Թոմաս Ֆրեդերիկ Չիզմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ֆրեդերիկ Չիզմեն
անգլ.՝ Thomas Frederic Cheeseman
Ծնվել էհունիսի 8, 1846(1846-06-08)[1][1][2][…]
Հալ, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էհոկտեմբերի 6, 1923(1923-10-06)[1][1][2][…] (77 տարեկան)
Օքլենդ, Նոր Զելանդիա[3]
Քաղաքացիություն Նոր Զելանդիա[3] և  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մասնագիտությունբուսաբան, botanical collector, թանգարանի աշխատակից, ֆոնդապահ և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Auckland War Memorial Museum Tāmaki Paenga Hira?[4][5] և Օքլենդի միջնակարգ դպրոց[3]
Գործունեության ոլորտբուսաբանություն[3] և կենդանաբանություն[3]
Պաշտոն(ներ)President of the Royal Society of New Zealand?
ԱնդամակցությունԼոնդոնի Լինեական ընկերություն[3] և Լոնդոնի կենդանաբանական ասոցիացիա[3]
Ալմա մատերSt John's Theological College?
Պարգևներ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Cheeseman
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Frederick Cheeseman Վիքիպահեստում

Թոմաս Ֆրեդերիկ Չիզմեն (անգլ.՝ Thomas Frederic Cheeseman[9][10][11], հունիսի 8, 1846(1846-06-08)[1][1][2][…], Հալ, Իսթ Ռայդինգ օֆ Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հոկտեմբերի 6, 1923(1923-10-06)[1][1][2][…], Օքլենդ, Նոր Զելանդիա[3]), անգլիական[10][11] ծագմամբնորզելանդացի բուսաբան[10], կենդանաբան[10] և բնագետ[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ֆրեդերիկ Չիզմենը ծնվել է Քինգսթոն-ափոն-Հալլ քաղաքում 1846 թվականին[9][10][11]։ 1852 թվականին 6 տարեկան հասակում Նա ընտանիքի հետ գաղթել է Նոր Զելանդիա[10]։ Թեև Թոմաս Ֆրեդերիկ Չիզմենը հայտնի է եղել հիմնականում որպես բուսաբան, նա հավանաբար կկարողանար հասնել նույն համբավին կենդանաբանության ոլորտում, եթե որոշեր կենդանաբանական թեման առաջնային դարձնել իր գիտական հետազոտություններում[10]։ 1876 թվականին նա հրապարակել է Օքլենդի նավահանգստում հայտնաբերված փափկամարմինների նոր տեսակների ցանկը[10]։ Բայց ավելի մեծ նշանակություն են ունեցել նրա երեք աշխատանքները, որոնցում նկարագրված էին փափկամարմինների նոր ցեղեր և նոր տեսակներ[10]։ Այս երեք աշխատանքները այնքան լավ են գրվել, որ արված եզրակացությունները մինչ օրս մնում են անվիճելի, և տվյալ գիտական աշխատություններում հետազոտության օբյեկտի դիտարկումը դեռևս ծառայում է որպես մոդել, թե ինչպես պետք է նման աշխատանքներ կատարվեն[10]։ Թոմաս Ֆրեդերիկ Չիզմենը մահացել է 1923[9][10][11] թվականի հոկտեմբերի 15-ին[11] կամ հոկտեմբերի 16-ին[10]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ֆրեդերիկ Չիզմենը մասնագիտացել է պտերազգիների և սերմնավոր բույսերի ուսումնասիրության ոլորտում[9]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ֆրեդերիկ Չիզմենը հրատարակել է 79[12] հոդված Transactions of the Royal Society of New Zealand-ում, այդ թվում՝

  • Cheeseman T. F. 1878. Descriptions of three new Species of Opisthobranchiate Mollusca, from New Zealand. Transactions of the Royal Society of New Zealand, volume 11[13]
  • Cheeseman T. F. 1906. Manual of the New Zealand flora[14].
  • Cheeseman T. F, Hemsley W. B. & Smith M. 1914. Illustrations of the New Zealand Flora, volume 1[15], volume 2[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]