Թոմի Օուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմի Օուր
անգլ.՝ Tommy Oar
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 10, 1991(1991-12-10)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Գոլդ Քոստ
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

Թոմաս Մայքլ (Թոմի) Օուր (անգլ.՝ Thomas Michael "Tommy" Oar, դեկտեմբերի 10, 1991(1991-12-10)[1][2][3], Գոլդ Քոստ), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Մակարթուր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է եկել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օուրը ֆուտբոլային կարիերան սկսել է «Քվինսլենդ Ռոար» ֆուտբոլային ակումբում Ավստրալիայի 2008/09 մրցաշրջանի ֆուտբոլի առաջնությունում։

2010 թվականի ապրիլի 2-ին Օուրը «Բրիսբեն Ռոար»-ից իր խաղընկերների՝ Մայքլ Զուլոյի և Ադամ Սարոտայի հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել «Ուտրեխտ» ֆուտբոլային ակումբի հետ[4]։ Հուլիսի 15-ին Թոմին նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի շրջանակներում «Տիրանա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում՝ դաշտում անցկացնելով 5 րոպե։ 2011 թվականի սեպտեմբերի 22-ին Նիդերլանդների ֆուտբոլի գավաթի մրցախաղում խփել է իր առաջին գոլը՝ նվաճելով «Դե Գրասչափ»-ի դարպասը[5]։

2015 թվականի օգոստոսի 29-ին Օուրը ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Իփսվիչ Թաուն»-ին՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[6]։

2016 թվականի փետրվարի 29-ին Օուրը վերադարձել է «Բրիսբեր Ռոար»՝ ստորագրելով 2,5-ամյա պայմանագիր[7][8]։

2017 թվականի հունիսին 350 հազար եվրոյով տեղափոխվել է Կիպրոսի «ԱՊՕԷԼ» ակումբ[9]։ ԱՊՕԷԼ-ում նորամուտը նշել է 2017 թվականի հուլիսի 12-ին Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժ»-ի դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղում[10]։

2018-ի սեպտեմբերին ԱՊՕԵԼ-ի հետ Օուրի պայմանագիրը խզվել էր, որից հետո նա վերադարձել է հայրենիք՝ երկու տարվա պայմանագիր կնքելով «Սենտրալ Կոստ Մարինես»-ի հետ[11]։

2020 թվականի հունվարի 15-ին Օուրը ներկայացվել է որպես ապագա Էյ-լիգայի «Մաքարտուր» ակումբի առաջին խաղացող, որը սկսում է ելույթները 2020/21 մրցաշրջանում՝ կնքելով երկամյա պայմանագիր[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՊՕԷԼ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Australisch trio tekent contract». FC Utrecht (հոլանդերեն). 2010 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  5. «Oar scores screamer in Holland». Fox Sports (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 17-ին.
  6. Steve Pearce (2015 թ․ օգոստոսի 29). «Oar-some move for Tommy!». Ipswich Town (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  7. «Hyundai A-League coup: Roar sign Socceroos winger». A-League (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  8. «Tommy Oar returns to Brisbane Roar». The World Game (անգլերեն). 2016 թ․ փետրվարի 29. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  9. «Tommy Oar set for €350,000 move to Cypriot club APOEL FC». ESPN (անգլերեն). 2017 թ․ հունիսի 19. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  10. Ben Somerford (2017 թ․ հուլիսի 13). «Oar's APOEL claim UCL win». FTBL (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  11. Jacob Windon (2018 թ․ սեպտեմբերի 19). «Central Coast Mariners land huge double signing». A-League (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  12. Samuel Green (2020 թ․ հունվարի 15). «Signing news: Oar becomes Macarthur FC's first signing». A-League (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմի Օուր» հոդվածին։