Jump to content

Թոմաս Ֆոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Թոմաս Ֆոլի
Կուսակցություն՝Դեմոկրատական կուսակցություն
Ծննդյան օր՝ մարտի 6, 1929(1929-03-06)[1]
Ծննդավայր՝Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ
Վախճանի օր՝հոկտեմբերի 18, 2013(2013-10-18)[2][1] (84 տարեկան)
Վախճանի վայրը՝Վաշինգտոն, ԱՄՆ
Պարգևներ՝

Թոմաս Սթիվեն Ֆոլի (անգլ.՝ Tom Foley, մարտի 6, 1929(1929-03-06)[1], Սպոքան, Վաշինգտոն, ԱՄՆ - հոկտեմբերի 18, 2013(2013-10-18)[2][1], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ: 1989-1995 թվականներին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, 1997-2001 թվականներին Ճապոնիայում ԱՄՆ դեսպան:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ֆոլին ծնվել է Սպոքեն քաղաքում (Վաշինգտոն): 1946 թվականին ավարտել է Սպոքենի Գոնզագայի ճիզվիտական նախապատրաստական դպրոցը։ Սովորել է Սպոքենի Գոնզագայի համալսարանում և Սիեթլի Վաշինգտոնի համալսարանում։ 1951 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան։ 1957 թվականին ստացել է իրավագիտության աստիճան:

Իրավաբանական կրթություն ստանալուց հետո՝ Ֆոլին սկսել է մասնավոր գործունեությամբ զբաղվել։ 1958 թվականին սկսել է աշխատել որպես Սպոքենի շրջանի դատախազի օգնական։ 1958 1959 թվականներին դասավանդել է Սպոքենում՝ Գոնզագայի համալսարանի իրավաբանական դպրոցում։ 1960 թբականից սկսել է աշխատել Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազի գրասենյակում։

1961 թվականին Ֆոլին տեղափոխվել է Վաշինգտոն և մտնել Սենատի էներգետիկայի և բնական պաշարների կոմիտեի կազմի մեջ, որտեղ աշխատել է մինչև 1964 թվականը։

1964 թվականին Ֆոլին առաջադրվել է դեմոկրատական կուսակցության թեկնածու Վաշինգտոն նահանգի 5-րդ շրջանում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Ֆոլին հաղթել է գործող հանրապետական կոնգրեսական Ուոլթ Հորանին։ Հետագայում Ֆոլին 14 անգամ վերընտրվել է նույն շրջանից մինչև իր պարտությունը 1995 թվականին։

1978 թվականին Ֆոլին ընտրվել է մեծամասնության կուսակցության խորհրդարանական կազմակերպիչ, իսկ 1987 թվականին դարձել է մեծամասնության կուսակցության առաջնորդ։ 1989 թվականին Ֆոլին ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ դառնալով առաջին խոսնակը Ժայռոտ լեռներից արևմուտք գտնվող նահանգներից։ Ֆոլին նաև դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակը ԱՄՆ քաղաքացիական պատերազմից ի վեր՝ կորցնելով իր պաշտոնը ընտրություններում կրած պարտության արդյունքում:

1997 թվականին նախագահ Բիլ Քլինթոնը Ֆոլիին նշանակեց Ճապոնիայում ԱՄՆ դեսպան: Այդ պաշտոնում Ֆոլին մնացել է մինչև 2001 թվականը։ 2001-2008 թվականներին Ֆոլին եղել է Եռակողմ հանձնաժողովի հյուսիսամերիկյան նախագահը[3]։ 2003 թվականի հուլիսի 9-ին Վաշինգտոնի նահանգապետ Գարի Լոկը Թոմաս Ֆոլիին պարգևատրել է «Ծառայությունների համար» մեդալով՝ նահանգի բարձրագույն պարգևով։

Թոմաս Ֆոլին մահացել է 2013 թվականի հոկտեմբերի 18-ին Վաշինգտոնի իր տանը՝ մի քանի կաթվածներից և թոքաբորբից հետո:

  • Պատվո ասպետ-հրամանատարի շքանշան (Մեծ Բրիտանիա)։
  • «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան (ԳԴՀ)[3]։
  • Պատվո լեգեոնի շքանշան (Ֆրանսիա)[3]։
  • «Ծագող արևի» առաջին աստիճանի շքանշան (1995) (Ճապոնիա)[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Green M. N. Foley, Thomas S. (06 March 1929–18 October 2013) // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2018. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0700869
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Thomas S. Foley, bio notes». Trilateral Commission (անգլերեն). 2008-05. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.