Jump to content

Թոմաս Փիքոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Փիքոք
անգլ.՝ Thomas Love Peacock
Ծնվել էհոկտեմբերի 18, 1785(1785-10-18)[1][2][3][…]
ԾննդավայրWeymouth, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էհունվարի 23, 1866(1866-01-23)[1][2][3][…] (80 տարեկան)
Վախճանի վայրShepperton, Սպելթորն, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՍըրրի
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, արձակագիր, թարգմանիչ և դրամատուրգ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ժանրերsatirical fiction?
Ուշագրավ աշխատանքներNightmare Abbey?, Headlong Hall?, Crotchet Castle?, Maid Marian? և The Legend of the Manor Hall?
ԱմուսինՋեյն Գրիֆիդ
ԶավակներEdward Gryffydh Peacock? և Mary Ellen Meredith?[5]
ԱզգականներHarriet Blagrave Deane Love?[6]
 Thomas Love Peacock Վիքիպահեստում

Թոմաս Լավ Փիքոք (անգլ.՝ Thomas Love Peacock, հոկտեմբերի 18, 1785(1785-10-18)[1][2][3][…], Weymouth, Միացյալ Թագավորություն[4] - հունվարի 23, 1866(1866-01-23)[1][2][3][…], Shepperton, Սպելթորն, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի երգիծաբան գրող, պոետ։

Կյանք և ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիքոքն իր արվեստի գործերում, առաջին հերթին վեպերում, ծաղրել է ժամանակակից հասարակության մեջ առկա սովորույթներն ու բարքերը։ Նրա պոեզիայի վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա ընկերուհին՝ Պերսի Բիշի Շելլին։

Փիքոքը ծնվել է սովորական ընտանիքում։ Հայրը սպասքի և ապակյա իրերի վաճառող է եղել, իսկ մայրը նավաստու դուստր էր։ Փիքոքը դեռ շատ փոքր է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Սուրեյ վարչաշրջանի Չերստի քաղաքը[7]։ Նա 5 տարի՝ 8-ից մինչև 13 տարեկանը, սովորել է Ինգլֆիլդ Գրինի (Սուրեյ) մասնավոր դպրոցում։ 1801 թվականին 16 տարեկանում գրողը տեղափոխվել է Լոնդոն և ցանկացել է սովորել տնտեսագիտություն։ Այստեղ հաճախ է այցելել Բրիտանական թանգարան, որի նախասրահում հավաքվել են հումանիտար բաժնի երիտասարդ ուսանողներ։ Նա ծանոթացելէ նրանց հետ[8]։ 1804-1806 թվականներին լույս է տեսել Փիքոքի առաջին երկու՝ Սուրբ Մարկոսի վանականները և Պալմիրան ժողովածուները։ Գրողը 1812 թվականին հրատարակել է Մելամաղձության փիլիսոփայություն պոեմը։ Նույն տարում միմյանց հետ ծանոթացել են Փիքոքը և Շելին։ 1813 թվականին նա Շելիի հետ գնացել է Էդինբուրգ[9]։ 1814-1815 թվականներին Փիքոքը գրեթե ամեն օր այցելել է Լոնդոնում գտնվող Փերսի Բիշի և Մերի Շելլիի տուն։ 1814 թվականին գրողը հրատարակել է Կլոր սեղան, կամ Արթուր արքայի տոն պոեզիայի ժողովածուն։ Փիքոքը գրելուց բացի` երկար տարիներ մասնագիտորեն աշխատել է Բրիտանական արևելահնդկական ընկերությունում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիքոքը 1820 թվականին ամուսնացել է Ջեյն Գրիֆիդի հետ։ Նրանք երեք աղջիկ են ունեցել։ Նրանցից մեկը` Մերի Էլենը, հետագայում ամուսնացել է Մերեդիտ Ջորջի հետ։

Ջեյն Փիքոքը մահացել է 1865 թվականին։

Փիքոքը մահացել է 1866 թվականին և թաղվել Սուրեյ նահանգի Շեպերտոն քաղաքի նոր գերեզմանատանը։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1915 թվական, Խենթ տուն անգլ.՝ Headlong Hall
  • 1818 թվական, Մղձավանջների աբբայություն անգլ.՝ Nightmare Abbey գոթական գրականություն
  • 1822 թվական, Օրիորդ Մերիանը անգլ.՝ Maid Marian պատմական վեպ Ռոբին Հուդ
  • 1829 թվական, էլֆինի դժբախտությունը անգլ.՝ Misfortunes of Elphin ասպետական վեպ ծաղրերգություն
  • 1831 թվական, Քմահաճույքների ամրոց անգլ.՝ Crotchet Castle
  • 1860 թվական, Գրիլի կալվածք անգլ.՝ Gryll Grange
  • 1820 թվական, Պոեզիայի չորս դար
  • 1858-60 թվականներ, Հուշողություններ Շելլիի մասին
  • 1887 թվական, Վերջին օրերը Վանաձորի անտառում

Ստեղծագործությունների հրատարակում ռուսերեն թարգմանությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аббатство Кошмаров. Усадьба Грилла. - М., 1988 (Литературные памятники).
  • Аббатство Кошмаров (в сб. Комната с гобеленами. Английская готическая проза. - М., 1991, "Правда").

Ռուս գրականագետները գրողի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
  4. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. ↑ https://www.bonhams.com/auctions/11959/lot/103/
  6. ↑ https://archives.nypl.org/cps/22405
  7. ↑ «Peacock, Thomas Love». Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  8. ↑ Peacock, Thomas Love (2001). «The Letters of Thomas Love Peacock: 1792-1827» (անգլերեն). Clarendon Press. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  9. ↑ Thomas Love Peacock (1829). «The misfortunes of Elphin, by the author of Headlong hall» (English). Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Փիքոք» հոդվածին։