Թոմաս Ռիդ (փիլիսոփա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Ռիդ
անգլ.՝ Thomas Reid
ThomasReid.jpg
Ծնվել էապրիլի 26, 1710(1710-04-26)[1][2][3][…]
Strachan
Մահացել էհոկտեմբերի 7, 1796(1796-10-07)[1][2][3][…] (86 տարեկան)
Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Դավանանքբողոքականություն
ՈւղղությունScottish Enlightenment? և Շոտլանդական դպրոց
Մասնագիտությունփիլիսոփա, գրադարանավար, մաթեմատիկոս, գրող և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Աբդերինի համալսարան և Գլազգոյի համալսարան
Գործունեության ոլորտմետաֆիզիկա և բարոյագիտություն
ԱնդամակցությունԷդինբուրգի թագավորական ընկերություն
Ալմա մատերԱբդերինի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Ազդվել էԴեյվիդ Հյում և Կիկերոն
ՊարգևներԷդինբուրգի թագավորական միության անդամ
ՀայրLewis Reid?
Thomas Reid (philosopher) Վիքիպահեստում

Թոմաս Ռիդ (անգլ.՝ Thomas Reid; ապրիլի 26, 1710(1710-04-26)[1][2][3][…], Strachan - հոկտեմբերի 7, 1796(1796-10-07)[1][2][3][…], Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), շոտլանդացի փիլիսոփա, Դևիդ Հյումի ժամանակակիցը և քննադատը, Բանական մտքի շոտլանդական դպրոցի հիմնադիրը: էական դերակարություն է ունեցել Շոտլանդական լուսավորության մեջ։ 1737—1751 թվականներին պրեսբերտյան պաստոր է եղել, այնուհետև սկսել է դասավանդել: Նրա վաղ շրջանի գործունեությունն անցել է Աբերդինում (Շոտլանդիա), որտեղ նա 1751 թվականին գլխավորել է Թագավորական քոլեջի բարոյական փիլիսոփայության և տրամաբանության ֆակուլտետը ։1753 թվականին Թոմաս Ռիդը գլխավորել է Գլազգոյի համալսարանի Բարոյական փիլիսոփայության ֆակուլտետը՝ այդ պաշտոնում փոխարինելով Ադամ Սմիթին։Դառնալով պրոֆեսոր՝ Թ.Ռիդը պահպանել է հոգևորականի ոգին [5]: 1764 թվականին լույս է տեսել Ռիդի առաջին խոշոր և յուրօրինակ աշխատությունը՝ «Ուսումնասիրություն մարդկային ուղեղում բանական մտքի սկզբունքների վերաբերյալ» (An Inquiry Into the Human Mind on the Principles of Common Sense): 1785 թվականին լույս տեսավ նրա «Փորձառություններ մարդու մտավոր կարողությունների մասին» (Essays on the Intellectual Powers of Man), իսկ 1788 թվականին՝ «Փորձառություններ մարդու գործնական կարողությունների մասին» աշխատությունները։Իր պաշտոնից նա հեռացավ 1781 թվականին․։

Ռիդը հավատում էր, որ բանական միտքը (հատուկ փիլիսոփայական հասկացողության մեջ) հիմք է հանդիսանում կամ ծայրահեղ դեպքում պետք է հիմք դառնա ցանկացած փիլիսոփայական խնդիր լուծելու համար։Նա համաձայն չէ Դևիդ Հյումի և Ջորջ Բերկլի հետ այն հարցում,որ մեր գիտակցության մեջ արտաքին աշխարհը լոկ գաղափար է հանդիսանում։Ռիդը հաստատում էր,որ հենց բանական միտքն է մեզ պատմում արտաքին աշխարհի գոյության մասին։ Թ․ Ռիդը բերկլիականությունը առավել մանրամասն քննադատել է իր «Փորձառություններ մարդու մտավոր կարողությունների մասին» աշխատության մեջ(II:X—XI և այլն)[6], որ մինչ այժմ հաճախ մեջբերվում է Ջ․ Բերկլիի փիլիսոփայության վերաբերյալ արևմտյան հրապարակումերի մեջ։ Իր ժամանակին և տասնիններորդ դարի որոշակի ժամանակահատվածում նա կարդացվել է ավելի շատ,քան Հյումը։

Թոմաս Ռիդի բանական մտքի տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ճանաչողության տեսությունը ուժեղ կերպով ազդել է բարոյական փիլիսոփայության վրա։ Նա էպիստեմոլոգիան համարում էր գործնական էթիկայի հիմնական մասը: Երբ մենք փիլիսոփայության միջոցով վստահ ենք մեր ընդհանուր համոզմունքների մեջ, ապա մեր բոլոր գործողություններն արվում են մեր համոզմունքների համաձայն, քանի որ մենք գիտենք, թե որն է ճիշտ։ Նրա բարոյական փիլիսոփայությունը հիշեցնում է լատինական ստոիզիզմը, որը միջնորդավորված սխոլաստիկայով, Սուրբ Թոմաս Աքվինացու և քրիստոնեական աշխարհայացքով: Նա հաճախ էր մեջբերում Ցիցերոնին, ումից իրականում փոխառել էր «բանական միտք» տերմինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Indiana Philosophy Ontology Project
  4. 4,0 4,1 4,2 Рид Томас // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Грязнов А. Ф. Философия Шотландской школы. — М., 1979. — С. 8—9.
  6. Эта книга Т. Рида не переведена на русский язык, но её английский оригинал можно свободно скачать в Интернете, в том числе в Архиве Интернета.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fraser A.C. Thomas Reid. Edinburg-London, 1898.
  • Steffen Ducheyne: Reid’s Adaptation and Radicalization of Newton’s Natural Philosophy. History of European Ideas 32, 2006, pp. 173–189.
  • Rosine Hage: Wahrnehmen und Wissen. Die Rolle der Natur im Denken von Thomas Reid. Wehrhahn, Laatzen 2007. ISBN 3-86525-058-0
  • Wilfried Träder: Die Common sense-Philosophie Thomas Reids. In: Deutsche Zeitschrift für Philosophie, 1989, Bd. 37: S. 518—525
  • Daniels N. Thomas Reid’s Discovery of a Non-Euclidean Geometry // Philosophy of Science, 1972, vol.39,№ 2.
  • Грязнов А. Ф. Философия Шотландской школы. — М., 1979. — 127 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The works of Thomas Reid»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին։ Վերցված է 2010-07-20 
    Архиве Интернета есть и альтернативные ссылки на электронные версии сочинений Т. Рида)
  • Рид Т. Исследование человеческого ума на принципах здравого смысла. — СПб.: Алетейя, 2000. — 352 с. (серия «Метафизические исследования. Приложение к альманаху»)