Jump to content

Թոմի Յուրիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմի Յուրիչ
Tomi Jurić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ավստրալիա Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1991(1991-07-22)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Հասակ 189 սմ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա Լյուցերն
Համար 9
Պատանեկան կարիերա
Խորվաթիա Հուրստվիլ Զագրեբ
Ավստրալիա Սիդնեյ Օլիմպիկ
Ավստրալիա Սիդնեյ Յունայթեդ
2008-2009 Խորվաթիա Տրնխե
2009-2010 Խորվաթիա Կրոացիա Սեսվետե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2011 Խորվաթիա Կրոացիա Սեսվետե 24 (12)
2011-2012 Խորվաթիա Լոկոմոտիվա 14 (3)
2012-2013 Խորվաթիա Ինտեր Զապրեշիչ 12 (1)
2013 Ավստրալիա Ադելաիդա Յունայթեդ 7 (2)
2013-2015 Ավստրալիա Վեստերն Սիդնեյ Ուոնդերերս 34 (12)
2015-2016 Նիդերլանդներ Ռոդա 17 (4)
2016-ներկա Շվեյցարիա Լյուցերն 30 (8)
Ազգային հավաքական
2013-ներկա Ավստրալիա Ավստրալիա 26 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թոմի Յուրիչ (անգլ.՝ Tomi Jurić, հուլիսի 22, 1991(1991-07-22)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս շվեյցարական «Լյուցերն»-ի և Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 10-ին Թոմի Յուրիչը պայմանագիր է կնքել ավստրալիական «Ադելաիդա Յունայթեդ»-ի հետ[3]։ Թիմի կազմում իր դեբյուտը Թոմին նշել է փետրվարի 16-ին՝ «Սելտիկ»-ի դեմ խաղում։ Հենց այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը, իսկ հանդիպումն ավարտվել է 1-2 հաշվով։

2013 թվականի մայիսի 20-ին Յուրիչը տեղափոխվել է «Վեստերն Սիդնեյ»։ Նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր։ Իր դեբյուտը թիմի կազմում նա նշել է 2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ «Սենտրալ Կոստ Մարիներս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ «Վեստերն Սիդնեյ»-ի կազմում իր առաջին գոլը Թոմին խփել է 2014 թվականի մայիսի 7-ին՝ «Սանֆրեչե Հիրոսիմա»-ի դեմ խաղում։ Իր առաջին մրցաշրջանում Թոմի Յուրիչը մասնակցել է 29 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ։

2015 թվականի օգոստոսի 15-ին 1-ամյա պայմանագիր է կնքել հոլանդական «Ռոդա»-ի հետ[4]։ Թիմի կազմում իր դեբյուտը Յուրիչը նշել է սեպտեմբերի 2-ին՝ «Ֆեյենորդ»-ի դեմ խաղում։ Նա 71-րդ րոպեին փոխարինել է Էդվինա Գայասին[5]։

2016 թվականի հուլիսի 2-ին Թոմի Յուրիչը տեղափոխվել է «Լյուցերն»։ Իր առաջին իսկ խաղում նա դարձել է նաև գոլի հեղինակ[6]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Թոմին նշել է 2013 թվականի հուլիսի 20-ին՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում մասնակցել է Ասիայի Գավաթի 2015 թվականի խաղարկությանը, որտեղ դարձել է չեմպիոն։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթակիր - 2014
  • Ասիայի գավաթի խաղարկության հաղթող - 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Reds secure Juric for remainder of Season 8». footballaustralia.com.au. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  4. http://allsports.com.gh/football/roda-jc-sign-australian-striker-tomi-juric-id4074715.html(չաշխատող հղում)
  5. Roda JC vs. Feyenoord - 20 September 2015 - Soccerway
  6. Stoll, Nick (2016 թ․ օգոստոսի 1). «Juric scores double for Swiss side Luzern». SBSwork=The World Game.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմի Յուրիչ» հոդվածին։