Թոմաս Ուայաթ (բանաստեղծ)
Թոմաս Ուայաթ անգլ.՝ Thomas Wyatt | |
|---|---|
| Ծնվել է | 1503[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մեյդսթոուն, Անգլիա |
| Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1542 |
| Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
| Գերեզման | Sherborne Abbey |
| Մասնագիտություն | բանաստեղծ, դիվանագետ, գրող, քաղաքական գործիչ և թարգմանիչ |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սուրբ Ջոնի քոլեջ |
| Ժանրեր | սոնետ |
| Ամուսին | Elizabeth Brooke? |
| Համատեղ ապրող | Elizabeth Darrell? |
| Զավակներ | Frances Wyatt?[4] և Thomas Wyatt?[4] |
Սըր Թոմաս Ուայաթ (անգլ.՝ Thomas Wyatt, 1503[1][2][3][…], Մեյդսթոուն, Անգլիա - հոկտեմբերի 11, 1542, Լոնդոն, Անգլիայի թագավորություն), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ, բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Ուայաթը ծնվել է 1503 թվականին Մեյդսթոն քաղաքում։ Սովորել է Քեմբրիջում, եղել է Հենրի VIII–ի պալատի սուրհանդակը՝ դիվանագիտական հանձնարարություններ կատարելով Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում։ Եղել է փոխծովակալ (1541)։
Ուայաթը Հենրի Հովարդի՝ կոմս Սուրեյի հետ միասին հանդիսացել է նոր անգլիական պոեզիայի հիմնադիրը։ Նա անգլիացի առաջին պոետն է, որ սոնետներ է գրել։ Սկզբնական շրջանում նրա երկերը հայտնվել են «Tottel’s Miscellany»ում (1557)՝ Սուրեյի ստեղծագործությունների հետ միասին, ավելի ուշ հրատարակությունները վերաբերում են 1855, 1870 թվականներին։
Սըր Թոմաս Ուայաթը վախճանվել է 1542 թվականի հոկտեմբերի 11–ին Լոնդոնում։
Թոմաս Ուայաթի մահից տասներկու տարի անց՝ 1554 թվականին, նրա որդին, որ նույնպես կրում էր Թոմաս Ուայաթ անունը, գլխավորել է Հենրի VIII-ի դստեր՝ թագուհի Մարի Թյուդորի դեմ իրականացված ապստամբությունը։ Ապստամբների նպատակը կաթոլիկ թագուհու գահընկեցությունն էր և բողոքական Եղիսաբեթ I–ի գահակալումը։ Սակայն ապստամբությունը ճնշվել է, և Թոմաս Ուայաթ-կրտսերը մահապատժի է ենթարկվել։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Томас Уайетт. Сонеты в переводе В. Рогова, С. Сухарева и С. Шик / Западноевропейский сонет (XIII—XVII века): Поэтическая антология. — Л.: ЛГУ, 1988. — С. 309—313.
- Томас Уайетт. Сонеты и песни. — М.: Время, 2005. — ISBN 5-9691-0084-6
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թոմաս Ուայթ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Alscher. «Thomas W.» (Վիեննա, 1886); Simonds, «Wyatts and his poems» (Բոստոն, 1889)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- 1 2 Lundy D. R. The Peerage
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կենսագրությունը և ստեղծագործությունը» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին.
- Սըր Թոմաս Ուայաթ – կենսագրական տեղականք և
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Ուայաթ (բանաստեղծ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- 1503 ծնունդներ
- Հոկտեմբերի 11 մահեր
- 1542 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դիվանագետներ
- Անգլիացի թարգմանիչներ
- Անգլիացի պետական գործիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ