Jump to content

Թոմաս Քինիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Քինիլի
Ծնվել էհոկտեմբերի 7, 1935(1935-10-07)[1][2][3][…] (89 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա[4][5]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, վիպասան, դերասան և հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունSt Patrick's College, Strathfield?
Ուշագրավ աշխատանքներՇինդլերի ցուցակը
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
 Thomas Keneally Վիքիպահեստում

Թոմաս Քինիլի (անգլերեն՝ Thomas Keneally. հոկտեմբերի 7, 1935(1935-10-07)[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա[4][5]), ավստրալիացի դրամատուրգ, սցենարիստ, դերասան և գրող, վեպի, դրամայի ժանրերում բեսթսելլերների հեղինակ։ Գրել է նաև Ուիլյամ Քոյլ կեղծանունով։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Մայքլ «Միք» Քինիլին ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 7- ին Սիդնեյում, իռլանդական կաթոլիկ ընտանիքում: Իր վաղ տարիներն անցկացրել է Նոր Հարավային Ուելսի հյուսիսային քաղաքներում, որից հետո տեղափոխվել է Սիդնեյի Հոմբուշ շրջան: Ասթմայով հիվանդ լինելու պատճառով նա իր ժամանակի մեծ մասը հատկացնում էր գրքեր կարդալուն:

Ավստրալիայի քաղաքացիական զինված ուժերում ծառայելուց հետո Թոմասն ուսանել է Սթրաթֆիլդի Սուրբ Պատրիկ քոլեջում: Այնուհետև ընդունվել է Սուրբ Պատրիկի սեմինարիա, որպեսզի վերապատրաստվի որպես կաթոլիկ քահանա, բայց հեռացել է նախքան իր ձեռնադրվելը:

1960-1967 թթ. Սիդնեյում աշխատել է որպես ավագ դպրոցի ուսուցիչ, 1968-1970 թթ.՝ Նոր Հարավային Ուելս նահանգի Նոր Անգլիայի համալսարանում՝ դրամայի դասախոս: Ընդգրկվել է Ավստրալիայի գրական հաստատությունների ղեկավար մարմիններում։ 1987-1990 թթ եղել է Ավստրալիայի գրողների միության խորհրդի անդամ, իսկ 1985-1990թթ.՝ Ավստրալիայի գրքի ազգային խորհրդի նախագահ։ 1991-1995 թթ հրավիրյալ պրոֆեսոր էր Իրվինի Կալիֆոռնիական համալսարանում և Նյու Յորքի համալսարանում:

Նրա առաջին վեպը՝ «The Place at Whitton»-ը, լույս է տեսել 1964 թվականին։ Իր երրորդ՝ «Արտույտներ և հերոսներ բերեք» վեպի հրատարակումից հետո իրեն հիմնականում նվիրել է գրական աշխատանքին։

Քինիլիի հաջորդ գործերից երեքը՝ «Ջիմմի Բլեքսմիթի երգը» / The Chant of Jimmie Blacksmith, «Բամբասանք անտառից» / Gossip from the Forest և «Կոնֆեդերատները» / Confederates, առաջադրվել են Բուքերյան մրցանակի։ Նրա վեպերից շատերը պատմական նյութի վերամշակում են, թեև գրված են արդիական ոճով և հոգեբանությամբ։

Քինիլին առավել հայտնի դարձավ իր «Շինդլերի տապանը» (1982) վեպով (հրատարակվել է նաև Շինդլերի ցուցակը վերնագրով), որը բուռն վեճեր առաջացրեց հակասեմականության և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության վերաբերյալ տարածված տեսակետից տարբերվող տեսակետ ներկայացնելու պատճառով: Գիրքն արժանացել է հեղինակավոր Բուքերյան մրցանակի։ 1993 թ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը վեպի հիման վրա նկարահանել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմը՝ Լիամ Նիսոնի, Ռալֆ Ֆայնսի և Բեն Քինգսլիի մասնակցությամբ։ Ֆիլմն արժանացել է հեղինակավոր Օսկար կինոմրցանակի:

Թոմաս Քինիլին 1983 թ. պարգևատրվել է Ավստրալիայի շքանշանով։

1965 թվականին նա ամուսնացել է Ջուդիթ Մարտինի հետ, ումից ունեցել է 2 դուստր։ Իր ընտանիքի հետ նա ապրում է Սիդնեյում:

  • The Place at Whitton (1964)
  • The Fear / Վախը (1965)
  • Bring Larks and Heroes / Բերեք արտույտներ և հերոսներ (1967)
  • Three Cheers for the Paraclete / Երեք ծափողջույն պարակլետի համար (1968)
  • The Survivor (1969)
  • A Dutiful Daughter (1971)
  • The Chant of Jimmie Blacksmith / Ջիմմի Բլեքսմիթի երգը (1972)
  • Blood Red, Sister Rose / Արնակարմիր, քույր վարդ (1974)
  • Gossip from the Forest / Բամբասանք անտառից (1975)
  • Season in Purgatory / Սեզոն քավարանում (1976)
  • Victim of the Aurora / Ավրորայի զոհը (1977)
  • Ned Kelly and the City of Bees / Նեդ Քելլին և մեղուների քաղաքը (1978)
  • Passenger / Ուղևորը (1979)
  • Confederates / Կոնֆեդերատներ (1979)
  • The Cut-Rate Kingdom (1980)
  • Bullie's House / Բուլլիի տունը (1981)
  • Schindler's Ark / Շինդլերի տապանը (1982) - հրատարակվել է նաև Շինդլերի ցուցակը, վերնագրով. արժանացել է Բուքերյան մրցանակի:
  • A Family Madness / Ընտանեկան խելացնորություն (1985)
  • The Playmaker (1987)
  • To Asmara / Ասմարային (1989) – հրատարակվել է նաև Towards Asmara վերնագրով
  • Act of Grace / Շնորհի գործողություն (1989) - հրատարակել է Ուիլյամ Քոյլ կեղծանունով:
  • By the Line (1989)
  • Flying Hero Class (1991)
  • Chief of Staff / Աշխատակազմի ղեկավար (1992) - հրատարակել է Ուիլյամ Քոյլ կեղծանունով:
  • Woman of the Inner Sea / Ներքին ծովի կինը (1992)
  • Jacko: The Great Intruder (1993)
  • A River Town (1995)
  • Bettany's Book / Բեթանիի գիրքը (2000)
  • The Office of Innocence / Անմեղության գրասենյակը (2002)
  • The Tyrant's Novel / Բռնակալի վեպը (2003)
  • Widow and Her Hero / Այրին և նրա հերոսը (2007)
  • The People's Train / Ժողովուրդների գնացքը (2009. վեպ ռուս հեղափոխականների մասին[8])
  • The Daughters of Mars / Մարսի դուստրերը (2012)
  • Shame and the Captives (2014)
  • Blackberries (2012)

Վավերագրական երկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Moses the Lawgiver / Մովսես Օրենսդիրը (1975)
  • Outback (1983)
  • Australia: Beyond the Dreamtime (1987) (with Patsy Adam-Smith and Robyn Davidson) / Ավստրալիա՝ երազի ժամանակից այն կողմ (1987) (Փեթսի Ադամ-Սմիթի և Ռոբին Դևիդսոնի հետ)
  • Now and In Time To Be: Ireland and the Irish / Այժմ և լինելու ժամանակ. Իռլանդիան և իռլանդացիները (1991)
  • The Place Where Souls Are Born: A Journey to the Southwest / Վայր, որտեղ հոգիներ են ծնվում. ճանապարհորդություն դեպի հարավ-արևմուտք (1992)
  • The Utility Player: The Des Hasler Story (1993)
  • Memoirs from a Young Republic (1993)
  • Our Republic / Մեր հանրապետությունը (1993)
  • Homebush Boy: A Memoir (1995)
  • The Great Shame: A Story of the Irish in the Old World and the New / Մեծ ամոթը. իռլանդացիների պատմությունը հին աշխարհում և նորում (1998)
  • American Scoundrel: Love, War and Politics in 19th-century America / Ամերիկյան սրիկան. սերը, պատերազմը և քաղաքականությունը 19-րդ դարի Ամերիկայում (2002)
  • Լինքոլն (2002)
  • Dimsum Asia's Literary Journal (2005) (Յու Հուայի հեղինակակցությամբ)
  • The Commonwealth of Thieves: The Story of the Foundation of Australia (2005)
  • Searching for Schindler / Շինդլերին որոնելիս (2007)
  • Australians: Origins to Eureka (2010)
  • Three Famines / Երեք սով (2011)
  • Australians: Eureka to the Diggers (2011)

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 Լիբիդո - ըստ «Քահանան» երկի
  • 1974 Էսսինգթոն - հեռուստաֆիլմ
  • 1976 Սատանայի խաղահրապարակը - դերասան, նկարահանվել է հայր Մարշալի դերում
  • 1978 The Chant of Jimmie Blacksmith - նկարահանվել է նաև խոհարարի դերում
  • 1979 Սցենար - հեռուստասերիալ, 1-ին դրվագի հեղինակ
  • 1984 Silver City
  • 1988 The Fremantle Conspiracy - հեռուստատեսային ֆիլմի գաղափարի հեղինակ
  • 1993 Շինդլերի ցուցակը
  • 1999 Օլիմպիական փառք - վավերագրական
  • 2007 The Final Winter - դերասան, նկարահանվել է Հարրիի դերում
  • 2012 The People Speak Australia - վավերագրական ֆիլմ
  • «Մեծ սովը» (2017)[9] - սցենարի հեղինակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.nndb.com/lists/503/000063314/
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://www.abc.net.au/pm/content/2014/s4060537.htm
  5. 5,0 5,1 5,2 http://www.abc.net.au/talkingheads/txt/s1989104.htm
  6. https://thebookerprizes.com/fiction/backlist/1982
  7. Australian honours system
  8. Наталья Голицына — «Народный поезд» — роман о русских революционерах в Австралии Արխիվացված 2017-04-23 Wayback Machine, Радио Свобода, 04.02.2010
  9. «The Great Hunger». Արխիվացված է օրիգինալից 2021-08-01-ին. Վերցված է 2019-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Քինիլի» հոդվածին։