Թոմ Մուր
Թոմ Մուր անգլ.՝ Thomas Moore[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 30, 1920[2] |
Ծննդավայր | Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | փետրվարի 2, 2021[3] (100 տարեկան) |
Մահվան վայր | Բեդֆորդ, Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Oakbank School, Keighley?[5][6] |
Մասնագիտություն | զինվոր, fundraiser, general manager, tankman, մենեջեր և բարեգործ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | captaintom.org |
![]() |
Թոմ Մուր (անգլ.՝ Tom Moore, ապրիլի 30, 1920[2], Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2] - փետրվարի 2, 2021[3], Բեդֆորդ, Բերդֆորդշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), Երկրորդ համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան, Բիրմայի քարոզարշավի մասնակից (1942-1945), կապիտան, տանկիստ։ Պատերազմից հետո եղել է տանկային զորքերի հրահանգիչ, ընկերության մենեջեր և մոտոարշավորդ, արժանացել է մի քանի մրցանակների[11][12]։ 2020 թվականի ապրիլի 6-ին 99 տարեկան հասակում նա սկսել է «Tom’s 100th Birthday Walk For The NHS» բարեգործական ակցիան, որի շրջանակներում սկսել է քայլել իր այգու շուրջ քայլողների օգնությամբ՝ 100 հետիոտնային շրջան դարձնելու և իր հարյուրամյա ծննդյան օրվա համար 1000 ֆունտ ստեռլինգ հավաքելու նպատակով և NHS Charities Together բարեգործական ասոցիացիայի գործողությունների շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությանը աջակցելու համար։ Եվ արդեն ապրիլի 24-ին հավաքվել է ավելի քան 28 մլն ֆունտ, որը նվիրաբերել է 1,3 մլն մարդ[13]։ Ապրիլին իր 100-ամյակի առթիվ նա դարձավ բրիտանական պաշտոնական հիթ-շքերթի ամենատարեց առաջնորդը՝ «You'll Never Walk Alone» բարեգործական սինգլի ձայնագրման շնորհիվ։ 1945 թվականի դասական երգը 2020 թվականի ապրիլի 24-ին առաջին տեղն Է զբաղեցրել UK Singles Chart-ում, իսկ դրանից ստացված բոլոր եկամուտները կուղղվեն կորոնավիրուսի համավարակից տուժած բժիշկներին և հիվանդներին[14][15]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1920 թվականի ապրիլի 30-ին Քիթլի քաղաքում, Անգլիայի Ուեսթ Յորքշիր կոմսությունում։ Մուրը ծնվել է քաղաքի շինարարներից մեկի՝ Ուիլֆրեդի ընտանիքում, որտեղ մեծացել է[12][16][17]։ Նա կրթություն է ստացել Քեյլի միջնակարգ վարժարանում և ուսումը ավարտել է քաղաքացիական շինարարության ոլորտում[18]։
Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Մուրը ընդգրկվեց Վելինգթոնի պալատի 8-րդ գումարտակում (8 DWR), տեղակայված Կոռնուոլում[12]։ Նա ընտրվել է խմբի սպաների ուսուցման համար 1940 թվականին[18] և ուսանել է սպայական կադետի բաժանմունքում մինչև 1941 թվականի հունիսի 28-ին երկրորդ լեյտենանտ նշանակվելը[19]։
1941 թվականի հոկտեմբերի 22-ին Մուրը սկսել է ծառայությունը Թագավորական տանկային կորպուսում (Royal Armoured Corps)։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նրա 8 DWR գումարտակը դարձել է թագավորական տանկային կորպուսի 145-րդ գնդի զրահատանկային ստորաբաժանումը[18][20]։ Ավելի ուշ նա տեղափոխվել է 9-րդ գումարտակ (9 DWR) Հնդկաստան, որը նույնպես վերանվանվել է 146-րդ գնդի թագավորական տանկի կորպուսի։ Ի սկզբանե նա ուղարկվել է Բոմբեյ, ապա Կալկաթա[12]։ Նրա գունդը հագեցած է եղել M3 Lee տանկերով և մասնակցել է Ռամրի կղզու համար ճակատամարտին 1945 թվականի հունվարի 14-ից փետրվարի 22-ը անգլո-հնդկական (XXV Հնդկական կորպուս) և ճապոնական (121-րդ 54-րդ դիվիզիայի հետևակային գունդը) զորքերի միջև, Ռամրի կղզում (Yangbye Kywan), որը գտնվում է Բիրմայի ափերի մոտ[21]։ 1942 թվականի հոկտեմբերի 11-ին Մուրին շնորհվել է լեյտենանտի կոչում, իսկ 1944 թվականի հոկտեմբերի 11-ից նա դարձել է կապիտան[22]։
Ավելի ուշ Մուրը ծառայել է Արականում՝ Արևմտյան Մյանմարում (այն ժամանակ այտնի որպես Բիրմա), այնուհետև՝ Սումատրայում՝ Ճապոնիայի կապիտանի կոչումից հետո[18][23], երբ նա ստացել է կապիտանի կոչում[18][23]։ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո Մուրը որպես հրահանգիչ աշխատել է Բովինգթոնի Armoured Fighting Vehicle School տանկային դպրոցում, Դորսեթում[18][23]։
Ռազմական մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր զինվորական ծառայության տարիների ընթացքում Մուրը պարգևատրվել է երեք մեդալով[24]։
- Աստղ 1939-1945
- Բիրմանսկի աստղ
- War Medal 1939—1945
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրը հարցազրույց է տվել ավելի քան 50 մեդիայի[25]։
Ապրիլի 16-ին, երբ Մուրը կատարեց իր վերջին 100-րդ հետիոտնային շրջանը, Միացյալ Թագավորության կառավարության խոսնակը հայտարարեց[26]։
![]() |
Վարչապետը, անշուշտ, պետք է միջոցներ ձեռնարկի ճանաչելու Թոմի հերոսական ջանքերը։ | ![]() |
2020 թվականի ապրիլի 20-ին ավելի քան 800 հազար մարդ հանրագիր Է ստորագրել Մուրին ասպետական տիտղոս շնորհելու մասին[27]։
Բրիգադիր Էնդրյու Ջեքսոնը՝ Յորքշիրի գնդի գնդապետ, այսպես է նկարագրել Մուրին[28]։
![]() |
Իր բացառիկ սերնդի բացարձակ լեգենդը, որը մինչ օրս մնում է ոգեշնչման աղբյուր մեր յորքշիրցի զինվորների համար։ | ![]() |
2020 թվականի ապրիլի 23-ին Մուրը Մեծ Բրիտանիայի հպարտության (pride of Britain Awards) մրցանակով պարգևատրվել է ի նշան կորոնավիրուսի համավարակից տուժած հիվանդանոցներին և հիվանդներին միջոցներ հավաքելու նրա ջանքերի ճանաչման համար[29][30]։
Գինեսի ռեկորդների գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմ Մուրին է պատկանում Գինեսի ռեկորդների գրքի համաշխարհային երկու ռեկորդները. նա ամենածեր մարդն է, ում հաջողվել է գլխավորել բրիտանական պաշտոնական հիթ-շքերթը, ինչպես նաև նվիրատվությունների խոշորագույն անհատական հավաքածուն[31]։
Թոմի 100-ամյակը[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի ապրիլի 6-ին, երբ մոտենում էր նրա ծննդյան 100-րդ տարեդարձը, Մուրը միջոցներ հավաքելու արշավ էր սկսել NHS Charities Together ասոցիացիայի, աջակցության բարեգործական կազմակերպությունների և կամավորների խմբի համար, որոնք խնամում էին COVID-19-ի հիվանդներին Բրիտանական առողջապահական ծառայություններում կորոնավիրուսի համավարակի ժամանակ։ Նրա նպատակն էր լրացնել հարյուր 25-մետրանոց շրջան իր այգում, տասը շրջան մեկ օրում, օգտագործելով ճռնիկ, Tom’s 100th Birthday Walk For The NHS[11][32][33]
Ապրիլի 10-ին ձեռք բերված 1000 ֆունտ ստեռլինգի նախնական նպատակը առաջին անգամ ավելացել է մինչև 5000 Ֆունտ ստեռլինգ, և, ի վերջո, մինչև 500 000 ֆունտ, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ ներգրավվեն ամբողջ աշխարհում[34]։ Դրամահավաք աճել է երկրաչափական պրոգրեսիայով, երբ բրիտանական ԶԼՄ-ները հրապարակելցին վետերանի ջանքերը։ Մուրը, որը նույն ամսվա ընթացքում միացել Է Twitter-ին, այն օգտագործել է NHS-ի համար նման հսկայական գումարի կուտակման ուրախությունը արտահայտելու համար[35]։
JustGiving-ի դրամահավաքի սոցիալական հարթակի էջը, որը նվիրված է Թոմ Մուրին, հաղորդել Է, որ 2020 թվականի ապրիլի 24-ի ժամը 21:00-ին (UTC) հավաքվել է ավելի քան 28,7 միլիոն ֆունտ ստեռլինգ[13], ինչն է դարձել JustGiving-ի պատմության ամենամեծ գումարը[36][37], գերազանցելով նախորդ ռեկորդը 5,2 միլիոնով, որը սահմանվել է (մասամբ հետմահու) Սթիվեն Սաթոնի կողմից (1994-2014)[38][39]։ Ավելի քան 1,3 մլն մարդ է կատարել այդ նվիրատվությունները[13]։
Մուրի հավաքած միջոցները ծախսվում են Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցների ինքնապաշտպանական միջոցների, հանգստի և վերականգնման սենյակի, այն սարքերի վրա, որոնք հիվանդներին թույլ են տալիս կապ պահպանել ընտանիքի անդամների հետ, և հասարակական խմբերի համար, որոնք հիվանդներին աջակցում են հիվանդանոցներից դուրս գրվելուց հետո[23][40]։
2020 թվականի ապրիլի 16-ի առավոտյան Մուրը հասել է իր սկզբնական նպատակին հարյուր շրջաններում, որին անվտանգ հեռավորության վրա հետևել է Յորքշիրյան գնդի 1-ին գումարտակի պատվո պահակախումբը[41], որի հետ 2006 թվականին միավորվել են DWR-ն[42]։ Մուրը նշել է, որ չի կանգնի և մտադիր է կատարել երկրորդ հարյուրյակը[23]։
2020 թվականի ապրիլի 30[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի ապրիլի 30-ի առավոտյան Մուրի ծննդյան օրը նրա տան վրա թռիչք են կատարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների երկու ռազմական ինքնաթիռներ՝ Hawker Hurricane և Spitfire կործանիչները՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի Battle of Britain Memorial Flight խմբից[43]։ Այնուհետև կեսօրին երկրորդ օդային ներկայացումը իրականացրել են երկու ժամանակակից ռազմական ուղղաթիռներ՝ Wildcat-ը և Apache-ը բանակային ավիացիայի կորպուսից (Army Air Corps)[44][45]:
Մայքլ Բոլը BBC Breakfast-ի առավոտյան ծրագրի ուղիղ եթերում հայտնվել է Happy Birthday To You երգելու համար[43]։ Թոմ Մուրի ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են նաև վարչապետ Բորիս Ջոնսոնը, Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Հարի Քեյնը և Արքայազն Չարլզը[46]։ Մուրը նաև տեսազանգեր է ստացել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշից, որը նրան ուրախ ծննդյան օր է մաղթել[47]։
Ծննդյան 100-ամյակի առթիվ ստանդարտ շնորհավորական հաղորդագրության փոխարեն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից նա ստացել է անհատականացված քարտ, որն անձամբ նվիրել է լորդ-լեյտենանտ Բեդֆորդշիր Հելեն Նելլիսը (Helen Nellis)[48]:
«You’ll Never Walk Alone» երգ[խմբագրել | խմբագրել կոդը]
«You'll Never Walk Alone» («Դու երբեք միայնակ չես լինի) երգը, որի ձայնագրությանը մասնակցել է Թոմ Մուրը, առաջին անգամ հնչել է 1945 թվականին Carousel մյուզիքլում, այն նաև կատարվում է որպես անգլիական Լիվերպուլ ֆուտբոլային թիմի հիմն իրենց յուրաքանչյուր խաղից առաջ։ 1963 թվականին նա արդեն առաջին տեղն Է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթում Gerry and the Pacemakers խմբի կատարմամբ։ 1945 թվականի դասական երգը 75 տարի անց 2020 թվականի ապրիլի 24-ին կրկին գրավեց առաջին տեղը UK Singles Chart-ում։ Սինգլի վաճառքից ստացված բոլոր միջոցները բարեգործական նպատակներով կօգտագործվեն կորոնավիրուսի համավարակից տուժած բժիշկներին և հիվանդներին օգնելու համար[14][15]։
Մուրի 100-ամյակը նշելու համար բրիտանացի տենոր և դերասան Մայքլ Բոլը երգել է «You'll Never Walk Alone» երգը BBC Breakfast հաղորդման ուղիղ եթերում[49]։ 24 ժամվա ընթացքում[50] այս ներկայացումը ձայնագրվել և վերածվել է թվային սինգլի՝ ձայնակցելով Թոմ Մուրին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) Հոգատարության ձայներ բժիշկների և կամավորների երգչախմբին)[49]։ Decca Records ընկերությունն[51] այդ երգը թողարկել է ապրիլի 17-ին, իսկ երբ բոլոր եկամուտները ստացվել են NHS Charities Together-ում[52], ձայնագրությունն անմիջապես առաջին տեղն է գրավել բրիտանական «The Official Big Top 40» չարթում։ Առաջին 48 ժամվա ընթացքում վաճառվել է գրեթե 36 000 օրինակ, և դա թույլ է տվել նրան դառնալ ամենատարածված երգը, ըստ Official Charts Company-ի գնահատականների[51]։ Ապրիլի 24-ին նա միանգամից իր նորամուտն է նշել UK Singles Chart բրիտանական պաշտոնական հիթ-շքերթում, ինչը Թոմ Մուրին դարձրել է այդ պաշտոնին հասած ամենատարեց մարդը, և նշանակում է, որ նա իր 100-ամյա ծննդյան օրը կլինի թիվ 1-ը[53][54]։
Մորի սինգլի շարժումն առաջին տեղը (թիվ 1 երաժշտական հիթ-շքերթում) հայտնվեց, երբ նրա գլխավոր մրցակիցը, այն ժամանակվա թիվ 1-ը, կանադացի երգիչ The Weeknd-ը Twitter-ի միջոցով խնդրեց մարդկանց աջակցել Մուրին և դարձնել նրան թիվ մեկ իր 100-րդ ծննդյան օրը[55][56]։ Այդպես էլ ստացվեց[57]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուրը Պամելայի հետ ամուսնացել է 1968 թվականին[58], նրանք ունեն երկու դուստ[58] ր՝ Լյուսին[59] և Հաննան։ Պամելան մահացել է 2006 թվականին[58]։ 2008 թվականից սկսած, Մուրը ապրում է Հաննայի, նրա ամուսնու և երկու թոռների հետ Մարստոն-Մորտեյնում, Բեդֆորդշիրում[23]։ Նա նաև ունի ևս երկու թոռ[12]։ Վերջին տարիներին նա բուժվել է NHS-ում մաշկի քաղցկեղից, իսկ 2018 թվականին ունեցել է ազդրի կոտրվածք[11][12][32][60]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.thegazette.co.uk/London/issue/35218/supplement/4057
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 War veteran, 99, raises £9m for NHS by walking lengths of back garden // The Guardian — UK: GMG, 2020. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 3,0 3,1 3,2 Covid-19: Captain Sir Tom Moore dies with coronavirus — BBC, 2021.
- ↑ 4,0 4,1 4,2 Covid-19: Captain Sir Tom Moore dies with coronavirus — BBC News, 2021.
- ↑ Captain Sir Tom Moore, centenarian war veteran who won nation’s hearts with fundraising – obituary — The Daily Telegraph, 2021.
- ↑ Tribute to Colonel Tom Moore
- ↑ 7,0 7,1 7,2 Brewis H. War veteran Captain Tom Moore, 99, hits £14 million for NHS as Matt Hancock calls him an ‘inspiration’ (բրիտ․ անգլ.) — London Evening Standard, 2020.
- ↑ 8,0 8,1 Captain Tom Moore appointed Honorary Colonel to inspire next generation of soldiers — 2020.
- ↑ Special Recognition (բրիտ․ անգլ.)
- ↑ Captain Tom Moore receives gold Blue Peter badge — BBC News, 2020.
- ↑ 11,0 11,1 11,2 Spary Sara։ «War veteran, 99, raises £6 million by walking laps of his garden»։ CNN։ Վերցված է ապրիլի 15, 2020
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Brown Faye (ապրիլի 16, 2020)։ «The story behind the 99-year-old legend who raised £14m for the NHS»։ Metro։ Վերցված է ապրիլի 17, 2020
- ↑ 13,0 13,1 13,2 «Captain Tom Moore's 100th Birthday Walk for the NHS»։ JustGiving։ Վերցված է ապրիլի 24, 2020
- ↑ 14,0 14,1 «The classic hits that are now coronavirus anthems»։ BBC News։ մարտի 27, 2020
- ↑ 15,0 15,1 You’ll Never Walk Alone — Captain Tom Moore, Michael Ball & The NHS Voices of Care Choir
- ↑ «Coronavirus: Veteran from Keighley raises over £2 MILLION for NHS»։ Stray FM։ ապրիլի 14, 2020։ Վերցված է ապրիլի 15, 2020
- ↑ Murray Jessica (ապրիլի 15, 2020)։ «War veteran, 99, raises £6m for NHS by walking lengths of back garden»։ The Guardian։ Վերցված է ապրիլի 15, 2020
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 Nicholls Dominic (ապրիլի 14, 2020)։ «Second World War veteran raises more than £3m for NHS»։ The Telegraph։ Վերցված է ապրիլի 15, 2020
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Կաղապար:London Gazette
- ↑ Whiting Charles, Taylor Eric (2008)։ The Fighting Tykes: An Informal History of the Yorkshire Regiments in the Second World War։ Pen & Sword Military։ էջ 132։ ISBN 978-1844156450
- ↑ The Quarterly Army List (August 1946 – Part I)։ London: HM Stationery Office։ 1946։ էջեր 385a
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 «Army veteran, 99, raises £4m for 'humbled' NHS»։ BBC News։ ապրիլի 15, 2020։ Վերցված է ապրիլի 15, 2020
- ↑ «War veteran, 99, hits £14m for NHS as Hancock calls him an inspiration»։ Evening Standard։ ապրիլի 16, 2020։ Վերցված է ապրիլի 17, 2020
- ↑ «Capt Tom 'speechless' as fundraising passes £23m»։ BBC News։ ապրիլի 18, 2020։ Վերցված է ապրիլի 19, 2020
- ↑ Lovett Samuel (ապրիլի 16, 2020)։ «UK death toll rises again as lockdown to be extended – follow live»։ The Independent։ Վերցված է ապրիլի 16, 2020
- ↑ Patel Holly։ «Petition calling for Bedford's Captain Tom Moore to be knighted reaches over 800,000 signatures as fundraising total tops £26million»։ Bedford Today։ Վերցված է ապրիլի 22, 2020
- ↑ «Capt Tom to be guest of honour at hospital opening»։ BBC News։ ապրիլի 18, 2020։ Վերցված է ապրիլի 19, 2020
- ↑ Lavender Jane (ապրիլի 23, 2020)։ «Captain Tom Moore given special Pride of Britain award in emotional TV surprise»։ mirror։ Վերցված է ապրիլի 23, 2020
- ↑ «Captain Tom is the Pride of Britain - Pride of Britain Awards»։ Pride of Britain Awards։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-01-ին։ Վերցված է ապրիլի 23, 2020
- ↑ «Captain Tom breaks two Guinness World Records - CBBC Newsround»։ BBC։ Վերցված է ապրիլի 25, 2020
- ↑ 32,0 32,1 Low Valentine (ապրիլի 15, 2020)։ «Captain Tom Moore, 99, raises £5m for NHS with 100th birthday walk»։ The Times։ Վերցված է ապրիլի 15, 2020
- ↑ «Army veteran's £7m for NHS 'out of this world'»։ BBC News։ ապրիլի 15, 2020։ Վերցված է ապրիլի 15, 2020
- ↑ «99-year-old army veteran raises more than £1m for NHS with ‘100th birthday walk’»։ The Independent։ ապրիլի 14, 2020։ Վերցված է ապրիլի 14, 2020
- ↑ CaptainTomMoore (15 April 2020)։ «7 MILLION POUNDS!!!! The Great British public, your generosity is just incredible! THANK YOU!!» (Թվիթ)
- ↑ «Captain Tom Moore, 99, breaks all time charity fundraising record with NHS walk»։ i News (JPIMedia)։ Վերցված է 2020-04-16
- ↑ Shaw Neil (2020-04-16)։ «Captain Tom Moore completes £12m walk for NHS with honour guard»։ Wales Online։ Վերցված է 2020-04-16
- ↑ «Stephen's fundraising page»։ JustGiving։ Վերցված է ապրիլի 17, 2020
- ↑ Butterworth Benjamin։ «Captain Tom Moore, 99, breaks all time charity fundraising record with NHS walk»։ i News (JPIMedia)։ Վերցված է ապրիլի 16, 2020
- ↑ Shepka Phil, Lewis Katy (ապրիլի 18, 2020)։ «How will Captain Tom Moore's millions be spent?»։ BBC News։ Վերցված է ապրիլի 18, 2020
- ↑ Shaw Neil (ապրիլի 16, 2020)։ «Captain Tom Moore completes £12m walk for NHS with honour guard»։ HertsLive։ Վերցված է ապրիլի 16, 2020
- ↑ «The Yorkshire Regiment»։ Ministry of Defence։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 27, 2012-ին
- ↑ 43,0 43,1 «Captain Tom Moore marks 100th birthday: Latest updates»։ BBC News։ Վերցված է ապրիլի 30, 2020
- ↑ Southworth Phoebe, Roberts Lizzie (ապրիլի 30, 2020)։ «Captain Tom Moore's 100th birthday: War veteran hails British public as fundraising effort tops £32m»։ The Telegraph։ Վերցված է մայիսի 1, 2020
- ↑ «Captain Tom Moore inspires the next generation of soldiers»։ British Army։ Վերցված է մայիսի 1, 2020
- ↑ «Flypast as Britain's hero of the hour 'Captain Tom' turns 100»։ AFP։ ապրիլի 30, 2020։ Վերցված է ապրիլի 30, 2020
- ↑ United Nations Photo [UN_Photo] (30 April 2020)։ «Secretary-General @antonioguterres wishes happy birthday to @captaintommoore on his #100thbirthday! #HappyBirthdayCaptainTom, #CaptainTom100, @UN» (Թվիթ)
- ↑ «Captain Tom's appeal tops £31m on 100th birthday»։ BBC News։ ապրիլի 30, 2020։ Վերցված է ապրիլի 30, 2020
- ↑ 49,0 49,1 «Captain Tom Moore launches You'll Never Walk Alone charity single with Michael Ball»։ ITV News։ Վերցված է ապրիլի 18, 2020
- ↑ «Captain Tom Moore launches You'll Never Walk Alone charity single with Michael Ball» (անգլերեն)։ ITV News։ Վերցված է ապրիլի 24, 2020
- ↑ 51,0 51,1 «Captain Tom Moore scores UK's top trending song»։ Official Charts։ Վերցված է ապրիլի 22, 2020
- ↑ «Captain Tom Moore and Michael Ball land UK number one with charity single»։ ITV News։ Վերցված է ապրիլի 22, 2020
- ↑ «The oldest artists to score a Number 1 single in the UK»։ Official Charts Company։ Վերցված է ապրիլի 24, 2020
- ↑ «Official Singles Chart Top 100»։ Official Charts Company։ Վերցված է ապրիլի 24, 2020
- ↑ Jones Damian (ապրիլի 23, 2020)։ «The Weeknd wants Captain Moore to knock him off the Number One spot»։ NME։ Վերցված է ապրիլի 26, 2020
- ↑ theweeknd (23 April 2020)։ «everyone in the UK please support @captaintommoore / @mrmichaelball single so this incredible 99 yr old war veteran, walking for the British National Health Service @NHSuk & now raised $35 Million can have a No 1 for his 100th birthday in the UK! We’re routing for you. XO!» (Թվիթ)
- ↑ «Captain Tom Moore claims victory on the Official Chart with You'll Never Walk Alone, becomes the oldest artist to reach Number 1»։ Official Charts Company։ Վերցված է ապրիլի 24, 2020
- ↑ 58,0 58,1 58,2 Lavender Jane (ապրիլի 16, 2020)։ «Captain Tom Moore had 'given up on love' before he met beloved late wife aged 50»։ The Mirror։ Վերցված է ապրիլի 16, 2020
- ↑ «Captain Tom's daughter feels 'pain' of being apart»։ BBC News։ ապրիլի 20, 2020։ Վերցված է ապրիլի 20, 2020
- ↑ Rahman Khaleda (ապրիլի 14, 2020)։ «99-year-old army veteran raises $2 million for charity by walking in his backyard»։ Newsweek։ Վերցված է ապրիլի 15, 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Tom’s Walk for the NHS (JustGiving)(անգլ.)
- twitter.com/captaintommoore Твиттер(անգլ.)
- Տեսանյութը ՅուԹյուբում
- You'll Never Walk Alone — Captain Tom Moore, Michael Ball & The NHS Voices of Care Choir ՅուԹյուբում
|