Թոմմի Ռոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմմի Ռոու
Tommy Roe.png
Բնօրինակ անունանգլ.՝ Tommy Roe
Ի ծնե անունանգլ.՝ Thomas David Roe
Ծնվել էմայիսի 9, 1942(1942-05-09) (78 տարեկան)
Ատլանտա
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, հեղինակ-կատարող և Երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլABC Records
ԱմուսինJosette Banzet?
Կայքtommyroe.com

Թոմաս Դեյվիդ, (Թոմմի) Ռոու (մայիսի 9, 1942(1942-05-09), Ատլանտա) ամերիկացի ռոք և փոփ երաժիշտ, երգահան[1]:

Լավագույնս հիշվում է իր «Sheila» (1962) և «Dizzy» (1969) հիթերով: 1960-ականների վերջերին Ռոուին «հիմնականում ընկալում էին որպես նախատիպային բաբլգամ արտիստի, բայց, հատկապես, իր վաղ կարիերայի ճանապարհին նա գերազանցեց անգամ հռչակ ունեցող որոշ ռոք երաժիշտների», այսպես է իր մասին գրել Allmusic երաժշտական տվյալների բազայի ժուռնալիստ Բիլ Դահլը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի Ատլանտա մայրաքաղաքում, որտեղ էլ հաճախել է Բրաուն ավագ դպրոց[2]: Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Գլխավոր էլեկտրահաղորդալարերի զինվորական կայանում:

1962 թվականին Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում իր «Sheila» երգով արժանացել է առաջին տեղին «Բիլբոուրդ» հիթ թեժ տասնյակում: «Շեյլա» երգի մասսայական վաճառքը նշանակում էր, որ մինչև 1969 թվականը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիան այն չի ներկայացնի երաժշտական ձայնագրման հատուկ մրցանակին[2]:

Երբ 1962 թվականին «Շեյլա» երգը դարձավ հիթ, «ABC Փարըմաունթ» ձայնագրման կենտրոնը խնդրեց Ռոուին շրջագայել հռչակ ու առաջընթաց ձեռք բերելու համար:

Նա ցանկություն չուներ թողնելու իր անվտանգության աշխատակցի աշխատանքը Գլխավոր զինկայանում, քանի դեռ «ABC Փարըմաունթ» ձայնագրման կենտրոնը չառաջարկեց նրան 5000 դոլար գումար[3]:

Այնուամենայնիվ 1963 թվականի մարտին Միացյալ Թագավորության NME բրիտանական երաժշտական ամսագիրը, որն այժմ երաժշտական լրատվական կայք է, հայտարարեց, որ Թոմաս Ռոուն և ամերիկացի կիթառահար, վոկալիստ Քրիս Մոնտեսը The Beatles խմբի և իր երկրպագուների կողմից ստացել են 21 օրյա շրջագայության առաջարկ Միացյալ Թագավորությունում[4]: Արդեն տարեվերջին Ռոուն թոփ տասնյակում էր իր «Everybody» երգով, որը Միացյալ Նահանգներում մտավ թոփ եռյակի մեջ, իսկ Միացյալ Թագավորությունում իններորդ հորիզոնականում էր: Ամերիկացի երգահան Մերլ Քիլգորի կողմից գրված «The Folk Singer» երգը, որը կատարեց երգիչը, ևս դարձավ հանրաճանաչ UK Singles Chart (սինգլների պաշտոնական հիթ-շքերթ Մեծ Բրիտանիայում) հիթ-շքերթում՝ գրավելով չորրորդ հորիզոնականը[5]: Իր ընկեր՝ Ռոյ Օրբիսոնի հրավերով Ռոուն կատարեց ավելի բարեհաջող հյուրախաղեր դեպի Միացյալ Թագավորություն, որտեղ հանդես եկավ բազում հյուրախաղերով: Այնուհետև նա տեղափոխվեց Անգլիա, որտեղ էլ ապրեց մի քանի տարի:

1964 թվականին Ռոուն ձայնագրեց նոր երգ, որը գրել էր Բազ Քեյզնը, իսկ երգը կոչվում էր «Diane From Manchester Square» թարգմանաբար նշանակում է «Դիանան Մանչեսթր հրապարակից»: Այս երգը մի աղջկա մասին է, ով աշխատում էր EMI ստուդիայում: Այն գտնվում է Լոնդոնի Մանչեսթր հրապարակում: Այս սինգլի վաճառքը Միացյալ Թագավորությունում հաջողություն չունեցավ:

1960-ականներին նա ունեցավ ավելի քան 40 հիթ երգեր: 1966 թվականին «Sweet Pea» երգը Միացյալ Նահանգներում 8-րդ հորիզոնականում հայտնվեց, իսկ Կանադայում առաջին հորիզոնականում էր[2]

Նույն կերպ՝ «Hooray for Hazel» երգը ԱՄՆ-ում 6-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, իսկ Կանադայում՝ երկրորդ:

1969 թվականին իր «Dizzy» երգը առաջին տեղում էր Բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում, Կանադայում, ինչպես նաև առաջին տեղում էր ԱՄՆ-ի ամենամեծ պաշտոնական Billboard Hot 100 հիթ-շքերթում[5]: Այս անդրատլանտյան չարտերը գլխավորող երգիչը վաճառել է ավելի քան երկու միլիոն սկավառակի օրինակ մինչև 1969 թվականի ապրիլի կեսերը՝ երրորդ անգամ արժանանալով ոսկե սկավառակ մրցանակի[2]

Ռոուն խաղացել է էպիզոդներում նաև ամերիկյան Green Acres սիթքոմում:

Իր վերջնական հաղթանակը պարգևեց ամերիկացի երաժիշտ Ֆրեդի Ուելլերի կողմից գրված «Jam Up and Jelly Tight» երգը, որն էլ իր հետ բերեց չորրորդ ոսկյա սկավառակի ձայնագրությունը՝ գրավելով 8-րդ տեղը Միացյալ Նահանգներում և 5-րդ տեղը՝ Կանադայում[2]:

Չնայած իր երաժշտական ոճը որոշակի անկում էր ապրում 1970-ականների երաժշտական շուկայում, այնուամենայնիվ երգիչը շարունակում էր ներկայանալ զանազան համերգային ելույթներով, հանդիպումներով, երբեմն էլ ներկայանալով 60-ականների նոստալգիկ ռոք երգիչներով ինչպիսիք են Ֆրեդի Քենոնը և Բոբբի Վիին: Նա ձայնագրել էր բազմաթիվ սինգլներ 1970-ականների վերջերին և 1980-ականներին արդեն գրավել էր երաժշտական շուկան: 1986 թվականին Ռոուն ընդգրկվեց Ջորջիա նահանգի Georgia Music Hall of Fame կառույցում, և տվյալ ժանրում իր առաջին ներդրումը ճանաչվել է Rockabilly Hall of Fame կազմակերպության կողմից:

Ռոուի ինքնակենսագրությունը առաջին անգամ հրատարակվել է 2016 թվականին, որի հեղինակը Մայքլ Ռոբերտ Գրիգորյանն է[6], իսկ գիրքը վերնագրված է «From Cabbagetown to Tinseltown and places in between»:

2018 թվականի փետրվարի 7-ին իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հայտարարեց իր բեմը թողնելու մասին.

«Այսօր ես հայտարարում եմ իմ բեմից հեռանալու մասին: Ես այնքան շատ, հիանալի հիշողություններ ունեմ  երաժշտության ու իմ երկրպագուների հետ կապված, ովքեր տարիներ շարունակ ինձ վստահել ու սատարել են: Ճիշտն ասեմ՝ 55 տարի շարունակ: Ինձ համար մեծ պարգև է այս ողջ ժամանակը ձեզ հետ կիսելը: Հուսով եմ՝ իմ երաժշտությունը շարունակելու է ժպիտ պարգևել ձեր սրտերին և ուրախություն ձեր կյանքին: Ես ձեզ հետ կհաղորդակցվեմ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով: Իսկ հիմա ես դուրս գամ պլանավորված համերգների և հարցազրույցների ուշադրության կենտրոնում լինելուց:                                                                              Կրկին շնորհակալ եմ ձեզ ձեր հավատարմության համար: Սիրում եմ բոլորիդ և թո՛ղ Աստված օրհնի ձեզ: Թոմմի»:

2019 թվականի հունիսի 25-ին The New York Times ամսագիրը Թոմմի Ռոուին հարյուրավոր այլ արվեստագետների հետ ներառել է այն ցուցակի մեջ, ում նյութերն, ըստ ամսագրի, ոչնչացվել են 2008 թվականին Universal Studio կինոստուդիայում հրդեհի ժամանակ[7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրել է Ջորջիա նահանգում՝ Ատլանտայում, Կալիֆորնիայում՝ Բևեռլի Հիլզում: Ամուսնացած է ամերիկացի դերասանուհի Ժոզեթ Բանզեթի հետ: Ունի մեկ դուստր Սայնթիա անունով, երեք թոռնիկներ, որոնք ևս ապրում են Ջորջիա նահանգում[8] :

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված: Թոմմի Ռոուի սկավառակագրությունը

  • Sheila (1962)
  • Everybody Likes Tommy Roe (1963)
  • Something for Everybody (1964)
  • Sweet Pea (1966)
  • Phantasy (1967)
  • It's Now Winter's Day (1967)
  • Heather Honey (1969)
  • Dizzy (1969)
  • We Can Make Music (1970)
  • Beginnings (1971)
  • Energy (1976)
  • Full Bloom (1977)
  • Devil's Soul Pie (2012)
  • Confectioner's (2017)

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Beatles խմբի Live! at the Star-Club in Hamburg, Germany; 1962[9] ալբոմը, որը ձայնագրվել է Համբուրգում 1962 թվականին: Այն ձայնագրվել է մինչև խմբի աշխարհահռչակ դառնալը,որի մեջ ներառված էր "Sheila" երգի տարբերակներից մեկը:

  • "Sweet Pea" երգը "Lyte As A Rock" երգի հետ համեմված, որը հայտնվեց 1988 թվականին Lyte As A Rock ալբոմում ամերիկացի ռեպպեր MC Լայթի կողմից:
  • 1991 թվականին Ուանդեր Սթաֆն ու Վիք Ռիվիսը թողարկեցին "Dizzy" երգի այլ կատարումը(cover), որը Միացյալ Թագավորության երաժշտական չարտերում զբաղեցնում էին առաջնային տեղեր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bill Dahl (1942-05-09)։ «Tommy Roe | Biography»։ AllMusic։ Վերցված է 2014-01-31 )
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Murrells Joseph (1978)։ The Book of Golden Discs (2nd ed.)։ London: Barrie and Jenkins Ltd։ էջեր 151, 210, 247 & 266։ ISBN 0-214-20512-6 
  3. The Billboard Book of Number One Hits - Fred Bronson - Google Books։ Books.google.com։ Վերցված է հունվարի 31, 2014 
  4. Tobler John (1992)։ NME Rock 'N' Roll Years (1st ed.)։ London: Reed International Books Ltd։ էջ 118։ CN 5585 
  5. 5,0 5,1 Roberts David (2006)։ British Hit Singles & Albums (19th ed.)։ London: Guinness World Records Limited։ էջ 467։ ISBN 1-904994-10-5 
  6. Tommy Roe, Michael Robert Krikorian (հունվարի 22, 2016)։ From Cabbagetown to Tinseltown and places in between։ CreateSpace Independent Publishing Platform։ ISBN 978-1523646814 
  7. Rosen Jody (հունիսի 25, 2019)։ «Here Are Hundreds More Artists Whose Tapes Were Destroyed in the UMG Fire»։ The New York Times։ Վերցված է հունիսի 28, 2019 
  8. Rebeat Magazine: "Then and Now, “Everybody” Really Loves Tommy Roe – Part Two" by Rick Simmons April 29, 2015
  9. «US albums: The Beatles Live at the Star-Club in Hamburg, Germany, 1962»։ DM's Beatles Site։ Վերցված է հունիսի 24, 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]