Թոմաս Ֆինկե
Թոմաս Ֆինկե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1561[1] Ֆլենսբուրգ, Շլեզվիգի Դքսություն[1] |
Մահացել է | ապրիլի 24, 1656[1][2] (95 տարեկան) Կոպենհագեն, Դանիա-Նորվեգական ունիա[1] |
Գերեզման | Church of Our Lady[3] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, ֆիզիկոս, համալսարանի դասախոս և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Կոպենհագենի համալսարան[1] |
Գործունեության ոլորտ | Եռանկյունաչափություն և բժշկություն |
Պաշտոն(ներ) | ռեկտոր, ռեկտոր, ռեկտոր և ռեկտոր |
Ալմա մատեր | Պադովայի համալսարան (1587)[1], Բազելի համալսարան (1583)[1], Altes Gymnasium? (1577)[1] և Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1582)[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Thomas Fincke (mathematician) Վիքիպահեստում |
Թոմաս Ֆինկե (դան․՝ Thomas Fincke, հունվարի 6, 1561[1], Ֆլենսբուրգ, Շլեզվիգի Դքսություն[1] - ապրիլի 24, 1656[1][2], Կոպենհագեն, Դանիա-Նորվեգական ունիա[1]), դանիացի մաթեմատիկոս, բժիշկ և աստղագետ։ Հիմնականում հայտնի է որպես եռանկյունաչափական երկու ֆունկցիաների՝ տանգենսի և սեկանսի անունների հեղինակ։ Փաստաթղթերում հանդիպում են նրա ազգանվան բազմաթիվ տարբերակներ՝ Fincke, Finke, Finck, Fink, իսկ իր լատինական աշխատությունները ստորագրել է Finchius կամ Finckius ազգանվամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ֆլենսբուրգ (այդ ժամանակ՝ դանիական նահանգ՝ Շլեզվիգ) քաղաքում՝ գերմանացի առևտրականի ընտանիքում։ Հոր մահից հետո մեծացրել է հորեղբայրը։ 1570-ից մինչև 1577 թվականը սովորել է տեղի լյութերական դպրոցում, ապա Ստրասբուրգում՝ մաթեմատիկա և աստղագիտություն։ 1582 թվականին նա լսել է մի շարք դասախոսություններ Հայդելբերգում, Լայպցիգուշում և Գերմանիայի այլ համալսարաններում։ 1583 թվականին կարճ ժամանակով վերադարձավ Ֆլենսբուրգ, այնուհետև մեկնեց Բազել։ Աշխատել է Բազելի համալսարանում, ապա Կոպենհագենի (ավելի քան 60 տարի) համալսարանում, որտեղ տարբեր ժամանակ ղեկավարել է բժշկության, մաթեմատիկայի և հռետորության ամբիոնը։
Բացի աստղագիտական աշխատանքներից, նա մանրամասն ուսումնասիրել և գրել է աշխատություն շրջանագծի և գնդի վերաբերյալ, որը նա անվանել է «Շրջանի երկրաչափություն» (լատին․՝ Geometria rotundi, Բազել, 1583 թվական)։ Այս գրքում, բացի տանգենսի և սեկանսի անվանումներից, Ֆինկեն առաջարկեց գեոդեզիական խնդրի բնօրինակ լուծումը. գտնել եռանկյան անկյունները, եթե հայտնի է դրանց գումարը՝ և հանդիպակած կողմերի հարաբերակցությունը՝ : Խնդրի լուծման համար Ֆինկեն օգտագործել է Ռեգիոմոնտանի բանաձևը[4]։ Ֆինկեի գիրքը մեծ ազդեցություն ունեցավ Նեփյերի, Կլավիուսի և Պիտիսկուսի վրա։
Ֆինկեի դուստրը՝ Դորոտեյան, ամուսնացել է հայտնի դանիացի բնագետ Օլե Ուորմայի հետ։
Ֆլենսբուրգում գիտնականի պատվին փողոց է անվանվել (Thomas-Fincke-Straße):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История математики. С древнейших времен до начала Нового времени // История математики / Под редакцией А. П. Юшкевича, в трёх томах. — М.: Наука, 1970. — Т. I.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Томас Финке Արխիվացված 2018-11-07 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ֆինկե» հոդվածին։ |
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1561 ծնունդներ
- Ապրիլի 24 մահեր
- 1656 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Պադովայի համալսարանի շրջանավարտներ
- Ստրասբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ
- Դանիացի բժիշկներ
- Դանիացի աստղագետներ
- Դանիացի ֆիզիկոսներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի գիտնականներ