ Վերցված է 2020-04-24
- ↑ Priscilla Frank (2014-12-11)։ «The 30 Best Music Videos Of 2014» (անգլերեն)։ HuffPost։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal - Lights are on but Nobody's Home (Official Music Video)»։ YouTube։ 2011-11-15
- ↑ «Tom Rosenthal feat. Billie Marten - Hugging You [Official Video]»։ YouTube։ 2018-11-25
- ↑ «Tom Rosenthal - Just As (Official Music Video)»։ YouTube։ 2016-08-15
- ↑ «Tom Rosenthal – I'm Yohan Blake Lyrics» (անգլերեն)։ Genius։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal – Hey Luis Don't Bite Me Lyrics» (անգլերեն)։ Genius։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Tom Rosenthal – Melania Lyrics» (անգլերեն)։ Genius։ Վերցված է 2020-04-24
- ↑ «The Michalaks - Dear Mr Amazon Lady lyrics» (անգլերեն)։ Lyrics.az։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Skins Season 6 Episode 7: Alo Skins Music : what tracks were played on Frankie's Episode» (անգլերեն)։ Skins Music Guide։ Վերցված է 2020-04-24
- ↑ «FÉLIX ET MEIRA Trailer | Canada's Top Ten Film Festival 2014» (անգլերեն)։ YouTube
- ↑ «Where We're Meant to Be (2016)» (անգլերեն)։ IMDb։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Neighbours Episode 7498 from 2016» (անգլերեն)։ Neighbours Episodes։ Վերցված է 2020-04-24
- ↑ «Soundtracks» (անգլերեն)։ Tom Rosenthal։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-08-ին։ Վերցված է 2020-04-24
- ↑ Tom Rosenthal (2016-04-16)։ «10. Take Your Guess» (անգլերեն)։ YouTube
- ↑ «Bella Pace» (անգլերեն)։ bellapace.co.uk։ Վերցված է 2020-04-24
- ↑ Brenna Ehrlich (2020-01-29)։ «Three-Year-Old's 'Dinosaurs in Love' Song Is a Real Tear-Jerker» (անգլերեն)։ Rolling Stone։ Վերցված է 2020-04-24
|